Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 20.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Քարտուղարուհի` ինտիմ ծառայություններով
 
 


   Fishki.net

Ես 19 տարեկան էի, երբ ընդունվեցի իմ առաջին աշխատանքին: Ուրախանում էի, մինչև կես տարի անց սա պատահեց…

Դա վաղուց էր: Ավարտած քարտուղարուհի-մեքենագրուհու պրոֆեսիոնալ կրթության կուրսերն ինձ հնարավորություն էին տալիս աշխատանքի ընդունվել: Պետական հաստատություններով շրջելով՝ պատահաբար հայտարարություն կարդացի՝ մասնավոր ֆիրմայում քարտուղարուհի էր պահանջվում: Եվ գնացի հարցազրույցի:

Ոչ մեծ գրասենյակ երկու աշխատասենյակով՝ մեկում՝ տնօրենը, երկրորդում՝ հաշվապահը և ավտոտնակի ղեկավարը: Մնացածը հսկայական հաթակ է շատ վառելիքի բեռնատարներ՝ ֆիրման բացում էր իր բենզալցակայանները, տարբեր վառելիք էր փոխադրում, մի խոսքով, այն ժամանակ բավական եկամտաբեր բիզնես էր, տնօրենը մոլի որսորդ էր, խմող, կին ուներ և չէր թաքցնում սիրուհուն: Այդ ամենը ես քիչ ուշ իմացա՝ աշխատելուցս 2 շաբաթ հետո: Տնօրենը՝ 55 տարեկան տղամարդ, մի տեսակ անտարբերությամբ ոտքից գլուխ նայեց ինձ և ասաց՝ «Ես, ընդհանրապես, երբեք չէի մտածել ինձ համար քարուղարուհի վերցնել, բայց բիզնեսը զարգանում է, մի տեսակ սոլիդ չէ, դու հարմար ես: Եվ ինձ միջանցքում փոքրիկ անկյուն հատկացրեց, որտեղ տեղավորվեց սեղանիկ գրամեքենայով, հեռախոս և կախիչ:

Ես ընդհանրապես ոչինչ չէի անում: Կարծես ուրախալի է՝ քեզ գումար են վճարում (ճիշտ է՝ գրոշներ) և պետք չէ ոչինչ անել: Ես պատասխանում էի հեռախոսին, գուցե ամիսը մեկ անգամ որևէ հրաման էի տպագրում և հավաքում էի տնօրենի գրասենյակը ընկերների հետ նրա խմելուց հետո: Նրա կինն էր եկել, անցնում էր իմ կողքով՝ չնայելով, հետո գալիս էր նրա սիրուհին՝ վառ, գռեհիկ կին, նստում էր պատուհանագոգին և ինձ պատմում էր, թե երեկ իրենք ինչ ռեստորաններում են ընթրել, ինչպիսի մուշտակ և ինչպիսի հագուստ է իր համար գնել, ինչպիսի գործարար մարդկանց հետ է ինքը ծանոթացել և նման հիմարություններ իր «ընտիր» կյանքի մասին:

Ինձ հետաքրքիր չէր, ես կես ականջով էի լսում՝ իմ խնդիրները լուծելով: Այդ ժամանակ ես սիրահարված էի և անձնական սիրային մտքերը լցնում էին իմ մտքերի մեծ մասը: Այդպես կես տարի անցավ: Ամենը, ինչ ես անում էի՝ լսում էի սիրուհուն, և զբոսնում էի բակում՝ հետևելով, թե ինչպես են գալիս և գնում հսկայական բենզինի բեռնատարները: Տղամարդիկ ժպտում էին, երբեմն խոսում էին ինձ հետ, բայց մի տեսակ խուսափելով: Թեև ես առանձնապես ուշադրություն չէի դարձնում:

Եվ ահա մի օր արդեն երեկոյան գրասենյակ վազեց տնօրենը՝ լավ խմած, հրահանգեց իր համար բուտերբրոդներ և թեյ պատրաստել, ընկավ բազմոցի վրա և սկսեց հեռխոսով ինչ-որ մեկի հետ խոսել: Ես արագ կազմակերպեցի ամեն ինչ, սկուտեղով մտա աշխատասենյակ, իսկ այնտեղ մութ էր: Փորձելով մի ձեռքով պահել սկուտեղը՝ սկսեցի երկրորդով շոշափել անջատիչը, բայց այդ ժամանակ բազմոցից ցատկեց տնօրենը, ինձ սեղմեց պատին և ասաց՝ «Մի տեսակ չհասկացա՝ դու արդեն կես տարի ինձ մոտ աշխատում ես, իսկ ես դեռ չեմ քնել հետդ», փորձեց ինձ ակտիվորեն դիպչել, ինչի համար սկուտեղով հարվածեցի նրա գլխին: Այդ պահին վառվեց լույսը, աչքերը զայրացած պտտելով՝ աշխատասենյակ ներխուժեց նրա սիրուհին և ինձ միջանցք հրեց՝ ընթացքում ցենզուրայից դուրս տարբեր բառեր բղավելով: Ինչպես հետո հասկացա հետագա սկանդաից՝ սիրուհին հետևել էր նրան և անմիջապես հասկացել, որ նա ինձ մոտ էր եկել: Նա կանգնած բղավում էր տնօրենիս վրա:

Շարունակությունը՝ Entertrain.1in.am-ում


 







Տարածել...


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: 14.04.17 | Հեղինակ: Fishki.net

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (14.04.17) | Հեղինակ: Fishki.net
Դիտումներ: 1802 | Տեգեր: ծառայություններով, ինտիմ, Քարտուղարուհի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...