Կանայք չեն կարող պատկերացնել կյանքը առանց շոկոլադի. ինչու՞...Կա՞ արդյոք այնպիսի կին, ով չի սիրում շոկոլադ: Կարծում ենք, որ մոլորակի կանանց 99%-ը խենթանում է շոկոլադի համար: Մինչդեռ տարածված կարծիք կա, թե տղամարդկանց մեծ մասը նախընտրում է մսեղեն կամ ձկնեղեն, բայց եկեք ընդունենք, որ տղամարդիկ էլ դժվար թե անտարբեր անցնեն համեղ շոկոլադի կողքով: Եթե կան նման մարդիկ, ապա, ամենաքիչը, նրանց դժվար է հասկանալ:

Շոկոլադն ու սերը

Յուրաքանչյուր կնոջ համար շատ կարևոր է սիրված և գնահատված լինելը: Իսկ շոկոլադը կարող է կնոջ մեջ արթնացնել զգացմունքայնությունն ու թեթևակի սիրահարվածության զգացումը: Շոկոլադը գրգռում է կանանց ուղեղի ազդակները, որոնք պատասխանատու են հաճույքի համար: Ուստի բնական է, որ առաջին անգամ շոկոլադ համտեսելուց հետո ողջ կյանքում չեն կարողանում հրաժարվել այս աստվածային քաղցրեղենից:

/Կանայք - Կանայք չեն կարող պատկերացնել կյանքը առանց շոկոլադի. ինչու՞... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Կանայք չեն կարող պատկերացնել կյանքը առանց շոկոլադի. ինչու՞...
 
 
Загрузка...


Կա՞ արդյոք այնպիսի կին, ով չի սիրում շոկոլադ: Կարծում ենք, որ մոլորակի կանանց 99%-ը խենթանում է շոկոլադի համար: Մինչդեռ տարածված կարծիք կա, թե տղամարդկանց մեծ մասը նախընտրում է մսեղեն կամ ձկնեղեն, բայց եկեք ընդունենք, որ տղամարդիկ էլ դժվար թե անտարբեր անցնեն համեղ շոկոլադի կողքով: Եթե կան նման մարդիկ, ապա, ամենաքիչը, նրանց դժվար է հասկանալ:

 

Կանայք չեն կարող պատկերացնել կյանքը առանց շոկոլադի. ինչու՞...

 

Շոկոլադն ու սերը

Յուրաքանչյուր կնոջ համար շատ կարևոր է սիրված և գնահատված լինելը: Իսկ շոկոլադը կարող է կնոջ մեջ արթնացնել զգացմունքայնությունն ու թեթևակի սիրահարվածության զգացումը: Շոկոլադը գրգռում է կանանց ուղեղի ազդակները, որոնք պատասխանատու են հաճույքի համար: Ուստի բնական է, որ առաջին անգամ շոկոլադ համտեսելուց հետո ողջ կյանքում չեն կարողանում հրաժարվել այս աստվածային քաղցրեղենից:

Տղամարդիկ էլ քաջ գիտակցելով, որ կանայք իսկապես սիրում են շոկոլադ, իրենց սիրելիներին շարունակ շոկոլադե կոնֆետների տուփեր են նվիրում: Էլ չասենք սուրբ Վալենտինի տոնի մասին, որի ժամանակ սիրահարները միմյանց շոկոլադ են նվիրում:

 

Երջանկության ախտանիշ շոկոլադը

Կարիերա, երեխաներ և ընտանիք. ահա ժամանակակից կնոջ կյանքի երեք կարևոր բաղադրատարրերը, որոնք ահռելի ժամանակ և ուժ են պահանջում: Տրամադրությունը բարձր պահելու և դիմադրողականությունն ամրապնդելու համար բժիշկները կանանց խորհուրդ են տալիս ավելացնել օգտագործվող շոկոլադի քանակությունը: Շոկոլադի գաղտնիքը հատուկ քիմիական նյութերն են, այդ թվում` էնդորֆինը, ինչի քանակությունը կանանց օրգանիզմում կախված է կանացի հորմոնների մակարդակից: Շոկոլադը բարձրացնում է էնդորֆինի մակարդակը` այդպիսով բարձրացնելով տրամադրությունը և դրական լիցքեր հաղորդելով,- հայտնում է MaryLove-ը: 

 

Շոկոլադն ու գեղեցկությունը

Մի անգամ լրագրողները դերասանուհի Նիկոլ Քիդմանին խնդրեցին բացահայտել իր գեղեցկության և սլացիկության գաղտնիքը: Մի քանի վայրկյան մտորելուց հետո նա պատասխանեց, որ օրական 10 ժամ քնում է և անընդհատ շոկոլադ է ուտում: Գեղեցկության բնագավառում շոկոլադն անփոխարինելի է. այն օգնում է պահպանել գեղեցկությունն ու երիտասարդությունը: Դիետոլոգները մշակել են հատուկ շոկոլադե սննդակարգ, որն օգնում է հինգ օրվա ընթացքում նիհարել 3-6 կիլոգրամով: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ կակաոյի հատիկների մեջ պարունակվող օգտակար նյութերը նվազեցնում են ախորժակն ու վնասակար ուտելիքներ ուտելու ցանկությունը: Շոկոլադն օգնում է նաև դանդաղացնել մաշկի ծերացումն ու հարթեցնել կնճիռները: Շոկոլադում առկա են մի շարք օգտակար նյութեր, որոնք խթանում են մաշկային բջիջների ռեգեներացիան: Այդ պատճառով շոկոլադն օգտագործվում է կոսմետոլոգիայում հատուկ քսուքների պատրաստման մեջ:

Նորաձևությունը ևս հետ չի մնում շոկոլադային թեմաներից: Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք դիզայներներ շոկոլադից պատրաստված հագուստի հատուկ գծեր են ունեցել, այժմ հնարավոր է ձեռք բերել նաև շոկոլադե աքսեսուարներ և անգամ, օ՜հ հրաշք, ներքնազգեստ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 467 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...