«Village People» հանրահայտ խմբի երգի տեքստում ասվում է. «Մաչո, մաչո, ես ուզում եմ մաչո լինել: Մաչո, մաչո, ես ուզում եմ մաչո լինել»:

30 տարուց ավելի է անցել այն ժամանակներից, երբ պարահրապարակների ձայնասյուներից հնչեց այս հիմնը և խորը ընկղմվեց ամերիկացիների գիտակցության մեջ:
Առօրեակա՞ն է արդյոք այս կարգախոսը 21-րդ դարի տղամարդու համար: Նա դեռևս ուզո՞ւմ է մաչո լինել: Անհաջողություններ ունենո՞ւմ են այն տղամարդիկ, ովքեր իսկական մաչոյի բավարար բնավորություններ չեն ցուցադրում:

 

Կանայք այդքան էլ չեն գնահատում տղամարդու համեստությունը


Նյու-Ջերսի նահանգի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոկտորանտ Կորինն Ա. Մոսս-Ռէկուզինը հետազոտել է տղամարդկանց (նաև կանանց) համեստ վարքագծի հետևանքները, աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ: Հետազոտության արդյունքները նա հրապարակել է Ջուլի Է. Ֆելէնի և պրոֆեսոր Լորի Ա. Ռադմէնի հետ համատեղ «Երբ տղամարդիկ խախտում են գենդերային օրենքները՝ համեստ տղամարդկանց կարգավիճակի ոչ ադեկվատությունը և նրանց նկատմամբ նեգատիվ հակազդումը» հոդվածում, որը տպագրվել է «Տղամարդկանց և տղամարդկության հոգեբանությունը» ամսագրում:

/Կանայք - Կանայք այդքան էլ չեն գնահատում տղամարդու համեստությունը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Կանայք այդքան էլ չեն գնահատում տղամարդու համեստությունը
 
 
Загрузка...


«Village People» հանրահայտ խմբի երգի տեքստում ասվում է. «Մաչո, մաչո, ես ուզում եմ մաչո լինել: Մաչո, մաչո, ես ուզում եմ մաչո լինել»:

30 տարուց ավելի է անցել այն ժամանակներից, երբ պարահրապարակների ձայնասյուներից հնչեց այս հիմնը և խորը ընկղմվեց ամերիկացիների գիտակցության մեջ:
Առօրեակա՞ն է արդյոք այս կարգախոսը 21-րդ դարի տղամարդու համար: Նա դեռևս ուզո՞ւմ է մաչո լինել: Անհաջողություններ ունենո՞ւմ են այն տղամարդիկ, ովքեր իսկական մաչոյի բավարար բնավորություններ չեն ցուցադրում:

 

Կանայք այդքան էլ չեն գնահատում տղամարդու համեստությունը


Նյու-Ջերսի նահանգի համալսարանի հոգեբանության ամբիոնի դոկտորանտ Կորինն Ա. Մոսս-Ռէկուզինը հետազոտել է տղամարդկանց (նաև կանանց) համեստ վարքագծի հետևանքները, աշխատանքի ընդունման հարցազրույցի ժամանակ: Հետազոտության արդյունքները նա հրապարակել է Ջուլի Է. Ֆելէնի և պրոֆեսոր Լորի Ա. Ռադմէնի հետ համատեղ «Երբ տղամարդիկ խախտում են գենդերային օրենքները՝ համեստ տղամարդկանց կարգավիճակի ոչ ադեկվատությունը և նրանց նկատմամբ նեգատիվ հակազդումը» հոդվածում, որը տպագրվել է «Տղամարդկանց և տղամարդկության հոգեբանությունը» ամսագրում:

Ըստ Մոսս-Ռէկուզինի՝ հատուկ կազմակերպված հարցազրույցի ընթացքում հավակնորդները, կոմպետենտության տեսանկյունից ստացել են նույն գնահատականները, սակայն «համեստ» տղամարդիկ ավելի վատ տպավորություն են թողել, որը նեգատիվ սոցիալական հակազդում է հանդիսանում: Համեստությունը գնահատվում էր որպես թուլության նշան, բնավորության գիծ, որը խոսում է տղամարդու ցածր կարգավիճակի մասին, և որը կարող է վատ անդրադառնալ նրանց աշխատանքի տեղավորման և պոտենցիալ եկամուտների հնարավորությունների վրա: Ընդ որում, կանանց մոտ համեստությունը չի գնահատվում որպես բացասական որակ և կապված չէ նրանց կարգավիճակի հետ:

«Տղամարդկանց և կանանց համար կան որոշակի կանոններ, որոնք կարգավորում են այն, թե ով պիտի նրանք լինեն, կամ ով չպիտի լինեն»,- ասում է Մոսս-Ռէկուզին:

«Կանայք պետք է ավելի կողմնորոշված լինեն դեպի խումբը և այլ մարդիկ, սակայն նրանք չպետք է գերիշխեն: Տարբեր կուլտուրաներում պատմականորեն ձևավորվել է տղամարդու կերպար՝ որպես ավելի անկախ, իր վրա կենտրոնացած, քան կինը»:

Հետազոտության ընթացքում ուսանող-կամավորները՝ 132 կին և 100 տղամարդ (ովքեր մասնակի ակադեմիական ստուգարք էին ստանում հոգեբանության կուրսը անցնելու կապակցությամբ) դիտում էին աշխատանքի ընդունման հարցազրույցի 15 րոպեանոց տեսանյութը, որտեղ հավակնորդների դեր էին խաղում հատուկ վարձված տղամարդ կամ կին դերասաններ, ովքեր առաջադրանք էին ստացել տալու համապատասխան «համեստ» պատասխաններ՝ սեռական առումով նեյտրալ պաշտոնին անցնելու համար, որը պահանջում էր զարգացած տեխնիկական և սոցիալական փորձառություն:

Հետազոտողները ձգտում էին որոշել, թե որ գենդերային կարծրատիպն է բերում նեգատիվ հակազդման: «Կանանց թույլ էր տրվել «թույլ» լինել այն դեպքում, երբ դա արգելված էր տղամարդկանց,– ասաց Մոսս-Ռեկուզին:–Ընդհակառակը, գերիշխանությունը տղամարդկանց էր թույլ տրվել, և արգելվել կանանց համար: Այսպիսով, գենդերային կարծրատիպերը կազմված էին օրենքների չորս հավաքածուից, և սպասված վարքագիծը իր մեջ ներկրում էր ցանկալի և ոչ ցանկալի մոդելներ ամեն սեռի համար»:

Հետազոտությունների կանխատեսումները այն մասին, որ համեստ տղամարդ-հավակնորդները աշխատանքի ընդունվելու գործընթացում դիսկրիմինացիայի են ենթարկվում, չէին եղել, սակայն հաստատվեցին:
Մոսս-Ռէկուզին ենթադրում է, որ քանզի տղամարդը ունի կնոջից ավելի բարձր կարգավիճակ, ապա «ամաչկոտ» տղամարդիկ ապահովագրված են, այսպես ասած, «անմեղության վարկանիշով», և ավելի քիչ հավանական է, որ նրանք կհանդիպեն դիսկրիմինացիայի, քան գերիշխանության հակում ունեցող կանայք:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (11.03.16)
Դիտումներ: 682 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...