Ահա կանանց ամենաանտանելի սովորությունները, որոնք յուրաքանչյուրին կարող են հանել հունից...

1. Սոցցանցերի հանրահայտ մեջբերումներ

«Ինձ դժվար է գտնել, հեշտ է կորցնել, անհնար վերադարձնել»: Սա ամենատարածված մեջբերումների ցուցակում կարող է գրավել առաջին հորիզոնականը:

Կանանց 15 ամենաանտանելի սովորությունները

/Կանայք - Կանանց 15 ամենաանտանելի սովորությունները " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Կանանց 15 ամենաանտանելի սովորությունները
 
 
Загрузка...


Կանանց 15 ամենաանտանելի սովորությունները
 
 
BlogNews-ը ներկայացրել է կանանց ամենաանտանելի սովորությունները, որոնք յուրաքանչյուրին կարող են հանել հունից...
 
 
1. Սոցցանցերի հանրահայտ մեջբերումներ
 
 
«Ինձ դժվար է գտնել, հեշտ է կորցնել, անհնար վերադարձնել»: Սա ամենատարածված մեջբերումների ցուցակում կարող է գրավել առաջին հորիզոնականը:
 
 
2. Օրը հարյուր անգամ զանգահարել մայրիկին
 
 
Իսկ ինչո՞ւ: Եթե խնդիրներ են ծագել, կամ լուրջ առիթ կա զրուցելու, դա ուրիշ հարց, բայց աղջիկները հիմնականում զանգահարում են զանգահարելու համար:
 
 
3. Լուսանկարել  յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում
 
 
Instagram-ում հաճելի է տեսնել գեղեցիկ դեմքեր, բայց պետք չէ կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն լուսանկարել և տեղադրել սոցցանցերի էջերում:
 
 
4. Ընկերուհի ձևանալ այն աղջիկներին, ում ատում են
 
 
Հենց որ ընկերուհին հեռանում է հարևան սենյակ, մյուսներն ամիջապես իմանում են, թե ինչ հիմար արարք է նա թույլ տվել վերջին օրերին: Իսկ դուք չե՞ք փորձել ընկերություն անել այն աղջիկների հետ, ում հետ իրոք կարողանում եք լեզու գտնել:  
 
 
5. Ավտոարևայրուք
 
 
Ավտոարևայրուքը բացարձակ չարժե այն գումարները, որոնք դու վատնել ես դրա վրա: Այն սարսափելի տեսք ունի և երբեք մոդայիկ չի եղել:  
 
 
 
 
 
 
6. Քիչ էր մնում մահանայի
 
 
Դժվար թե: Եթե նույնիսկ այդպիսի դեպք պատահի, այդ արտահայտությունը կարող է ստիպել յուրաքանչյուրին ուզել հակառակը: Լավ կլինի, եթե աղջիկները սովորեն ավելի հստակ արտահայտել իրենց մտքերը:  
 
 
7. Խոսել կրճատումներով
 
 
LOL, LMFAO, idk, BFF և այդպես շարունակ: Այդ դեպքում շփումն ուղղակի անտանելի է դառնում:
 
 
8. Հավերժ պատրաստվել և միևնույնն է ուշանալ
 
 
Դա ինչ-որ հատուկ արարողությու՞ն է: Աղջիկը պետք է փորձի երեք տարբեր զգեստ և փորձի անպայման չսխալվի ընտրության մեջ, սակայն այդ գործընթացը կարող է ժամեր տևել, և արդյունքում դուք վերջնականապես կուշանաք հրավիրված արարողությունից: Կարելի է ուղղակի հարցնել սիրելիի կարծիքը և վերջ:
 
 
9. Հարցեր ստեղծել խաղի ընթացքում
 
Աղջիկները պետք է ընդմիշտ ընդունեն և հասկանան, որ խաղերը փոփոխության ենթակա չեն: Պետք չէ խաղի ժամանակ պարզել կանոնները: Տվեք բոլոր հարցերը խաղից առաջ:
 
10. Քննադատել հայտնի մարդկանց
 
Հենց աղջիկը դերասանուհի կամ մոդել է տեսնում, սկսում է միանգամից քննադատել նրա սանրվածքը, թե որքան վատ է նա պարում, որքան գեր է: Իհարկե, ոչ ոք չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց սկզբում ինքներդ ձեզ նայեք, առավել ևս, երբ քննադատում եք նորմալ, առանց որևէ ավելորդությունների անձի:
 
 
11. Duckface
 
 
Ո՞վ է դա հորինել: Ո՞վ: Ե՞րբ է ավարտվելու այս մղձավանջը: Ի դեպ, կյանքում աղջիկները դեմքի այդպիսի անտանելի արտահայություն երբեք չեն ընդունում, միայն լուսանկարներում: Դա սարսափելի է, դադարեք տանջել հասարակությանը:
 
 
12. Ընտանի կենդանիների անվերջանալի լուսանկարներ
 
 
Այդպիսի աղջիկները երկու տիպի են բաժանվում: Նրանք կա՛մ կամ հենց այնպես են լուսանկարում իրենց կատուներին կամ շներին, կա՛մ կենդանիներին հագուստ են հագցնում, որն ավելի սարսափելի է: Հիշեք՝ կենդանիներին դա դուր չի գալիս, նրանք չեն երջանկանում, այլ միայն տառապում և նյարդայնանում են:
 
 
13. Դժգոհել, որ գեր են և ոչինչ չանել
 
 
Տղամարդիկ ոչնչով չեն կարող աղջիկներին օգնել այդ հարցում: Այն, ինչ նրանք կասեն, միայն ցավ կպատճառի: Գեղեցիկ խոսքեր կարող է ասել յուրաքանչյուրը, բայց դա արդար չէ:
 
14. Դիետա երկուշաբթի օրվանից
 
«Վերջ, հաջորդ շաբաթից սկսած դիետա եմ պահելու»: Քանի՞ անգամ ես այդ նույն նախադասությունը կրկնել:
 
15. Կարծել, որ տղամարդիկ կարողանում են մտքեր կարդալ 
 
«Ի՞նչ է պատահել»: Եթե տղամարդն այդ հարցն է տալիս, ուրեմն իրոք չգիտի, թե ինչ է պատահել: «Ոչինչ»: Այո, դե իհարկե, այդ պատճառով սև ամպերից էլ մռայլ ես: Եվ այդ պատճառով տղամարդը պետք է կարդա քո մտքերը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 740 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...