Երեխա ժամանակ քո և հայրիկիդ հարաբերությունները հետագայում կարող են անդրադառնալ և՛ ընկերոջդ, և՛ ղեկավարներիդ հետ հարաբերությունների վրա: Մի քանի ապշեցուցիչ բացահայտում՝ այդ մասին:

 

«Հոր գործոնը» կնոջ կյանքում

 

Դեռահասության շրջանում հոր և դստեր հարաբերությունները հասուն կյանքում մեծ ազդեցություն են ունենում վերջինիս վրա: «Դա արտացոլվում է սիրած էակի ընտրության, ղեկավարների հետ շփման մեջ, ինչպես նաև՝ սեփական անձին վերաբերվելու հարցում»,- բացատրում է Փեգի Դրեքսելը՝ «Մեր հայրերը և մենք ինքներս» գրքի հեղինակը, ով տարիներ շարունակ այս թեմայով հարցազրույցներ է ունեցել տարբեր կանանց հետ:

«Ի վերջո,- ասում է նա,- հայրդ ք

/Կանայք - «Հոր գործոնը» կնոջ կյանքում " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


«Հոր գործոնը» կնոջ կյանքում
 
 


   

Երեխա ժամանակ քո և հայրիկիդ հարաբերությունները հետագայում կարող են անդրադառնալ և՛ ընկերոջդ, և՛ ղեկավարներիդ հետ հարաբերությունների վրա: Մի քանի ապշեցուցիչ բացահայտում՝ այդ մասին:

 

«Հոր գործոնը» կնոջ կյանքում

 

Դեռահասության շրջանում հոր և դստեր հարաբերությունները հասուն կյանքում մեծ ազդեցություն են ունենում վերջինիս վրա: «Դա արտացոլվում է սիրած էակի ընտրության, ղեկավարների հետ շփման մեջ, ինչպես նաև՝ սեփական անձին վերաբերվելու հարցում»,- բացատրում է Փեգի Դրեքսելը՝ «Մեր հայրերը և մենք ինքներս» գրքի հեղինակը, ով տարիներ շարունակ այս թեմայով հարցազրույցներ է ունեցել տարբեր կանանց հետ:

«Ի վերջո,- ասում է նա,- հայրդ քո ճանաչած այն քիչ մարդկանցից է, ով կյանքիդ առաջին իսկ օրվանից քո կողքին է եղել և մեծ ազդեցություն է ունեցել քո որոշումների վրա: Բացի այդ, նա քո ճանաչած առաջին տղամարդն է և հենց նա է ձևավորել տղամարդու մասին քո պատկերացումները: Փորձենք ճանաչել մեր հայրերին և վերջապես` մեզ:

Երես տվող

Սա հայրերի այն տեսակն է, ով ամեն ինչին «այո» է ասում`պաղպաղակ՝ ընթրիքին, անթիվ-անհամար երեկույթներ, միանգամից մի քանի զույգ կոշիկ: Ու երբեք չի բարկանում, նույնիսկ եթե ջարդուփշուր անես ընտանեկան ավտոմեքենան: Նման վերաբերմունքի արդյունքում քեզ մոտ, բնականաբար, ձևավորվում է հետևյալ մտածելակերպը. դու արժանի ես կյանքում ունենալ ամեն ինչ, և քո կողքին պետք է լինի այնպիսի տղամարդ, ով քեզ կդասի առաջին տեղում:

«Հայրիկի փոքրիկ աղջիկները մեծանում են` դաստիարակվելով, որ տղամարդիկ պետք է հոգատար ու պաշտպանող լինեն»,- բացատրում է Դրեքսելը: Հետագայում դու, տղաներից ակնկալելով միայն լավ վերաբերմունք և չհանդուրժելով ոչ մի վրիպում, հնարավոր է՝ երբեմն չափդ անցնես։ Ասենք` որոշում ես փորձել, թե որքան նա կդիմանա և ակնկալում ես, որ քո վարքին ի պատասխան նա իրեն կպահի այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Հակառակ պարագայում պատրաստ ես վերջին վայրկյանին չեղյալ համարել ձեր բոլոր համատեղ ծրագրերը: Նույն վերաբերմունքն արտահայտվում է ղեկավարության հետ շփման ժամանակ:

Եվ որովհետև ամեն ինչ ստացել ես մանկական կամակորությամբ, ընդունակ ես անգիտակցորեն անել նույնիսկ այն, ինչ թույլատրված չէ: Ասենք՝ կարող ես ուշանալ աշխատանքից` հույսդ դնելով ներողություն հայցող հայացքիդ վրա, կամ ականջի հետև գցել նկատողությունն այն պարագայում, երբ տնօրենդ վաղուց արդեն գոհ չէ աշխատանքիցդ:

Կոպիտ սիրող

Սա հայրերի այն տեսակն է, ով հպարտանում է քեզանով... ու անմիջապես էլ նկատողություն անում, երբ զգում է, որ ինչ-որ հարցում կատարյալ լինելու համար թերանում ես: Դա կարող է լինել ցածր առաջադիմությունը կամ ոչ պարտաճանաչ վարքագիծը:

«Նման հայրիկներն իրենց աղջիկներին չեն վերաբերվում որպես փխրուն ծաղիկների, ավելին՝ նրանք կարծում են, որ քննադատությունն ուժեղացնում է աղջկան»,- ասում են հոգեբանները: Նման միջավայրում մեծանալով` ավելի ուժեղ, հիմնավորված քայլեր կատարող և դժվարություններից չերկնչող անձնավորություն ես դառնում: Բայց եթե դաստիարակվել ես մշտապես ավելիին ձգտելու ոգով, դա էլ իր հերթին կարող է հարաբերություններում լարվածության հանգեցնել:

Նման մոտեցումը կարող է քեզ նաև քննադատության նկատմամբ առավել զգայուն դարձնել, նույնիսկ եթե դա բարյացակամ ընկերոջ կամ ամուսնու կողմից արված մեղմ կատակ է:

 

«Հոր գործոնը» կնոջ կյանքում

 

Մի կողմ քաշված

Սա հայրերի այն տեսակն է, որ, հնարավոր է, աշխատում է մինչև ուշ գիշեր և տեսնում է քեզ շաբաթվա մեջ ընդամենը մի քանի ժամ: Հարցնում է, թե ինչպես ես օրդ անցկացրել, բայց երբեք չի հիշում ընկերներիդ կամ ուսուցիչներիդ անունները: 
«Հաճախ է պատահում, երբ հայրերը մի կողմ են քաշվում, հենց որ իրենց աղջիկները հաղթահարում են դեռահասությունը, քանի որ չգիտեն` այդ տարիքում ինչպես կարելի է շփվել նրանց հետ»,- բացատրում է հոգեբան Նիելսենը:

Հնարավոր է, ասենք, հայրդ արձագանքել է միայն այն ժամանակ, երբ որևէ կարևոր քայլ ես կատարել, օրինակ՝ ընդունվել ես ինստիտուտ կամ ինչ-որ հանդուգն բան ես արել (ժամադրվել ես «վատ» տղայի հետ): Ըստ «Սահմանային հարցեր» գրքի հեղինակ Ջեյն Ադամսի՝ միաժամանակ «ներկա և բացակա» վերաբերմունքն ուշադրության կենտրոնում լինելու ցանկություն է ձևավորում:

Այդ ցանկությունը փարատելու համար, օրինակ, երեկույթի ես ներկայանում շքեղ հագուստով, միավորներ շահելու համար աշխատանքի վայրում հավելյալ ժամանակ ու ջանք ես ներդնում կամ ընդգծված սեթևեթում ես, երբ շատ տղամարդկանցով ես շրջապատված: Սակայն նման պահվածքը կարող է արհեստական տպավորություն թողնել ընկերներիդ, տղաների և նույնիսկ ինքդ քեզ վրա: «Անհրաժեշտ է, որ մի փոքր փոխես ընդգծված պահվածքդ: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ «բացառիկ» լինել, որ մարդիկ քեզ սիրեն»,- ասում է Ադամսը:

Հայրիկ

«Սա այն տղամարդն է, որով միշտ հպարտացել ես: Այս հայրերը տարբերություն չեն դնում որդու և դստեր միջև,- բացատրում է Դրեքսլերը: - Նման վերաբերմունքը ենթադրում է, որ նա այնպես է քեզ դաստիարակել, որ կարող էիր նրա ընկերների հետ գնալ ֆուտբոլ դիտելու, օգնել նրան տան վերանորոգման աշխատանքներում կամ ներգրավվել բացառապես տղամարդկային գործերում»:

Արդյունքում՝ առանց կաշկանդվելու կարող ես աշխատել մի միջավայրում, որտեղ գերակշռողը տղամարդիկ են, տղամարդ տնօրենների հետ կարող ես հեշտությամբ լեզու գտնել: Սակայն քո այն տեսակետը, թե սեռերի միջև տարբերությունն այնքան էլ էական չէ, կարող է վնասակար լինել սիրային հարցերում: Օրինակ՝ հազիվ թե քեզ դուր գա կատարել քո զուգընկերոջ հրահանգները, երբ սիրում եք միմյանց, կամ՝ հենց առօրյայում:

Մեկ այլ հետևանք. քանի որ հայրդ վերացրել է բոլոր սահմանները, դու նույնպես փորձում ես շրջանցել դրանք: Կարող է խիստ անձնական թեման սովորական քննարկման առարկա դարձնես, ինչը դեռևս քեզ ոչ այնքան մտերիմ տղամարդու համար անսպասելի ու անհարմար կարող է լինել:

Երեք բան, որ պետք է անել հայրիկի հետ միասին

«Հայրերն ու դուստրերը կարող են անել այնպես, որ մշտապես մնան երեխա-չափահաս հարաբերությունների համատեքստում»,- ասում է Լինդա Նիելսենն ու հավելում, որ այս կերպ ավելի լավ կճանաչեք միմյանց՝ որպես հասուն մարդիկ, ու էլ ավելի կմտերմանաք:

1. Հրավիրիր նրան գրասենյակ: Հանդիպելով գործընկերներիդ ու տնօրենիդ՝ նա իրեն հպարտ կզգա, որ այդքան կազմակերպված ու բանիմաց աղջիկ է դաստիարակել: Հետո միասին գնացեք ճաշելու: Զրուցիր նրա հետ իր աշխատանքային փորձից:

2. Միասին գնացեք գարեջուր խմելու: Այդպիսի միջավայրում նրա համար քեզ հետ անկեղծանալն ավելի հեշտ կլինի: Խնդրիր, որ պատմի իր կյանքից որևէ արկած, որն ունեցել է մինչև մայրիկիդ հանդիպելը:

3. Զրուցիր հորդ հետ հեռախոսով: Զանգահարիր նրան պարզապես զրուցելու նպատակով: Վերջ տուր միայն ռացիոնալ (ասենք՝ գումարային) թեմաներից խոսելու սովորությանը: Պարզապես շոշափիր անձնական հարցեր և խնդիրներ:

 

ամբողջական՝ կարդա այստեղ:

 

 



Տարածել...


Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 485 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...