Загрузка...
Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Հատվածներ Միայի օրագրից. Կույս լինելու լավ կողմերը (18+)
 
 
Загрузка...


Ախր ինչու՞ են բոլոր աղջիկներն այդքան կենտրոնացած սեքսուալ փորձի վրա: Իրականում տղամարդկանց այդքան էլ պետք չեն հմուտ սիրուհիներ: Նրանց պետք են սիրող և հավատարիմ կանայք, մաքուր և օրալ ու անալ սեքսով չայլասերված էակներ:
 
Հատվածներ Միայի օրագրից. Կույս լինելու լավ կողմերը (18+)

Կասեք բոլոր տղամարդիկ չէ՞, որ ցանկանում են լինել կնոջ կյանքում առաջինը, և բազմաթիվ տղամարդիկ ու կանայք չեն ընդունում կուսության պաշտամունքը` ասելով, որ դա սեքսուալ քաղաքավարության բացակայություն է: Բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ:

Պարզապես մաքուր ու անմեղ աղջկա հետ ամուսնանալը մեծ պատասխանատվություն է տղամարդու համար: Չէ՞ որ պետք է համապատասխանել սիրո, հավատարմության և վստահության բարձր նշաձողին, որ առաջ է քաշում աղջկա կուսությունը: Եվ տղամարդն ինքն էլ պետք է լինի եթե ոչ կույս, ապա գոնե չայլասերված:

Կուսությունը սիրո լավագույն ապացույցն է

Այո', այո', ցանկացած նորմալ տղամարդու համար սիրելիի կուսությունը սիրո լավագույն ապացույցն է: Հակառակ դեպքում ինչպե՞ս համոզվես, որ աղջիկը սիրում է քեզ, որ դու նրա համար առաջինն ու միակն ես, և նա պատրաստ է ամբողջությամբ տրվել քեզ:

Կուսությունից զրկվելու ցանկությունը ոչ միայն ֆիզիկական համակրանքի ապացույց է, այլև ապացույց է, որ աղջիկն ընտրել է իր տղամարդուն:

 
Հատվածներ Միայի օրագրից. Կույս լինելու լավ կողմերը (18+)

Կնոջ կուսությունը մաքրության տաղերգ է

Տղամարդուն այնքան հաճելի է գիտակցել, որ աղջկան ոչ ոք չի դիպչել իր ձեռքերով, շրթունքներով և մարմնի այլ մասերով: Շատ հաճելի է իմանալ, որ աղջիկն այնքան բարոյական, զուսպ և լավ դաստիարակված է, որ չի թողել ոչ մի այլ տղամարդու կեղտոտել իրեն:

Կույս աղջիկները ժամանակակից աշխարհի հեղափոխականներն են

Այն աղջիկը, ով սեքսուալ ազատության ժամանակներում կարողացել է պահել իրեն մինչև ամուսնական առաջին գիշերը, ուժեղ անձնավորություն է և արժանի է հարգանքի:

Չէ՞ որ նա չի կորցրել իրեն, չի տրվել ընկերուհիների և ընկերների համոզումներին: Նա չի հետևել «Կույս լինելը մոդային չէ» նշանաբանին:

Չնայած բոլոր սեքսի մասին բոլոր խոսակցություններին և պրոպագանդային` աղջիկն իր մեջ ուժ է գտել չթռնել առաջին պատահածի գիրկը, կարողացել է իրեն պահպանել իր սիրելիի համար: Իսկ ի պատասխան դրա նա արժանի է տղամարդու երախտապարտությանը:

Այնպես որ, խորհուրդ եմ տալիս հիշել, որ կուսությունը լավագույն նվերն է տղամարդուն: Եվ հիշեք, որ կուսությունը սեքսում անփորձության հոմանիշը չէ:

Չէ՞ որ ավելի հեշտ է լավ սիրուհի դառնալ սիրելի տղամարդու օգնությամբ, քան այս  անկողնուց մյուսը թռնելով և հազար ու մի հիվանդություն ձեռք բերելով:

 

 






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (10.05.14)
Դիտումներ: 5586 | Տեգեր: սեքս, սիրախաղ, կանայք, Նե | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...