Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


«Էլ կույս չեմ, իմ հետ չեն ցանկանում ամուսնանալ»
 
 
Загрузка...


Նամակը գրել  է 22-ամյա Մարինեն:

«Ես 22-ամյա Մարինեն եմ: Այս պահին ոչնչով չեմ զբաղվում, օրերով փակվում եմ սենյակումս ու ոչ ոքի հետ չեմ շփվում: Հավանաբար բոլորին եմ արդեն զզվացրել իմ պահվածքով: Մայրս ողջ օրը լաց է լինում իմ պատճառով: Իսկ այս ամենի պատճառը երկու տարի առաջ իմ հետ տեղի ունեցած դեպքն է: 2011 թվականի օգոստոսին ընկերուհիներիս հետ հանգստանում էինք Հանքավանի հանգստյան տներից մեկում: Մի տղա կար, ով երկար ժամանակ ինձ հետապնդում էր, ցանկանում էր, որ ամուսնանք, սակայն նա ինձ դուր չէր գալիս ու ես միշտ մերժում էի նրան: Իմացել էր, որ Հանքավանում եմ ու եկել էր ինձ տեսակցության: Ինչպես միշտ կոպիտ էի իր հետ: Գիշերը, երբ ընկերուհիներս արդեն քնած էին, ես որոշեցի դուրս գալ իմ սենյակից ու մաքուր օդ շնչել: Անգամ մտքովս չէր անցնում, որ նա կարող է այնտեղ լինել, մտածում էի` վաղուց Երևան վերադարձած կլինի... Հարբած էր... ինձ գրկեց, բերանս փակեց ու տարավ անտառ... բռնի ուժով տիրացավ ինձ...

Դեպքից հետո ծնողներս համոզում էին, որ նրա հետ ամուսնանամ, դատարան չդիմեմ, չխայտառակվենք, բայց ես չհամաձայնեցի կյանքս կապել նրա հետ, մինչև օրս էլ ատում եմ նրան ու երբեք չեմ ների:

Երևան փոքր քաղաք է ու ոչինչ թաքցնել չի լինում, ուստի իմ շրջապատում բոլորը գիտեն այդ մասին, գիտեն, որ ես կույս չեմ, անգամ իմ շրջապատի տղաների վերաբերմունքն է իմ հանդեպ փոխվել... Մտածում են, եթե կույս չեմ, ինձ հետ չեն կապի իրենց կյանքը.... արդեն դրա վրա էլ թքած ունեմ, հոգնել եմ ամեն ինչից, հոգնել... »




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (04.12.16) | Հեղինակ: Slaq.am W
Դիտումներ: 2007 | Տեգեր: ցանկանում, հետ, կույս, չեն, «Էլ, Իմ, չեմ, ամուսնանալ» | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...