Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Դանակով ու լինգով բազմաթիվ հարվածներ՝ ընկերուհու ամուսնուն. երիտասարդ կինը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
 
 
Загрузка...


23-ամյա կինը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման:
Նախաքննական մարմնի կողմից կնոջն առաջադրված մեղադրանքում նշվել է, որ նա ծանոթացել է Ստեփանավան քաղաքի բնակչուհու հետ և աշխատանք ու բնակության վայր չունենալու պատճառով՝ խնդրել է նրան թույլատրել որոշակի ժամանակ բնակվել իր տանը: Ստեփանավանի բնակչուհին խնդրել է ամուսնուն թույլատրել նրան բնակվել իրենց հետ, որից հետո ամբաստանյալ կինը տեղափոխվել է նշված տուն և բնակվել ամուսինների ու նրանց անչափահաս դստեր հետ:

Ըստ կնոջն առաջադրված մեղադրանքի՝ Ստեփանավանի բնակչուհին մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը և որպես կթվորուհի՝ աշխատանքի է անցել մի հանդամասում: 2013թ. օգոստոսի լույս 28-ի գիշերը, ժամը 24:00-ի սահմաններում, ըստ առաջադրված մեղադրանքի, ամբաստանյալը Ստեփանավանի բնակչուհու ամուսնուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ անկողնու մեջ դանակով, կացինով և լինգով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին ու սպանել նրան, որից հետո սպանվածի անչափահաս դստերն առաջարկել է օգնել իրեն և դիակը թաքցնել, ապա միասին դիակը տեղափոխել են նույն տան ետնամասում գտնվող նկուղ և պահել այնտեղ:

Նախաքննական մարմինը կնոջը մեղադրանք է առաջադրել նաև սուտ մատնության համար՝ նշելով, որ որպես կասկածյալ հարցաքննվելիս՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սպանվածին մեղադրել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, նշել, թե նա գյուղերից մեկի գերեզմանատանը դանակով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին և սպանել նրան, որից հետո երկուսով դիակը թաքցրել են նույն գյուղի գերեզմանատանը:
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ նախաքննության ընթացքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել, որ Ստեփանավանի բնակչուհին վիճաբանել է ամուսնու հետ և հեռացել տանից, իսկ ինքը շարունակել է բնակվել նույն տանը, որի ընթացքում տղամարդու հետ երբեմն իր կամքով ունեցել է սեռական հարաբերություն, սակայն հետագայում՝ կասկածելով, որ նա կարող է վեներական հիվանդություն ունենալ, չի ցանկացել այլևս նրա հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն շարունակել է բնակվել նրա տանը:

Ըստ կնոջ նախաքննական ցուցմունքի՝ մի օր, երբ ինքը քնած է եղել, տղամարդն ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է տուն ու պահանջել, որ իր հետ ոչ բնական ճանապարհով ունենա սեռական հարաբերություն, սակայն ինքը մերժել է նրան, որից հետո տղամարդը ձեռքերով հարվածներ է հասցրել իր աջ և ձախ կողերին, քաշել մազերից, մի քանի ապտակներ հասցրել դեմքին, ապա իր կամքին հակառակ գցել է անկողնու վրա, հանել շորերը, որի պատճառով էլ հենց նրա դանակով նրան անկողնու մեջ մի քանի հարվածներ է հասցրել, ապա հարվածել է կացինով և լինգով ու տեղում սպանել նրան, որից հետո արթնացրել է նույն սենյակում քնած աղջկան և առաջարկել օգնել իրեն դիակը տանից տեղափոխել: Միասին դիակը տեղափոխել են տան հետնամասում գտնվող նկուղ և թաքցրել այնտեղ:

Որպես կասկածյալ լրացուցիչ հարցաքննվելու ժամանակ կինը ցուցմունքներ է տվել այն մասին, որ մի օր երեկոյան ինքն ամուսինների հետ գնացել է քայլելու: Ճանապարհին Ստեփանավանի բնակչուհու հեռախոսին զանգել են: Նրա ամուսինը հասկանալով, որ նա ինչ-որ տղայի հետ պայմանավորվում է փախչել, սկսել է ձեռքերով ապտակներ հասցնել նրա դեմքին: Հարվածներից կինը թուլացել և վայր է ընկել, որից հետո ամուսինն իր սև գույնի երկաթյա դանակով, աջ ձեռքով երկու անգամ հարվածել է կնոջ ձախ կողքին: Կինը վայր է ընկել և մահացել: Դա եղել է այն դանակը, որը քննչական փորձարարության ժամանակ ինքը ներկայացրել է ոստիկաններին: Ամուսինը գնացել է տուն, բահ և լոմ բերել ու հենց այդտեղ մի փոս փորել, որից հետո դիակը դրել են այդ փոսի մեջ և թաղել:

Հետագայում որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ կինը սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ Ստեփանավանի բնակչուհու ամուսնու կողմից կնոջը սպանելու վերաբերյալ նման հայտարարություն է արել, քանի որ զայրացած է եղել սպանվածի վրա և ցանկացել է նրան բնութագրել՝ որպես վատ անձնավորություն: Կատարածի համար զղջում է:
Դատարանն իր վճռում նշել է, որ դեպքի օրը, երբ ինքն ու սպանվածի դուստրն արդեն քնած են եղել, նա հարբած վիճակում ժամը 1-ի սահմաներում եկել է տուն, արթնացրել իրեն և առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Ինքն ասել է, որ իրենից հեռու մնա, սակայն նա ապտակել է իրեն, մազերից քաշել ու քարշ տալով տարել դեպի անկողին: Սպանվածը բարձով փակել էր իր բերանը, որ դուստրն իր ձայնը չլսի ու չարթնանա: Տղամարդն ուզում էր ուժով իրեն տիրանալ, փորձում էր ստիպել, որ այնպիսի սեռական հարաբերություն ունենա, ինչպիսին ինքն է ուզում: Թուլանալով նրա ապտակներից՝ վերցրել է նրա մահճակալի կողքի աթոռին դրված դանակը և դրանով մի քանի անգամ հարվածել նրան:

Դրանից հետո չի հասկացել, թե ինչ է անում, չի հասկացել, թե ինչպես է նրան սպանել: Բայց հիշում է, որ նրան կացինով չի հարվածել: Նախաքննության ժամանակ ցուցմունք տալիս եղել է հուզված, ոչ ադեկվատ վիճակում, և երբ քննիչն ասել է, որ կացինով էլ է խփել, համաձայնվել է և ասել, որ՝ այո, կացինով էլ է խփել: Սպանելուց հետո դիակը մենակ քարշ տալով տարել, պահել է, չի ստիպել կամ սպառնացել սպանվածի դստերը, որ իրեն օգնի: Դստեր հոգեկան վիճակը հասկանալով՝ սենյակից հանել է, որ չտեսնի ու չվախենա: Հարցաքննության ժամանակ լարված վիճակում է եղել, և երբ քննիչները պնդում էին, որ Ստեփանավանի բնակչուհին չկա, ու ասում էին, որ տեղն ասի, ինքն ասում էր, որ նա ողջ-առողջ է, բայց հարցերի ճնշման ներքո ասել է, որ նրան սպանել է ամուսինը, իսկ դիակը պահել է Ստեփանավան քաղաքի ձորի մոտակայքում և ոստիկաններին ուղեկցել է այնտեղ՝ առանց հասկանալու, թե ինչ է ասում: Սակայն ոստիկանները պարզել են, որ այնտեղ կնոջ դիակ չկա, հետո այլ վայր է ցույց տվել, որտեղ թաղված է եղել իր դուստրը:

Սուտ ցուցմունք տալով՝ ինքը փորձել է վատաբանել սպանվածին, ապացուցել, որ նա վատ մարդ էր: Եթե իր վրա ուժ չգործադրեր, չստիպեր իր կամքին հակառակ բաներ անել, նման բան չէր լինի, ինքը նրան չէր սպանի:

Ըստ դատարանի վճռի՝ Ստեփանավանի բնակչուհու դուստրը դատարանում ասել է, որ դեպքի օրը քնած է եղել, արթնացել է սպանվածի ձայնից, նա գոռացել է՝ «վախ մամա ջան»: Տեսել է, որ ամբաստանյալը սպանվածին մահճակալի մոտ կանգնած լոմով խփում էր, վախից մտել է վերմակի տակ: Ամբաստանյալը չի նկատել, որ ինքը տեսնում է այդ պահը: Դրանից հետո ամբաստանյալն արթնացրել է իրեն և սենյակից դուրս հանել: Սենյակից դուրս է եկել, գնացել խոհանոց:

Ամբաստանյալը նորից մտել է սենյակ և արդեն դանակով խփել սպանվածին: Ոչինչ չի տեսել, միայն ձայներ են լսվել, դրանք ավելի նման էին ցավ զգացող մարդու ձայնի: Հետո ամբաստանյալը դուրս է եկավ սենյակից, ասել, որ ավելի լավ է՝ տանից դուրս գան: Ժամը 2-3-ի սահմաններում դուրս են եկել տանից, մի քիչ ման եկել փողոցում ու կրկին տուն վերադարձել:

Ըստ դատարանի վճռի՝ աղջիկը նաև նշել է, որ ամբաստանյալը դիակն ուզում էր տեղափոխել, մահճակալի մոտ ծածկոց է գցել, դիակը գցել վրան ու սկսել քաշել, իրեն էլ ասել, որ օգնի: Դիակը քարշ տալով տարել են նկուղ, գցել այնտեղ ու գնացել տուն, ամբաստանյալը սկսել է արյունը մաքրել: Այդ օրը ոչ ինքը, ոչ ամբաստանյալը չեն կարողացել քնել: Հաջորդ օրն իր հարցին, թե ինչ է լինելու, ամբաստանյալը պատասխանել է, որ եթե ինչ-որ տեղ ասի, որ սպանել է, հաստատ միասին բանտ կնստեն:

Դատարանը նշել է, որ դատաքննության ընթացքում չի հաստատվել, որ ամբաստանյալը հարվածներ է հասցրել նաև կացնով: Դատարանը նաև նշել է, որ ամբաստանյալի ցուցմունքներն այն մասին, թե սպանել է, քանի որ դեպքի օրը փորձել է իրեն բռնաբարել, փորձել է հարկադրել իր հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ, դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չհիմնավորվեցին:

Դատարանը նշել է նաև, որ հիմնավոր չէ սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքը. նրանից գրավոր հաղորդում չի վերցվել, նա օրենքով սահմանված կարգով չի նախազգուշացվել սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Դատարանը նշել է նաև, որ ամբաստանյալը կատարել է սուտ մատնություն՝ առաջադրված մեղադրանքից իրեն պաշտպանելու համար, իր կատարած արարքն արդարացնելու համար՝ այդ ընթացքում ամբաստանելով նաև ինքն իրեն, իբրև թե ինքն օգնել է թաղել դիակը: Դատարանը սուտ մատնության համար առաջադրված մեղադրանքում կնոջն անմեղ է հռչակել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (17.12.16) | Հեղինակ: 168.am W
Դիտումներ: 798 | Տեգեր: Ու, Կինը, երիտասարդ, դանակով, բազմաթիվ, լինգով, ընկերուհու, ամուսնուն., դատապարտվել, հարվածներ՝ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...