(Հատված «Բաց նամակներ երիտասարդին» շարքից)

Անդրե Մորուան կանանց մասին

Բայրոնն ասում էր՝ «Անհնար է ապրել ոչ նրանց հետ, ոչ էլ առանց նրանց»: Կանայք տղամարդուն նվիրում են այն ամենաբուռն վայելքները, որոնք վիճակված է նրան ճաշակել կյանքում: Անմոռանալի են զգացմունքի առաջին ծիլերը, առաջին հանդիպումները, մերձեցման առաջին քայլերը, առաջին «երկչոտ» գուրգուրանքները: Վախեցե՛ք ամոթխածության պատճառով զրկել ձեզ նման հիշողություններից: Դրանք չքնաղ են: Ով պատանեկան սերը չի ճաշակել, իրեն զրկված է զգում և երբեք չի սփոփվի: Ամենևին պարտադիր չէ, որ այդ սիրային հովվերգությունները ֆիզիկական մեձեցման հասնեն: Կանխավայելման մեջ այնքան հմայք կա, որ արժե այն երկարացնել:

/Կանայք - Անդրե Մորուան` կանանց մասին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Կանայք


Անդրե Մորուան` կանանց մասին
 
 
Загрузка...



(Հատված «Բաց նամակներ երիտասարդին» շարքից)

Անդրե Մորուան կանանց մասին

Բայրոնն ասում էր՝ «Անհնար է ապրել ոչ նրանց հետ, ոչ էլ առանց նրանց»: Կանայք տղամարդուն նվիրում են այն ամենաբուռն վայելքները, որոնք վիճակված է նրան ճաշակել կյանքում: Անմոռանալի են զգացմունքի առաջին ծիլերը, առաջին հանդիպումները, մերձեցման առաջին քայլերը, առաջին «երկչոտ» գուրգուրանքները: Վախեցե՛ք ամոթխածության պատճառով զրկել ձեզ նման հիշողություններից: Դրանք չքնաղ են: Ով պատանեկան սերը չի ճաշակել, իրեն զրկված է զգում և երբեք չի սփոփվի: Ամենևին պարտադիր չէ, որ այդ սիրային հովվերգությունները ֆիզիկական մեձեցման հասնեն: Կանխավայելման մեջ այնքան հմայք կա, որ արժե այն երկարացնել:
* * *
Դուք հարցնում եք. «Բայց կկարողանա՞մ արդյոք դուր գալ: Եվ գլխավորը՝ կկարողանա՞մ արդյոք դուր գալ նրան, ով ինձ է դուր գալիս: Սփոփվեք այն բանով, որ կանայք իրենց տալիս են նույն հարցերը: Նրանք ավելի շատ են ուզում դուր գալ, քան դուք: Համոզված եղեք, որ նրանք պակաս չեն տանջվում ցանկությունից: Նրանց մարմինը սպասում է փաղաքշանքի, որ կկամենա նվիրել տղամարդու մարմինը:
* * *
Եթե դուք արտաքինով դուրեկան եք, հմայիչ, ձեզ սպասում են ավելի շատ հաղթանակներ, քան պետք է: Եթե այդպիսին չեք, մի՛ հիասթափվեք; Կան ոչ գեղեցիկ, բայց իրենց յուրօրինակությամբ հաճելի դեմքեր: Իսկ գլխավորը՝ նրբակիրթ մարդուն կինը կների ամեն մի տգեղություն:
* * *
Հիշե՛ք, գրեթե բոլոր կանայք ձանձրանում են: Նրանք անսահման շնորհակալ են տղամարդուն, որը զվարճացնում է իրենց: Կնոջը նվաճելով՝ մի քամահրեք նրան:
Հաղթանակ տանելով՝ մնացեք նրբակիրթ, դրանում է սիրային տաղանդի գրավականը: Կանայք սիրում են, որ իրենց վրա ուշադրություն դարձնեն, զրույցներով զբաղեցնեն: Եթե դա չանեք դուք, կանի մեկ ուրիշը:

 

Անդրե Մորուան կանանց մասին


Կնոջ մեջ իշխող է հուզական, իսկ տղամարդու մեջ՝ գործուն նախասկիզբը: Եվ դա ճիշտ է, որովհետև երեխաներին հարկավոր է սիրել, հորդորել, իսկ տղամարդիկ «սիրո և կանացի քնքուշ փաղաքշանքի կարիք ունեցող» մեծ երեխաներ են:
* * *
Կնոջ համար ապացույցներն այնքան կարևոր չեն, որքան՝ տղամարդու, նա ապրում է հավատով: Կարևոր չէ, թե ում նկատմամբ՝ Աստծո, մոտիկ մարդու, հոր կամ փոխարինող մի ուժեղ տղամարդու:     «Այն դժբախտությունները, որոնց նախապատրաստվում ես, երբեք չեն գալիս, պատահում է ինչ-որ ավելի վատ բան».- ասում է տղամարդը: «Աստված տա, ամեն ինչ կկարգավորվի»,- ասում է կինը:
«Տղամարդն անընդհատ անցնում է գոտեմատից գոտեմարտ: Դրա համար էլ նա մտածում է հզոր ու լակոնիկ, անցնում անմիջական առարկային: Կինն ավելի մեծ լավատես է մնում, որովհետև նրա ճակատագիրը մարդկային դեմք ունի: Նրա բախտը մի էակի ձեռքում է, որին նա կարող է գայթակղել, համոզել, հուզել: Նա հավատում է հրաշքների, որովհետև ինքն է դրանք գործում:
* * *
Եվ այսպես՝ ձեզ հետ կողք կողքի միշտ ապրելու է ձեզանից բոլորովին տարբեր մի էակ: Սկզբում նա կմատուցի շատ անակնկալներ՝ երբեմն տհաճ, բայց ցանկությունն ու սերը կստիպեն ձեզ հաշտվել դրանց հետ: ժամանակի ընթացքում դուք կդառնաք այլ մարդ և, եթե սիրում եք ձեր կնոջը, կվարժվեք նրա որոշ սովորությունների: Սկզբում սիրուց դրդված զիջելով՝ դուք աստիճանաբար կսովորեք չվիճել: Կոնֆլիկտներն անխուսափելի են, բայց համերաշխ ամուսնական զույգի մոտ անլուծելի կոնֆլիկտներ չեն լինում: Աշխատեք չպահել կնոջը՝ անկախ նրա կամքից: Երջանկությունը ոչ թե կնոջ մարմինը նվաճելն է, այլ նրա ընտրյալը դառնալը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Կանայք | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 571 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...