Նոր տարին սիրելիի հետ

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ

Առավելություններ
Եթե ձեզ սիրահետող տղան առաջարկում է Նոր տարին անցկացնել առանձին, դա խոսում է նրա մտադրությունների լրջության մասին: Մանկուց մենք սովոր ենք ամանորը դարձնել մի անսովոր ու անմոռանալի հուշ, բացի այդ` ժողովրդական խոսքն իզուր չի ասում. «Ում հետ Նոր տարին դիմավորես, նրա հետ էլ այն կանցկացնես»: Սա հիանալի հնարավորություն է  հարաբերությունները տեղափոխելու սկբունքորեն նոր մտերմության մակարդակ:
 
/Երկուսով - ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ. Որտե՞ղ նշել Նոր տարին զուգընկերոջ հետ " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ. Որտե՞ղ նշել Նոր տարին զուգընկերոջ հետ
 
 


   


Նոր տարին սիրելիի հետ

ԴԵՄ ԱՌ ԴԵՄ

Առավելություններ
Եթե ձեզ սիրահետող տղան առաջարկում է Նոր տարին անցկացնել առանձին, դա խոսում է նրա մտադրությունների լրջության մասին: Մանկուց մենք սովոր ենք ամանորը դարձնել մի անսովոր ու անմոռանալի հուշ, բացի այդ` ժողովրդական խոսքն իզուր չի ասում. «Ում հետ Նոր տարին դիմավորես, նրա հետ էլ այն կանցկացնես»: Սա հիանալի հնարավորություն է  հարաբերությունները տեղափոխելու սկբունքորեն նոր մտերմության մակարդակ:

Թերություններ
Պատրաստ եղեք նրան, որ երկուսով անցկացրած մեկ ամանորյա երեկոն կարող է լակմուսի թղթի նման վերհանել ձեր հարաբերությունների բոլոր թերի կողմերը: Օրինակ` տոնակատարության տեղը, համապատասխան համերգային շոու-ծրագիրն ընտրելիս կամ ճաշացանկը համաձայնեցնելիս` կարտահայտվի փոխզիջման գնալու ձեր կարողությունը, կամ էլ դրա բացակայությունը: Իսկ նվերները ցույց կտան, թե որքանով գիտեք իրար նախասիրություներն ու ճաշակը:

ԱՄԱՆՈՐԸ  ՆՐԱ  ԸՆԿԵՐՆԵՐԻ  ՀԵՏ


Առավելություններ
Չշփոթվեք, եթե ձեր զուգընկերը հրավիրի Նոր տարին անցկացնելու իր ընկերախմբի հետ: Տղամարդկանց համար շատ կարևոր է, թե ինչ տպավորութուն է թողնում իրենց ընտրած աղջիկը ընկերների վրա: Հագնվեք պերճաշուք, բայց ոչ «ճչացող» մի՛ չարաշահեք ալկոհոլը, եղե՛ք հավասարաչափ սիրալիր ու բարեհամբույր բոլորի հետ:

Թերություններ
Կա ռիսկ, որ ընկերախումբը կարող է կազմված լինել տաղտկալի ու «հոգնած» մարդկանցից, ովքեր Նոր տարի նշել ասելով հասկանում են միայն ուտելն ու միապաղաղ կենացներ ասելը: Այս դեպքում երեկոյի կեսից կարող եք առաջարկել, համոզել նրան շարունակել ուրախությունը ձեր ընկերական շրջապատում, եթե, իհարկե, նա ի վիճակի կլինի նոր այցելության:

ՈՂՋՈՒ՛ՅՆ, ՏԻԿԻՆ ՎԱՐԴՈՒՀԻ...

Առավելություններ
Նոր տարին հիանալի առիթ է ծանոթանալու զուգընկերոջ ընտանիքի և նրա ավանդույթների հետ: Տոնական թոհուբոհի ընթացքում նրա ծնողները դժվար թե շատ խստապահանջ  զննեն ու քննեն ձեզ, իսկ դուք, ընդհակառակը, «կուսումնասիրեք» նրանց` ինչպես հարկն է:

Թերություններ
Բնականաբար, կա հնարավոր հեռանկարը, որ դուք ամբողջ երեկոյի ընթացքում կլսեք նրա մոր պատմությունները, օրինակ,  թե ինչպես էր փոքրիկ որդյակը հիանալի ջութակ նվագում  ցածր դասարաններում... Բայց ավելի ուրախ ու երիտասարդական ընկերախմբով տոնը կարելի է նշել, ինչու չէ, հունվարի 1-ին: Այնպես որ` հավանական սկեսուրի համակրանքին արժանանալու համար արժի թեկուզեև մի քիչ միապաղաղ անցկացնել տոնական օրերից մեկը:  

ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ

Առավելություններ
Համատեղ ճամփորդությունը և հանգիստը ձեզ կնվիրեն ընդհանուր տպավորությունների ու հիշողությունների ուրախությունը, հիշողություններ, որոնք պատկանում են միմիայն ձեզ: Կտրվելով առօրեական դարձած դեմքերից ու փողոցներից` դուք կկենտրոնանաք միմյանց վրա, ինչը կօգնի ավելի լավ հասկանալ ձեր զուգընկերոջը, ինչպես նաև` ինքներդ ձեզ:

Թերություններ
Չնախատեսված վեճի ժամանակ ոչ ոք չի լինի, ում կարող եք օգնության դիմել, ուստի հնարավորության դեպքում փաստաթղթերը, դրամը և հետադարձ տոմսը պահեք ձեզ մոտ:

                                                                                                         



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 30.11.14

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (30.11.14)
Դիտումներ: 2793 | Տեգեր: Նոր տարի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...