Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


ԹԵՄԱ. «Հայկական սիրո առանձնահատկությունները»
 
 


   

ԹԵՄԱ. «Հայկական սիրո առանձնահատկությունները»

Գոռ Բադումյան.- Հայ աղջիկները շատ կանացի են, հավատարիմ, ազնիվ: Ունեն շատ ազգային բնավորություն, բայց հիմա քայլում են ազգայինը կորցնելու ճանապարհով:
Հայկական սիրո «նպատակը» բոլորիս մոտ նույնն է` սերնդի շարունակություն: Հայ տղամարդը հայ աղջկան սեր խոստովանելիս կամ ամուսնության առաջարկություն անելով՝ նախևառաջ աղջկա մեջ իր երեխաների ապագա մորն է տեսնում: Հայ աղջիկների ամենամեծ թերությունն այն է, որ երբ սիրահարվում են, թողնում են սովորելը, չեն ցանկանում աշխատել, իրենք իրենց պահվածքով տղաներին ստիպում են, որ իրենց ղեկավարեն ու իրենց փոխարեն որոշումներ ընդունեն:


Տաթևիկ Ազիզյան.- Տղաներն այսօր շատ են փոխվել: Համեմատել անգամ հնարավոր չէ հայ երիտասարդներին 20 տարի առաջ և հիմա: Առաջ կար հարգանք աղջիկների ու կանանց հանդեպ անխտիր բոլորի մոտ: Այսօր փողոցում աղջիկների կողքին կանգնած հայհոյում են, խոսում անպարկեշտ թեմաներից, գռեհիկ ռեպլիկներ նետում...

Հայկական սերը... Եկեք լսենք մեր բոլոր հին հայկական երգերը...

Ամեն երգում կա հետևյալը՝ «սերս գաղտնի թող մնա... »: Հենց այս էր ժամանակին հայկական սիրո առանձնահատկությունը: Հիմա մենք կորցրել ենք մեր ազգայինը, նմանվել ենք եվրոպացիներին:     Մնում է միայն, որ աղջիկը հավաքի իրերը ու հայտարարի, որ գնում է ապրելու առանձին:

Ամեն անգամ սիրելուց ամեն ինչ անում ենք՝ մոռանալու նախորդին: Սխալ է: Յուրաքանչյուր սիրո զգացում կերտում է քեզ, դարձնում այնպիսին, ինչպիսին պիտի լինես:

Աշոտ Խուրշուդյան.- Հայ աղջիկներն օրեցօր ավելի են ձգտում ամուսնության՝ նյութական հիմքի վրա, հաճախ առանց զգացմունքների: Տխուր է շատ:
Գիտե՞ք, սիրո մեջ կարևորը ընդհանուր հետաքրքրություններն են, հայացքների մոտիկությունը: Մենք՝ հայերս, սիրուց սպասում ենք մենք էլ չգիտենք, թե ինչ: Միայն թե հասարակությունն այս չմտածի, միայն թե այն չմտածի:

Սուսաննա Կարապետյան.- Հայ տղամարդիկ չգիտեն գնահատել իրենց կողակցին ու հայ աղջկան: Նրանց համար միշտ Էլ գեղեցիկ են օտարերկրացի աղջիկները, հեռուստատեսային աստղերը: Հայերը «թեթև» սիրել չգիտեն: Ցանկացած սեր դարձնում են սերիալ: Երբեմն պետք չէ լրջացնել հարաբերությունները, այլ ժամանակ անցկացնել, ձեռք բերել լավ ընկեր:

Սամվել Սեղբոսյան.- Հայ աղջիկները հաճախ միջավայրին ոչ համապատասխան են իրենց պահում, սիրում են խոսել բարձրաձայն ու «ապրում» են հարևանների կյանքով: Բայց հայ աղջիկները շատ օգնող-հասնող են: Չեմ ուզում փնովել հայ աղջիկներին, նրանք «ջիգյար» ունեն: Հայկական սե՞ր: «Կիկոսի մահը» հեքիաթը լսել եք, չէ՞: Հայկական սիրային հարաբերությունները հիշեցնում են այդ հեքիաթը:
Ամեն հայ աղջիկ առաջին իսկ հանդիպմանը մտովի ամուսնանում է, բողոքում սկեսուրից, երեխաների դաստիարակությունից, ամուսնու խմելուց, բողոքում ու՝ «Վայ, Կիկոս ջան, վայ, բալա ջան»:

Արուսյակ Նազարյանց.- Հայ տղաներն իսկական լեռնցի են: «Ծուռ» ու լեռնցի: Քարե կոպտություն կա հայ տղամարդու մեջ:

Կարեն Կարապետյան.- Այսօր մեր աղջիկները 2 ծայրահեղ բևեռներում են. կամ ամբողջովին հայ են՝ իրենց պահվածքով, էությամբ, կամ մոռացել են հայերենը: Սիրո մեջ սիրելիի գլխին մեկ տաք ջուր են լցնում՝ ամբողջ օրը կրկնելով՝ ես քեզ սիրում եմ, մեկ սառը ջուր՝ դու ինձ չես սիրում, ապացուցիր: Հայկական սերը զերծ է «հարազատության» զգացումից: Հայ սիրահարները միշտ մնում են այդ կարգավիճակում, նրանք որպես ընկերներ չեն շփվում:

Լիանա Սարուխանյան.- Հայ տղաները «թասիբով» են ու իրենց տեղն ու դիրքը լավ գիտեն: Հայկական ցանկացած ավանդապաշտ սիրող զույգ պարտադիր հանձնում է «սկեսուր-զոքանչ պետական քննությունը»: Եթե հանձնեցին, ուրեմն սեր է, եթե ոչ, ուրեմն՝ սիրահարվածություն: Բա հայկական չէ՞:
***

Ապրեք սիրով, հավատով ու հույսով: Արարեք ձեր սիրո խենթ ու խելառ մոլորակը ու մի՛ վախեցեք սիրելուց ու երբեք մի՛ լռեք ձեր սիրո մասին: Ամենակարևորը՝ գնահատեք միմյանց ներկայությունը ու ներկան, քանզի երբեք չեք կարող իմանալ, թե ինչ անակնկալ է ձեզ համար նախապատրաստել բացվող առավոտը:

Մի շոտլանդական առած կա. «Ես սիրում եմ քեզ, որովհետև քո մեջ է կյանքը, և անչափ սիրում եմ կյանքը, որովհետեւ դու այնտեղ ես»...


Պատրաստեց Լուսին Մկրտչյանը:



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 766 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...