Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Երբ կինը զգալիորեն մեծ է տղամարդուց
 
 


   

 
 
 
Ինչ խոսք, հաճելի է, երբ տղամարդը սկսում է սիրահետել կնոջը: Ֆլիրտը զարդարում է կնոջը, նրա աչքերը լցվում են յուրահատուկ փայլով, սկսում է ավելի հաճախ ժպտալ, նույնիսկ քայլվածքն է դառնում ավելի թեթև ու ինքնավստահ: Իսկ երբ տղամարդը 5-10 տարով փոքր է, ապա դա ավելի մեծ ներուժ է հաղորդում կնոջը, քանի որ նման տարիքային տարբերությունը վկայում է, որ կինը նախկինի պես երիտասարդ ու գրավիչ է:
Սակայն երբ կինն սկսում է հասկանալ, որ ֆլիրտը վերաճում է ավելի լուրջ ինչ-որ բանի, նրա գլխում սկսում են պտտվել մի շարք հարցադրումներ, որոնք սկսվում են մեկ բառով` «բայց»
 
 
…Բայց ինչ կասեն շրջապատում
 
Սա ամենատարածված հարցերից է բոլոր ժամանակներում: Քիչ հավանական է, որ ձեր շրջապատի մարդիկ ավելի լավ են հասկանում այն, թե ինչ եք զգում դուք: Խոսքն այն մասին չէ, որ հաշվի չառնեք մտերիմների ու ընկերների խորհուրդները: Եթե միաձայն պնդում են, որ ինչ-որ բան սխալ եք անում, նրանց արժի ականջ դնել, որովհետև կիրքը երբեմն իսկապես կուրացնում է մարդկանց: Բայց ուրիշների կարծիքը դարձնել իշխող ու վճռորոշ սխալ է: 
 
Շատ ավելի բարդ է կողմնորոշվել սեփական զգացմունքների ու ցանկությունների հարցում:
 
Երիտասարդ սիրելի էակը լցնում է կնոջ կյանքը իր ներուժով, նրա հետ ուրախ է անցնում, երբեմն նույնիսկ` ծայրահեղ ուրախ: Կինն էլ կարծես ավելի երիտասարդ է դառնում օր առ օր: Սեքսը տարիքով երիտասարդ տղամարդու հետ մի այլ հաճույք ու բավականություն է: Բայց միշտ չէ, որ նման ուրախ հարաբերությունները տանում են մշտապես ուրախ արկածների և բուռն գիշերների: Լիարժեք հարաբերությունների համար անհրաժեշտ են ընդհանուր հետաքրքրություններ, նախասիրություններ, անսպառ թեմաներ խոսակցությունների համար: Եվ կարող է պատահել այնպես, որ նրա երիտասարդ տարիքի պատճառով ձեր հետաքրքությունները բացարձակ տարբերվեն իրարից: 
  
Չարժի դրանից վախենալ: Ավելի լավ է կիսվել նրա հետ ձեր իմացածով, աստիճանաբար ներքաշել նրան ձեր կյանք: Բայց զգույշ եղեք, մի անցեք սահմանը հավասարը հավասարի հետ շփվելու և ձեր բարձունքից քարոզներ կարդալու միջև: Այո, հնարավոր է` Դուք ավելի լավ եք հասկանում կյանքը, բայց հավատացեք, պետք չէ հիմնվել դրա վրա ու անվերջ ընդգծել այդ հանգամանքը: 
 
Տղամարդը միշտ կնոջ կողքին պետք է տղամարդ զգա:
 
Ինչ էլ խոսեն սեռերի իրավահավասարության մասին, տղամարդը միշտ էլ կցանկանա ավելի ուժեղը լինել զույգի մեջ: Այլ դեպքում նրա համար ավելի հեշտ կլինի հեռանալ և գտնել նրան, ում համար նա հերոս կլինի: Վերջիվերջո սիրելիի երիտասարդությունը առիթ է հենց կնոջ համար ավելի երիտասարդանալու, ոչ թե նրան  "հասցնելու” ձեր տարիքին:
 
 
Ձեր հարաբերությունների հեռանկարը
 
Հիմնական վտանգը սպասում է ձեզ հարաբերությունների հեռանկարային զարգացման դեպքում: Մի քանի տարի շարունակ նրա համար անկասկած  հետաքրքիր կլինի Ձեր կողքին: Բայց վաղ թե ուշ նա Ձեր օգնությամբ "կաճի” ու անգամ "կանցնի” ձեզ: Այս փուլում  հաճախ տեղի է ունենում հարաբերությունների խզում: 
 
  Ավելի փոքր ամուսնու հետ կապը սովորաբար խզվում է 3-5 տարի անց, և դրան պետք է պատրաստ լինել: Ամեն դեպքում փորձել պետք է: Շատ հնարավոր է, որ հենց կնոջ զգացմունքները չսպառվեն ոչ 5, ոչ 10 տարվա ընթացքում: Փորձը ցույց է տվել, որ նման դեպքեր արձանագրվել են: Ապրեք և ստացեք առավելագույն հաճույք կյանքից:
 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 29.09.11

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (29.09.11)
Դիտումներ: 4909 | Տեգեր: սեր, սիրո հոգեբանություն, կանայք և տղամարդիկ, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...