Երբ հանդիպում ես «երազներիդ տղամարդուն», մոռանում ես, որ նա կարող է ամուսնացած լինել: Շատ կանայք հանգստացնում են իրենց տղամարդու մատին ամուսնական մատանու բացակայության մտքով: Սակայն մատանու բացակայությունը դեռ չափանիշ չէ:
Ամուսնացած տղամարդկանց մեծ մասը ամուսնական մատանի չի կրում տարբեր պատճառներից ելնելով՝ աշխատանքի բնույթն է այդպիսին կամ չի ուզում վանել կանանց և այլն:

/Երկուսով - Սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ կամ ինչպես չվերածվել սիրուհու " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ կամ ինչպես չվերածվել սիրուհու
 
 


   

Երբ հանդիպում ես «երազներիդ տղամարդուն», մոռանում ես, որ նա կարող է ամուսնացած լինել: Շատ կանայք հանգստացնում են իրենց տղամարդու մատին ամուսնական մատանու բացակայության մտքով: Սակայն մատանու բացակայությունը դեռ չափանիշ չէ:
Ամուսնացած տղամարդկանց մեծ մասը ամուսնական մատանի չի կրում տարբեր պատճառներից ելնելով՝ աշխատանքի բնույթն է այդպիսին կամ չի ուզում վանել կանանց և այլն:

 

▶ Սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ կամ ինչպես չվերածվել սիրուհու

 

Եթե տղամարդը իրոք սիրում է իր կնոջը, երբեք չի դավաճանի նրան: Ամուսնացած տղամարդու հոգեբանության մեջ գերակշռում են ընտանիքի պահպանման ձգտումներն ու կենցաղի և հարաբերությունների սովորական կանոկարգվածությունը: Ի հակադրություն կարծրատիպերի՝ պետք է նշել, որ ամուսնացած տղամարդկանց մեծ մասը պահպանողականներ են: Ամուսնացած սիրող տղամարդուն լիովին բավականացնում է իր միակը, իսկ նոր հարաբերություններ սկսելու, նոր մարդուն ընտելանալու և կենսակերպի փոփոխության հեռանկարներն այդքան էլ չեն ոգևորում:

 

Բայց կան նաև ամուսնացած այնպիսի տղամարդիկ, ովքեր չեն սիրում կամ արդեն չեն սիրում իրենց կանանց: Ահա այդպիսի տղամարդկանց հետ էլ ռիսկի եք դիմում հարաբերություններ սկսել: 

 

Ինչո՞ւ է ամուսնացած տղամարդը կողքից հարաբերություններ փնտրում: Ահա ամենատարածված պատճառները.

 

1. Տղամարդը կարծում է, որ իր կինն իրեն չի հասկանում: Իսկ հասկացված լինելու կարիք ունի յուրաքանչյուր տղամարդ (ի հեճուկս կանացի այն կարծիքին, որ տղամարդկանց միայն սեքս է պետք):

 

2. Տղամարդուն արդեն զզվեցրել են ընտանեկան վեճերն ու հարաբերությունների պարզաբանումը կնոջ հետ: Նա ուզում է ազատել գլուխը մշտական դժգոհություններից:

 

3. Տղամարդը ցանկանում է զանազանություն մտցնել իր ինտիմ կյանքում, բայց միաժամանակ չի ուզում բաժանվել ընտանիքից: Եթե գործը հասնի ապահարզանին՝ անհրաժեշտ կլինի բաժանել ունեցվածքն ու երեխաներին:

 

4.  Տղամարդը փոքրիկ երեխայի հայր է: Որոշ տղամարդիկ ծանր են տանում անքուն գիշերներն ու նորածինների լացը: Դրա համար էլ նա փնտրում է մեկին, ում մոտ կարող է գնալ, որպեսզի որոշ ժամանակ հանգստանա երեխայի լացից: Եվ մի քիչ էլ քնի, իհարկե:

 

5. Տղամարդը ամուսնացել է այն պատճառով, որ կինը հղիացել է կամ որ «արդեն տարիքն էր», բայց դեռ չէր հասունացել ամուսնության համար, դեռ բավականաչափ «ման չէր եկել»:
Նման տղամարդը ազատության և կանանց հետ շփվելու կարիք է զգում: Այսքան գեղեցիկ աղջիկներ կան շուրջբոլորը, իսկ ինքը ամուսնացած է... Կյանքի «անարդարությունը» դրդում է նրան սիրային արկածների:

Որպեսզի խաբվածի դերում չհայտվեք և չընկնեք ամուսնացած տղամարդու հետ հարաբերությունների թակարդը, կարևոր է տարբերել ամուսնացածներին ազատներից: 


 

Ամուսնացած տղամարդկանց վարքն ունի իր առանձնահատկությունները.

 

1. Ամուսնացած տղամարդը երբեք չի տա ձեզ իր տան հեռախոսահամարը:

 

2. Ամուսնացած տղամարդը ձեզ հյուր չի կանչի:

 

3. Սովորաբար, եթե հյուրընկալել եք ամուսնացած տղամարդու, նա դժվարությամբ կհամաձայնի գիշերը ձեզ հետ անցկացնել:

 

4.  Ձեզ հետ լինելու ժամանակ նա անջատում է բջջայինը: Իսկ բացատրում է դա նրանով, որ չի ցանկանում՝ ձեզ խանգարեն և փչացնեն ռոմատիկ մթնոլորտը:

 

5. Չի համաձայնում ծանոթանալ ձեր ընկերների հետ, իսկ եթե համաձայնում է՝ շատ մեծ դժվարությամբ:

 

6. Չի հայտնվում ձեզ հետ մարդաշատ վայրերում՝ սրճարան, կինո և այլն: Նման վայրերում նա կարող է հանդիպել ծանոթ մարդկանց, ովքեր ամեն ինչ կպատմեն կնոջը:

 

7.  Չի ծանոթացնում ձեզ ընկերների և բարեկամների հետ:

 

Իսկ եթե, այնուամենայնիվ, ճշմարտությունը հայտնի է, եթե գիտես, որ նա ամուսնացած է, բայց չես ուզում նրան կորցնել… Արժե ամեն ինչ լավ մտածել:

 

Ամուսնացած տղամարդը կարող է ծածկել քեզ քնքուշ խոսքերով և «ոսկե սարեր» խոստանալ: Սակայն մի՛ շտապիր հավատալ խոսքերին: Եթե դու նրան անհրաժեշտ ես միակի ու սիրելիի կարգավիճակում, նա տարիներ շարունակ չի խոստանա, որ կբաժանվի կնոջից, այլ ուղղակի կանի դա:

 

Բայց այս դեպքում էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ենթադրենք, նա ապահարզան է տվել: Եվ դու անսահման երջանիկ ես այդ նորությունից: Բայց երկար սպասված նորության առաջացրած էյֆորիայից հետո արթնանում է խիղճն ու կանացի համերաշխությունը, որոնք քեզ հանգիստ չեն տալիս: Դու հասկանում ես, որ ընտանիք քանդելը ճիշտ չէ, գեղեցիկ չէ, ամոթալի է: Դու վստահ ես, որ ինքդ էլ շատ կտանջվեիր, եթե հայտվեիր նման իրավիճակում: Դու չես ճանաչում սիրածդ տղամարդու կնոջը և բոլորովին հիմքեր չունես նրան ցավ պատճառելու: Իսկ եթե տղամարդը նաև երեխաներ ունի, ստացվում է, որ դու ընտանիքից խլում ես ոչ միայն ամուսնուն, այլ նաև հորը:

 

Իհարկե, որոշ կանանց, նման դեպքերում, ամենևին էլ  չի անհանգստացնում տղամարդու ընտանիքը: Նման կանայք տղամարդուց համառորեն կնոջից բաժանվելու պահանջ են ներկայացնում: Հիմնականում նման իրավիճակներում տղամարդը գլուխն ազատում է խոստումներ տալով  և ամեն տեսակ պատրվակներով ապահարզանը հետաձգելու պատճառաբանություններով: Եվ այդ ամենը կարող է շարունակվել տարիներով: Վաղ թե ուշ նման միությունը փլուզվում է. կինը հասկանում է, որ իր ընտրյալը երբեք չի բաժանվի կնոջից, իսկ տղամարդը հասկանում է, որ, այնուամենայնիվ, իր կնոջ հետ ավելի լավ է:
Ցավոք սրտի, կան նաև կանայք, ովքեր հանուն իրենց սիրեցյալի պատրաստ են համակերպվել սիրուհու կարգավիճակի հետ: Նա ամուսնացա՞ծ է: Ի՞նչ անենք: Կարևորը, որ սիրում է: 

 

Բայց ամեն դեպքում կարիք չկա նվաստանալու և չմտածված քայլեր անելու: Հավատացե՛ք ձեր երջանկությանը և այն անպայման կայցելի ձեզ:

 

Լինել սիրած, բայց ամուսնացած տղամարդու հետ, թե չլինել՝ իհարկե յուրաքանչյուր կին ինքն է որոշում: Կարևորը՝ ամեն ինչ լավ ծանրութեթև արվի, նոր… Մի՛ հրապուրվեք խոստումներով, մի՛ապրեք պատրանքների մեջ և խղճի հետ գործարքների մեջ մի՛ մտեք: Գիտակցված ընտրություն կատարելը լավագույն մոտեցումն է ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններում:


 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 1473 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...