Ինչքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում: Պարզվում է` ամենաուժեղ զգացմունքների հիմքում ընկած են ընդամենը քիմիական գործընթացներ:

 

Սիրահարվածությունը մահանում է 17 ամիս հետո

 

Որտե՞ղ  է ապրում սերը:

Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է դա փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:

/Երկուսով - Սիրահարվածությունը մահանում է 17 ամիս հետո " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Սիրահարվածությունը մահանում է 17 ամիս հետո
 
 
Загрузка...


Ինչքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում: Պարզվում է` ամենաուժեղ զգացմունքների հիմքում ընկած են ընդամենը քիմիական գործընթացներ:

 

Սիրահարվածությունը մահանում է 17 ամիս հետո

 

Որտե՞ղ  է ապրում սերը:

Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է դա փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:

Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններ էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:

Որպեսզի սիրո հրդեհը պատի մեզ, անհարաժեշտ է, որ ուղեղը ազդանշաններ տարածի ամբողջ մարմնով: Ազդանշանները էլեկտրական չեն, այլ քիմիական՝ որոշակի հորմոնների տեսքով, իսկ ավելի հստակ՝ նեյրոտրանսմիտներով։ Թե վերջիններիցս կոնկրետ որոնցով,  գիտնականները նույնպես պարզել են. ռոմանտիկ սիրահարվածության ժամանակ արյան մեջ ավելանում է նպատակի հորմոնը՝ դոֆամինը, և  նորեպինեֆրինան (ադրենալինը): Միաժամանակ իջնում է հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի քանակությունը: Արդյունքում սերը ուժեղ ձևով ասոցացվում է տանջանքի հետ (սերոտոնինի պակասից) և միաժամանակ բարձրանում է ոգեշնչումը (ադրենալինի ավելցուկ): Ինչ վերաբերում է հիմնական «մեղավորին»՝ դոֆամինին, այն տալիս է ամբողջական կենտրոնացում սիրո «առարկայի»  վրա: Այն տիրակալի նման ստիպում է ձգտել այդքան ցանկալի «առարկային» և հասնել նպատակին:

Երկա՞ր է արդյոք սիրո դարը:

Գիտնականները գիտեն նաև դա: Կրքոտ սիրահարվածությունը տևում է միջինում 12-17 ամիս: Այդքան ժամանակը սկզբունքորեն հերիք է, որպեսզի հասնես փոխադարձ սիրո կամ ստանաս վերջնական մերժում:

Եթե սիրո կրակը վառվեր երկար, ապա այն կվառեր մեզ մինչև մոխիր դարձնելը, որը չի մտնում բնության ծրագրերի մեջ: Երջանիկ սիրահարները կմահանային հյուծվածությունից, իսկ մերժվածները՝ անտանելի տանջանքներից:

Սակայն չկան կանոններ առանց բացառությունների: Առանձին դեպքերում սերը կարող է շատ երկար տևել: Հատկապես, եթե այդ սերը դժբախտ է: Երջանիկ սիրո համար բնությունը ունի մեխանիզմ, որը կատաղի հրդեհը վերածում է հանդարտ կրակի օջախի: Դժբախտ սիրո համար այդպիսի մեխանիզմ չկա. միայն ինքնապահպանման բնազդն է գործում, այն էլ ոչ միշտ: Երբ արդեն նպատակին հասել եք, հոգին և մարմինը միացել են, սկսվում է հարաբերությունների նոր շրջան: Սիրո փաղաքշանքների ժամանակ արտադրվում են օքսիտոցին և վազոպրեսսին: Այդ նյութերը կապ ունեն ժառանգների ստեղծման գործընթացի հետ, նաև նպաստում են այնպիսի հետաքրքիր հարաբերությունների ձևավորմանը, որոնք կապում են երեխային և մորը: Դրանք նրբության և կապվածության հորմոններն են, որոնք նպաստում են նաև կրքի հորմոնների ավելացմանը: Բուռն սիրահարվածությունը նվազում է այն բանից հետո, երբ աճում է կապվածությունը: Երանության փուլի տևողությունը  բնության կողմից հավասարեցված է այն ժամանակահատվածին, որի ժամանակ անհրաժեշտ է հոգ տանել և կերակրել երեխային: Նրա շարունակությունը միջին տևողությամբ 3 տարի է: 4-րդ տարում շատ հարաբերություններ անկում են ապրում:

Մյուս կողմից որոշ զույգերի մոտ այդ փուլից հետո հարաբերություններում դրսևորվում է բարձր կենսունակություն: Բայց դրանք այլ զգացմունքներ և հարաբերություններ են, որոնք կապված են ոչ թե հնագույն նախնիներից ժառանգած, այլ հետագայում առաջացած մարդկային ուղեղի հատվածների հետ: Կարելի է այն համարել ընկերություն կամ հավերժական սեր: Ամեն դեպքում այդ զգացմունքները ամբողջությամբ քննարկման ուրիշ թեմա են։

Հարաբերությունների «կենսունակությունը» շատ դեպքերում որոշվում են դրանց զարգացման արագությամբ: Երբ կուրացնող ցանկությունը ճնշում ենք, հանկարծ պարզում ենք, որ մեր պաշտամունքի «առարկան» զերծ չէ թերություններից: Ինչու՞ է նա այդպես արագ փոխվել:

Իրականում նա չի փոխվել. պարզապես սիրո կրքի պահին մենք ժամանակ և հնարավորություն չենք ունեցել ուսումնասիրել մեր ընտրյալին:
Երկար շփումը թույլ է տալիս զույգերին լավ ճանաչել միմյանց  և զերծ մնալ տհաճ բացահայտումներից:


Հնարավո՞ր է սոսնձել կոտրված սիրտը: Հնարավոր է: Եվ սիրո քիմիայի իմացությունը այդ հարցում կօգնի: Սերոտոնինի ցածր քանակի բարձրացմանը կօգնի դառը շոկոլադը կամ ծովափի ավազին պառկելը: Եվ ահա կյանքը չի թվա այդքան դժբախտ:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Սերը գիտության տեսակետից
 
 
 
Ինչպե՞ս տարբերել սերը սիրահարվածությունից

 

Սիրո տասը գաղտնիքները

 
12 դաս, որ տալիս է սերը



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (08.03.16)
Դիտումներ: 705 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...