Սեքսուալ խառնվածքները

Ինչո՞ւ են որոշ կանայք բավականին պասիվ կերպով արձագանքում զուգընկերոջ գուրգուրանքին, մինչդեռ մյուսները գրգռվում են ընդամենը մի հպումից: Սեքսոլոգները վստահեցնում են, որ այստեղ խնդիրը ոչ թե ֆրիգիդության, այլ սեքսուալ խառնվածքի մեջ է: Չնայած այն համոզմունքին, որ ամուսնական դաշինքները կնքվում են երկնքում, կենսափորձը ցույց է տալիս, որ հենց սեքսուալ համատեղելիությունն է, որ կարևոր դերակատարում ունի երջանիկ ընտանիքի կայացման գործում: Եթե այն առկա է, կա հավանականություն, որ ամուսնությունը երկարատև ու երջանիկ կլինի:Իսկ սեքսուալ կյանքի հաջողվածությունը մեծապես կախված է ամուսինների սեքսուալ խառնվածքից:

/Երկուսով - Սեքսուալ համատեղելիություն. ինչպե՞ս իդեալական զուգընկեր գտնել (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Սեքսուալ համատեղելիություն. ինչպե՞ս իդեալական զուգընկեր գտնել (18+)
 
 
Загрузка...


 

Սեքսուալ խառնվածքները

Ինչո՞ւ են որոշ կանայք բավականին պասիվ կերպով արձագանքում զուգընկերոջ գուրգուրանքին, մինչդեռ մյուսները գրգռվում են ընդամենը մի հպումից: Սեքսոլոգները վստահեցնում են, որ այստեղ խնդիրը ոչ թե ֆրիգիդության, այլ սեքսուալ խառնվածքի մեջ է: Չնայած այն համոզմունքին, որ ամուսնական դաշինքները կնքվում են երկնքում, կենսափորձը ցույց է տալիս, որ հենց սեքսուալ համատեղելիությունն է, որ կարևոր դերակատարում ունի երջանիկ ընտանիքի կայացման գործում: Եթե այն առկա է, կա հավանականություն, որ ամուսնությունը երկարատև ու երջանիկ կլինի:Իսկ սեքսուալ կյանքի հաջողվածությունը մեծապես կախված է ամուսինների սեքսուալ խառնվածքից:

Խառնվածքը ավելի շուտ բնածին, քան ձեռքբերովի բնութագիր է: Այն պայմանավորված է մարդու հորմոնալ մակարդակով, ու դրա գիտակցված փոփոխումը դժվար թե հնարավոր լինի: Այսպես, անցած հարյուրամյակի մի հայտնի դերասանուհի որոշեց ապացուցել իր սեքսուալ կրքոտ խառնվածքի մասին լուրերը նաև էկրանից դուրս: Նա սկսեց ինքն իրեն տանջահար անել սեռական կապերով, ինչն արդյունքում հանգեցրեց ներվային նոպայի: Մեր օրերում բժիշկները կարող են անցկացնել հորմոնալ ախտորոշման թեստ, որի օգնությամբ բավականին ստույգ կերպով կարելի է դատել մարդու սեքսուալ խառնվածքի մասին: Օրինակ, էստրոգենների բարձր մակարդակ ունեցող կանայք բավականին առույգ են ու գործունյա և, որպես կանոն, սեքսուալ պլանում խնդիրներ չեն ունենում:Իսկ ահա էստրոգենների ցածր մակարդակով կանայք սովորաբար սառն են ու օրգազմի հասնելու հարցում դժվարանում են:Իհարկե, կան կանայք, որոնց համար կյանքն ու սեքսը նույնական են:
Մի գերմանացի հոգեբան 19-րդ դարում բուժում էր մի կնոջ, որը մեկ օրվա ընթացքում 15 սեռական ակտ կատարելու պահանջ ուներ: Բայց նման կանայք շատ քիչ են հանդիպում, մոտավորապես մեկը 2500-ի մեջ:

Սեքսուալ խառնվածքների տեսակները

Սեքսոլոգներն առանձնացնում են սեքսուալ խառնվածքի երեք տեսակ՝ բարձր, միջին և ցածր: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Ցածր սեքսուալ խառնվածքով մարդիկ սեքսին այնքան էլ կարևորություն չեն տալիս: Նրանց սեռական հասունացումը սովորաբար ուշ է վրա հասնում: Նրանց սեռական կյանքի նորման կազմում է ամսեկան 1-2 սեռական ակտը: Նման մարդիկ սովորաբար կյանքի համար միայն մեկ զուգընկեր են փնտրում ու հեշտությամբ են տանում սեռական հարաբերությունների երկարատև բացակայությունը: Կանայք, ովքեր ցածր սեռական խառնվածք ունեն, սովորաբար նախընտրում են նախապատրաստող փաղաքշանքները: Նման զուգընկերոջը գրգռելու համար տղամարդը պետք է տիրապետի սիրախաղերի հարուստ տեխնիկայի: Նրանք անասելի ռոմանտիկ են ու կարողանում են անմոռանալի զգացողություններ պարգևել: 

Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը մտնում է միջին սեքսուալ խառնվածք ունեցող ստվար խմբի մեջ: Նրանց սեռական կյանքը սեքսուալ փոթորիկների ու մակընթացությունների մշտական փոփոխություն է հիշեցնում: Նման մարդկանց մեծ մասը սեքսով է զբաղվում շաբաթական 2-3 անգամ: Ավելի հաճախ նրանք հակված են զուգնընկերների հաճախակի փոփոխության, իսկ հասուն տարիքում նրանք մի փոքր «հանգստանում են»: Չնայած հնարավոր է նաև հակառակ տարբերակը: Համարվում է, որ միջին սեքսուալ խառնվածքով կանայք ավելի շարժուն են, տիրապետում են սեքսուալ համատեղելիության առավել մեծ ունակության, անգամ եթե խոսքը վերաբերում է այլ խառնվածքով մարդկանց:

Բարձր սեքսուալ խառնվածք ունեցող մարդիկ առանձնանում են բուռն ցանկությամբ, էքսպերիմենտների ու տիրելու ցանկությամբ: Նման մարդիկ բավականին շուտ են հասունանում ու մտնում սեռական կյանք (մոտ 12-13 տարեկանում): Նրանք սովորաբար սիրով զբաղվելու ցանկություն ունենում են գրեթե ամեն օր և չեն կորցնում իրենց կիրքը բավականին երկար տարիներ: Նման տիպի կանայք նախնական փաղաքշանքի կարիք չեն զգում: Նրանց համար կարևորը հենց բուն գործողությունն է: Նրանց չի կարելի անգամ կարճ ժամանակահատվածով առանց ուշադրության թողնել, քանի որ նրանք միանգամից կարող են նետվել փոխարինող գտնելու: Նման տիպաբանությունը ենթադրում է հետևյալ դասակարգումը. մարդկանց մոտ 80 %-ը պատկանում է միջին տեսակին, 10%-ը՝ ցածրին և 10%-ը բարձրին: Եվ միայն մարդկանց ընդամենը 1%-ը իսկական սեռական սառնություն ունի:

Սեքսուալ խառնվածքների տեսակները (Video)
 


 


 





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 1375 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...