Աշխատանքային ծանր շաբաթվա ավարտին յուրաքանչյուրն իրավունք ունի հանգստանալու ու լիցքաթափվելու: Ակումբ, ռիթմիկ ու կրքոտ պարեր, ընդունվածից մի փոքր ավելի խմիչք, ու բախտի բերմամբ, թե ճակատագրի հեգնանքով նույն պարահրապարակում քո կողքին հայտնվում է մի շատ գրավիչ երիտասարդ` իսկը հոլիվուդյան աստղ: Պարում եք, նրա ձեռքերն անընդհատ սահում են քո մարմնով, վզիդ ու ականջիդ շրջանում պարբերաբար զգում ես նրա տաք շնչառությունը, հետո կրքոտ համբույրներ, ու դուք արդեն ավտոմեքենայի մեջ եք, շտապում եք հասնել նրա բնակարան` խնջույքի տրամաբանական շարունակությունը վայելելու

/Երկուսով - Սեքսից դեպի լուրջ հարաբերություններ արդյո՞ք հնարավոր է (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Սեքսից դեպի լուրջ հարաբերություններ արդյո՞ք հնարավոր է (18+)
 
 


   

 

 

Աշխատանքային ծանր շաբաթվա ավարտին յուրաքանչյուրն իրավունք ունի հանգստանալու ու լիցքաթափվելու: Ակումբ, ռիթմիկ ու կրքոտ պարեր, ընդունվածից մի փոքր ավելի խմիչք, ու բախտի բերմամբ, թե ճակատագրի հեգնանքով նույն պարահրապարակում քո կողքին հայտնվում է մի շատ գրավիչ երիտասարդ` իսկը հոլիվուդյան աստղ: Պարում եք, նրա ձեռքերն անընդհատ սահում են քո մարմնով, վզիդ ու ականջիդ շրջանում պարբերաբար զգում ես նրա տաք շնչառությունը, հետո կրքոտ համբույրներ, ու դուք արդեն ավտոմեքենայի մեջ եք, շտապում եք հասնել նրա բնակարան` խնջույքի տրամաբանական շարունակությունը վայելելու

Կարծես թե ոչ մի խնդիր չկա. պարզապես մեկ գիշերվա զուգընկերներ, ովքեր պարբերաբար հանդիպում են նույն վայրում ու արդեն պարբերաբար առավոտյան արթնանում նույն անկողնում: Իսկ ի՞նչ, եթե նման մի առավոտ դու արթնանում ես ու հասկանում՝ ամեն ինչ կտայիր, որ այդ ամենը վերաճեր ավելի մեծ ու լուրջ հարաբերությունների, իսկ դու նրա համար լինեիր ավելին, քան մեկ գիշերվա զուգընկերուհի:

Հոգեբանի կարծիք

Առանց հարաբերությունները խորացնելու սեքսով զբաղվելով՝ դու, կամա թե ակամա, միանգամից հայտնվում ես այն կնոջ կարգավիճակում, որի հետ միայն ժամանակ են անցկացնում: Սակայն պետք չէ մոռանալ մի շատ կարևոր հանգամանք, որը բնորոշ է բոլոր տղամարդկանց` տղամարդու համար կնոջ հատկանիշներից կարևորագույնը վերջինիս սեքսուալությունն է: Եթե սեքսում ձեզ մոտ ամեն ինչ լավ է, դու արդեն կարևոր ես այդ մարդու համար: Այս դեպքում դու առավելություն ունես: Մնում է գործել ու փորձել ներկայանալ նաև այլ` քեզ համար շահեկան կողմերով: Եղիր համբերատար, մի՛ կորցրու սառնասրտությունդ ու ճիշտ պլանավորիր գործողություններդ, եղիր ազնիվ ու անկեղծ, ցույց տուր նրա հանդեպ տածած սերդ ու հոգատարությունդ:
Այն, որ դու անկողնում խենթացնող ես, նա առաջին անգամ չէ, որ պարզում է իր համար, բայց այն, որ դու կարող ես ունենալ բազմաթիվ այլ դրական կողմեր, այ դա դժվար թե իմանա: Այնպես որ, հետևելով հոգեբանի խորհրդին, հարաբերություններն այլ մակարդակ տեղափոխելու համար պետք է ներկայանալ այլ լույսի ներքո:
Հա, ու մի բան էլ, պետք է գործել որքան հնարավոր է արագ. դե, սովորաբար երկաթը տաք-տաք են ծեծում:

Արտահայտիր զգացողություններդ

Հերթական անմոռանալի սեքսից հետո արթնացրու նրան քո ձեռքերի նուրբ հպումներով: Երբ զգաս, որ նա բավականաչափ արթուն է խոսքերդ ընկալելու համար, ասա, որ տպավորված ես նրանով, նրա մարդկային արժեքներով: Առանձին մի՛ անդրադարձիր, թե ինչպիսին էր նա անկողնում: Պարզապես ասա, որ այն, ինչ կատարվեց նախորդ գիշեր, քո կյանքի ամենավառ ու երջանիկ պահերից մեկն էր: Մի՛ ամաչիր կիսվել նրա հետ քո դրական զգացողություններով:

շարունակությունը կարդա հոլովակում:
 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 474 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...