Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Քո բույրը դեռ սավառնում է հուշերում վայրի...
 

 


   
 

 

Ոչինչ պետք չէ ինձ հետ.
Գիտե
՞ս լսել…
Տրվի'ր իմ ձայնին…
Ես քո սուտն եմ ու ճշմարտությունը,
Ես քո սերն եմ ու կորուստը…
Ես քո հուշն եմ
ու ապագան, որ կնկարես…
Իմ ուղիները պարագծվում են քո հոգում…
Այն, ինչ բացվում է իմ դեմ,
այլք փակում են անգոյությամբ իրենց կույր…
Մի' պոկիր կաթիլներ անցյալից,
Գիշերս թող մաքրություն բերի էջերիդ այսօրյա…
Նա կմնա
«նա»,
Մի կորցրու քե’զ…
դադարե
՞լ ես սիրել…
Որովհետև կյանքդ դադարեցրել ես նրա հեռավոր համբույրների մեջ հուշերում,   հուշերում…
Մի' թաքնվիր բնությունից,
նա քո մարմնում է…
Ճիշտ ու սխալ չկա,
կա հասունացած ու չհասունացած բնություն, օր,
                                                                      կիրք, էքստազ…
Ես կուզենայի այդպիսի անուն ընտրել, եթե որոշեի դառնալ զգացում…

Պատկերացնու՞մ ես քեզ այդ առաքելությամբ` դու ես էքստազը…
Գիտե
՞ս` ինչը երբեք չի մոռացվում էքստազի մեջ բարբարոս…
Բույրդ , իմ հրաշք…
Քո բույրը դեռ սավառնում է հուշերում վայրի…
Ես չեմ սիրում քեզ հեռու,
Ես ինքս կդառնամ
«հեռու», եթե դու իմ մեջ չես…
Կարող եմ և «ապտակել
».
Այնտեղ կպոռթկա սեր-կիրքս,
եթե դիմացս ես…
Դավաճանիր ինձ միայն մենության հետ.
Նա կհաշտեցնի մեզ…
Մենա
՞կ ես…
ես էլ…
Փարվի'ր ձայնիս,.
Ընկմվի'ր ձայնիս մեջ,
Անձրևվի'ր ձայնիս մեջ…
Եթե կարող ես` նայիր աչքերիս…
Գուցե կա
՞ս դեռ դու
մշուշում անցած…
Ո
՞րն է խաչմերուկը…
Որտե
՞ղ ենք մենք…
Շարունակիր ապրել` ինձ հետ ու առանց…

Հ.Բ.



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 11.04.13

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (11.04.13)
Դիտումներ: 1497 | Տեգեր: Սիրո պատմություններ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...