Հատված Անդրե Մորուայի «Նամակներ անծանոթուհուն» շարքից

Քնքշանքի սահմանների մասին. Անդրե ՄորուաՊոլ Վալերին գերազանց էր դատում շատ բաների և հատկապես սիրո մասին, նրան դուր էր գալիս խոսել կրքերի մասին՝ օգտվելով մաթեմատիկական տերմիններից, նա միանգամայն իմաստաբար գտնում էր, որ արտահայտությունների ճշգրտության և զգացմունքների անորսալիության միջև եղած հակադրությունը ծնում է հուզող անհամապատասխանություն: Ինձ հատկապես դուր եկավ նրա մի ձևակերպումը, որը ես անվանեցի Վալերիի թեորեմ. «Քնքշանքի այն քանակությունը, որ ճառագայթվում ու կլանվում է ամեն օր, սահման ունի»:
/Երկուսով - Քնքշանքի սահմանների մասին. Անդրե Մորուա " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Քնքշանքի սահմանների մասին. Անդրե Մորուա
 
 


   

Քնքշանքի սահմանների մասին. Անդրե Մորուա

 

Հատված Անդրե Մորուայի «Նամակներ անծանոթուհուն» շարքից

Պոլ Վալերին գերազանց էր դատում շատ բաների և հատկապես սիրո մասին, նրան դուր էր գալիս խոսել կրքերի մասին՝ օգտվելով մաթեմատիկական տերմիններից, նա միանգամայն իմաստաբար գտնում էր, որ արտահայտությունների ճշգրտության և զգացմունքների անորսալիության միջև եղած հակադրությունը ծնում է հուզող անհամապատասխանություն: Ինձ հատկապես դուր եկավ նրա մի ձևակերպումը, որը ես անվանեցի Վալերիի թեորեմ. «Քնքշանքի այն քանակությունը, որ ճառագայթվում ու կլանվում է ամեն օր, սահման ունի»:

Այլ կերպ ասած, ոչ ոք ի վիճակի չէ ամբողջ օրը, իսկ առավել ևս շաբաթներ կամ տարիներ շարունակ ապրել քնքուշ կրքի մթնոլորտում: Ամեն ինչ հոգնեցնում է, նույնիսկ այն, որ քեզ սիրում են: Այդ ճշմարտությունն օգտակար է հիշեցնել, քանի որ շատ երիտասարդներ, ինչպես և ծերունիներ այդ մասին, հավանաբար, չեն էլ կասկածում: Կինն ըմբոշխնում է սիրո աոաջին բերկրանքը, նա համակվում է ցնծությամբ, երբ առավոտից երեկո պնդում են, թե որքա՜ն գեղեցիկ, որքա՜ն սրամիտ է նա, ի՜նչ երանություն է նրան սիրելը, ի՜նչ հրաշալի են նրա զրույցները, նա կրկնում է այդ գովերգությունն ու հավատացնում իր ընկերոջը, որ նա ամենալավ և ամենախելացի տղամարդն է աշխարհում, անզուգական սիրեկան, հիանալի զրուցակից: Թե՛ մեկին, թե՛ մյուսին դա անչափ հաճելի է:

Եվ հետո ի՞նչ: Լեզվի հնարավորություններն անսահմանափակ չեն: «Սկզբում սիրահարների համար հեշտ է խոսել միմյանց հետ...— նկատել է անգլիացի Սթիվենսոնը:— Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դու ես, իսկ մնացած բոլորը հետաքրքրություն չեն ներկայացնում»:

Կարելի է հարյուր, բայց ոչ հարյուր հազար ձևով կրկնել. «Ես՝ այդ ես եմ, դու՝ այդ դու ես»: Իսկ աոջևում օրերի անվերջ շարանն է:

— Ինչպե՞ս է կոչվում այն ամուսնական միությունը, երբ տղամարդը բավարարվում է մեկ կնոջով,— հարցրել է ոմն դասախոս մի ամերիկացի ուսանողուհու:

— Միապաղաղ,— պատասխանել է նա:

Որպեսզի մենամուսնությունը չվերածվի միապաղաղության, հարկավոր է աչալրջորեն հետևել, որ քնքշությունն ու նրա արտահայտման ձևերը հերթագայվեն որևէ այլ բանով: Սիրո զույգին պետք է թարմացնեն «ծովից փչող քամիները»՝ շփումն այլ մարդկանց հետ, ընդհանուր աշխատանքը, բարեկամները, հանդեսները: Գովասանքը հուզում է՝ ծնվելով կարծես թե պատահմամբ, ինքնաբերաբար՝ փոխըմբռնումից, անջատված բավականությունից: Դառնալով պարտադիր ծիսակատարություն՝ այն ձանձրացնում է:

Քնքշանքի սահմանների մասին. Անդրե ՄորուաՕկտավ Միրբոն ունի երկու սիրահարների երկխոսության ձևով գրված մի նովել, սիրահարներ, որոնք լուսնի լույսի ներքո ամեն երեկո հանդիպում են զբոսայգում: Զգայուն սիրահարը շշնջում է ավելի քնքուշ ձայնով, քան լուսնկա գիշերն է. «Տեսե՛ք... ահա այն նստարանը, օ՜հ, սիրելի նստարան»: Սիրուհին հուսահատ հոգոց է հանում. «Դարձյալ այդ նստարանը»:    

Ուրեմն,    եկեք զգուշանանք ուխտատեղի դարձած նստարաններից: Զգացմունքների հենց դրսևորման պահին ծնված և հորդացող քնքուշ խոսքերը սքանչելի են: Շարունակ կրկնվող արտահայտություններով քնքշությունը ջղայնացնում է: 

Ագրեսիվ և ամեն ինչից դժգոհ կինն արագորեն ձանձրացնում է տղամարդուն. սակայն անպահանջկոտ, ամեն ինչից պարզամտորեն հիացող կինը նույնպես երկար չի պահի իր իշխանությունը նրա նկատմամբ: Հակասությու՞ն է: Անշուշտ: Մարդը հյուսված է հակասություններից: Մերթ մակընթացություն, մերթ տեղատվություն: «Նա դատապարտված է տագնապի ջղաձգություններից շարունակ անցնելու ձանձրույթի ընդարմացմանը»,— ասում է Վոլտերը: Մարդկային ցեղի շատ ներկայացուցիչներ ստեղծված են այնպես, որ հեշտությամբ են ընտելանում սիրված լինելուն և թանկ չեն գնահատում այն զգացմունքը, որում չափազանց վստահ են:

Մի կին կասկածում էր տղամարդու զգացմունքներին և իր բոլոր մտքերը կենտրոնացրել էր նրա վրա: Անսպասելիորեն նա իմանում է, որ տղամարդն իրեն փոխադարձությամբ է պատասխանում: Նա երջանիկ է, բայց, եթե տղամարդը թեկուզ օրուգիշեր անընդհատ կրկնի, որ նա կատարելություն է, նրան, թերևս, ձանձրացնի: Մեկ ուրիշ, ոչ այնքան զիջող տղամարդ գրգռում է նրա հետաքրքրությունը: Ես ճանաչում եմ մի դեռատի աղջկա, որը հաճույքով երգում էր հյուրերի առջև. նա շատ գեղեցիկ էր, և դրա համար էլ բոլորը նրան մինչև երկինք էին բարձրացնում: Միայն մի պատանի լռություն էր պահպանում:

— Դե, իսկ դո՞ւք,— վերջապես չդիմացավ աղջիկը:— Ձեզ դուր չի՞ գալիս, թե ինչպես եմ երգում:

— Օ՜հ, ընդհակառակը,— պատասխանեց պատանին:— Եթե դուք նաև ձայն ունենայիք, դա պարզապես հիանալի կլիներ:

Հենց նրա հետ էլ աղջիկն ամուսնացավ: Մնա՜ք բարով:

 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 466 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...