Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ո՞ր դեպքերում է տղամարդը խուսափում սեքսից (18+)
 
 
Загрузка...



 

Որքան էլ զարմանալի թվա, բոլոր տղամարդիկ չէ, որ տառապում են կանանց հանդեպ սրված սեռական ցանկությամբ (ինչպես փորձում են հաստատել կարծրատիպերը): Այն դեպքում, երբ կանանց մեծամասնությունը կարծում է, թե տղամարդիկ մշտապես սեքս են ուզում, հետազոտություններնապացուցում են հակառակը. պարզվում է արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդհանրապես  հրաժարվում են սեռական հարաբերություններից իրենց կանանց հետ: Հարցումները ցույց են տվել, որ շուրջ 20 միլիոն զույգեր ԱՄՆ-ումապրում են առանց սեքսի: Շուրջ 20 %-ը անկողնային սիրախաղերով զբաղվում են տարվա մեջ 10 անգամ:

 Ահա 5 ամենաբնորոշ պատճառները, որոնց արդյունքում տղամարդիկ հրաժարվում են սեքսից: Օգտվում ենք "Նա այլևս չիկարողանում" /He’s Just Not Up for It Anymore/ գրքից, որտեղ խնդիրը ուսումնասիրված է կոնկրետ օրինակների` 4000 կանանց ու տղամարդկանց վրա, ովքեր համատեղ ամուսնական կյանքն ապրում են առանց սեքսի: Պարզվել է, որ զույգերը ոչմիայն անուղղակիորեն խուսափում են սեռական հարաբերություններից, այլև հրաժարվում են համբույրներից, գրկախառնություններից և փոխադարձ քնքշանքներից: Եվ այսպես` որ դեպքերում կարող է սեքսը անցանկալի կամ տհաճ թվալտղամարդու համար.
 
1.           Սեքսը վերածվել է «ամենօրյա բորշի» /առօրեական է ու ձանձրալի/ կամ զուգընկերը սեքսից հաճույք չի ստանում /68 %/: Սրա հետևանքը սեքսի հանդեպ հետաքրքրության կորուստն է, քանի որ բավականաչափ  բազմազանություն անկողնում չկա: Ուշագրավ է այն, որ տղամարդիկ, ովքեր խոսում են այդ մասին,  փորձ անգամ չեն անում ինչ-որ կերպ անսովոր դարձնելու սիրախաղերը: Փոխարենը նրանք մեղադրում են զուգընկերուհուն թարմության պակասի ևհաճույք պատաճառելու անկարողության մեջ:
 
2.         Կինը չի հետաքրքրում որպես սեքսուալ զուգընկերուհի /48 %/: Ըստ բնության օրենքի` առողջ տղամարդիկ ունենում են սեռական պահանջ: Նրանց մեծամասնությունը պարբերաբար զբաղվում է ինքնաբավարարմամբ, ինչը չի վկայում այն մասին, որ սեռական ցանկություն չկա: Պարզապես ընտանեկան կյանքը տղամարդուն նվիրելով կայունություն` դրանով իսկ տանում է ձանձրույթի:
 
3.         Տղամարդը չարացած է կնոջ վրա: /44 %/: Այս ամուսինները կարծում են, որ իրենց զուգընկերուհիները անվերջ վերահսկում, քննադատում ու թերագնահատում են իրենց: Բացի այդ` կարծում են, որ ոչինչ չեն նշանակում իրենց կնոջ համար: Նրանք գոռոց-ճչոցներով հանդիմանություններ են անում, մշտապես ինչ-որ բանից դժգոհ են:  Զարմանալի չէ, որ «պատերազմական»> այս բովում տեղ չի մնում զգացմունքների դրսևորմանը:

 4.         Կինը /զուգընկերուհին/ գիրացել է: /38 %/ Նորից ուշագրավ է այն, որ երբ տղամարդը 
«փոր է գցում», չի դադարում մտածել, որ ինքը սեքսուալ առումով հմայիչ է, բայց երբ իր կինը կամ ընկերուհին է գիրանում, դադարում է նրան գեղեցիկ համարել:

5.         Նրան ավելի շատ դուր է գալիս պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելը: /22 %/ Եթե անգամ կինը հաճախակի թարմացնում է իր զգեստապահարանն ու  ներքնազգեստները, տրվում համարձակ սեքսուալ երևակայությանը ու չի քննադատում տղամարդուն, այդուհանդերձ նա կարող է  նախըտնրել պոռնոգրաֆիկ ֆիլմերն ու համացանցի նմանատատիպ կայքերը: Հիմնական խնդիրն այս դեպքում այն է, որ հաճախ տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները բացարձակապես տարբերվում են այն սեռական հարաբերություններից, որոնք  նրանք ունեն  իրական կյանքում :

  Գրքի հեղինակները նշում են սեռական հարաբերություններից հրաժարվելու հիմք հանդիսացող ևս մի քանի ավելի քիչ էական պատճառներ, որոնց թվում են իմպոտենցիան, հոգեբանական խախտումները, սեռական վնասվածքը, սեքսից խուսափելը կնոջը պատժելու նպատակով, դեպրեսիան /իր կամ կնոջ/, լիբիդոյի վրա ազդող բժշկական միջոցների ընդունումը, սեռական ցանկության  բացակայությունը:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (05.03.11)
Դիտումներ: 9983 | Տեգեր: սեքս, սեռական կյանք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...