RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Մինչև 18 և 24-ից հետո ընկեր(ուհի) ունենալու տարբերությունները
 


 


   

Թինեյջեր եղած ժամանակ դու հանդիպում ես նրա հետ, ոչ թե որ հմայիչ է, այլ որովհետև քո շրջանակից է, քո կրուգից` դասարանից, բակից: Աղջիկների մոտ այդ ժամանակ ընդհանրապես ավելի կարևոր է ընկեր ունենալը, քան այդ ընկերոջը հավանելը: 24-ից հետո ամեն դեպքում պիտի հավանես, որ հանդիպես կամ գոնե կիսես ընդհանուր հետաքրքրություններ:

Դպրոցում դու հայտնաբերում ես, որ ինչ որ մեկը քեզ հավանում է` խնդրելով, որ քո ընկերը հարցնի նրա ընկերոջը, ու եթե դա այդպես է, ուրեմն առաջիկա քեֆին միասին տանգո կպարեք` լուռ ու բոլորի հայացքների տակ: 24-ից հետո դա անում ես ինքնուրույն` ֆեյսբուքի չատի միջոցով ու նախօրոք և խելացի մշակված սմայլիկների պատասխաններով:

Մինչև 18, դու հավանաբար առաջին անգամ համբուրվել ես “բանկա-բութուլկա խաղի ժամանակ, 24-ից հետո` քեֆից հետո, որի օրն ու վայրը այսօր դժվար էլ չհիշես:
Մինչև 18,  դուք քաղաք եք գնում ման գալու, իրար ձեռք բռնած ու չափելով բոլոր այգիները: 24-ից հետո դուք ուղղակի փաբ եք գնում:

Մինչև 18, դուք կինոյում իրար ձեռք եք բռնում, որ ցույց տաք, որ զույգ եք: 24-ից հետո միասին կինո գնալը նույնքան սովորական է, որքան կինոյից հետո փաբը, հետո` սեքսը:
Մինչև 18 դուք հաճույքով ժամերով համբուրվում էիք այգիների նստարաններին, 24-ից հետո բացառվում է` բա որ հանկարծ էն մյուսը տեսնի, որի վրա աչք ունեիք:

Մինչև 18 դուք կպատվիրեիք մենյուից երկրորդ ամենաէժան գինի, որ տպավորություն լինի, թե հասկանում եք, ինչ եք անում: 24-ից հետո դուք կպատվիրեք Կիլիկիա, որովհետև փող չունեք, հետո էլ` Կիլիկիան ամեն օր է:
Մինչ 18 դուք հասկանում եք, որ ամեն ինչ լուրջ է, երբ մի օր հայտնաբերում եք, որ ձեր մասին գիտեն ձեր ծնողները, 24-ից հետո ամեն ինչ լրջանում է, երբ սկսում եք ջնջել բոլոր նրանց համարները, ում կարող եք խմած ժամանակ զանգել:

Մինչև 18, դու անընդհատ քո ընկերների հետ խոսում ես նրա մասին: 24-ից հետո դու անընդհատ նրա հետ խոսում ես քո ընկերների մասին:

Մինչև 18, բաժանումը աշխարհի ամենավատ բանն է: 24-ից հետո բաժանումը հեշտ չի դառնում:

Մինչև 18, դու սիրահարվում էիր ամեն օր, 24-ից հետո սիրահարվելը ավելի երկար է տևում: Բայց երբ դա տեղի է ունենում, աշխարհը քոնն է: Ու դա սովորաբար նշում ես էժան Կիլիկիայով կամ Հայկական Շամպայնով, որ հետո կդառնա Վերնաշեն:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (20.06.18)
Դիտումներ: 130 | Տեգեր: տարբերությունները, 24-ից, մինչև, ընկեր(ուհի), ունենալու, 18, հետո | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...