Իրատես լինելու դեպքում պետք  է ընդունենք, որ, ցավոք, զույգերը,  որոնց  սիրահարության զգացողությունն ուղեկցում է ամբողջ կյանքում, շատ քիչ են: Ավելի հաճախ ամեն ինչ դասավորվում  է  սովորական հերթագայությամբ` բուռն կիրք սկզբում – ընտելացում – հոգնածություն իրարից – կապի խզում: Բաժանման առիթ կարող է դառնալ ինչ ասես` սկսած մանր կենցաղային վեճից մինչև անհավատարմություն,  բայց պատճառը նույնն է` սերն անցել է: /Երկուսով - 5 սխալ պատկերացումները սիրո մասին կամ ինչու է մարում սերը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


5 սխալ պատկերացումները սիրո մասին կամ ինչու է մարում սերը
 
 


   

Իրատես լինելու դեպքում պետք  է ընդունենք, որ, ցավոք, զույգերը,  որոնց  սիրահարության զգացողությունն ուղեկցում է ամբողջ կյանքում, շատ քիչ են: Ավելի հաճախ ամեն ինչ դասավորվում  է  սովորական հերթագայությամբ` բուռն կիրք սկզբում – ընտելացում – հոգնածություն իրարից – կապի խզում: Բաժանման առիթ կարող է դառնալ ինչ ասես` սկսած մանր կենցաղային վեճից մինչև անհավատարմություն,  բայց պատճառը նույնն է` սերն անցել է:

Ինչու է այդպես լինում… Բանն այն է, որ շատերի պատկերացումները սիրո և կատարյալ ընտանիքի մասին հիմնվում են սկզբունքային մոլորությունների վրա, որոնց արդյունքում նրանք հարաբերություններից ստանում են ամենևին ոչ այն, ինչ ակնկալում էին:

 

Ինչու՞ է մարում սերը


Մոլորություն 1-ին. Երջանիկ ընտանիքը կառուցվում է միայն սիրո հիմքի վրա

Դա այդքան էլ այդպես չէ: Կան ընտանիքներ, որտեղ մարդիկ ապրում են առանց թրթռուն զգացմունքի, բայց դժբախտ նրանց չես անվանի: Սերը փոփոխվող բնույթ ունի և կարող է որոշակի ժամանակահատվածում թուլանալ կամ մարել ընդմիշտ: Եվ այդ ժամանակ առաջին պլան է մղվում այն, ինչ ձեզ իրար է կապում առանց այդ զգացմունքի: Դրա մեջ մտնում են ընդհանուր աժեքները, հայացքները, միանման հետաքրքրությունները և դատողությունները տարբեր թեմաների շուրջ:

Շատ կարևոր է, թե որքանով են համընկնում ձեր պատկերացումները կյանքի մասին, ինչպիսի ապագա եք պատկերացնում ձեզ համար: Նախքան ամուսնության որոշում կայացնելը մտածեք, թե ինչն է ձեզ կապում` բացի սիրուց:

Մոլորություն 2-րդ. Հակառակ բևեռներն իրար ձգում են:

Սա ամենաողբերգական մոլորություններից է, որը ոչ քիչ ընտանիքներ է քայքայել: Ըստ այդ տեսակետի` տարբեր հատկանիշների ու խառնվածքների տեր մարդիկ լրացնում են իրար, կազմում յուրահատուկ ամբողջություն, որոնցից մեկը որոշակի գնահատելի գծեր ունի, մյուսը` այլաբնույթ որակներ: Ստացվում է հակադրամիասնություն, հետաքրքիր զույգ:

Բայց դա կարող է «աշխատել» միայն սկզբում, երբ նոր մարդը, ով նման չէ ձեզ ամբողջությամբ, գրավում է ձեր ուշադրությունը և տպավորվում հենց նրանով, որ տարբերվում է ձեզնից:

Սակայն, ժամանակի հետ պարզվում է, որ տարբեր բնավորությունների ու կենսակերպի տեր մարդիկ չեն կարող ապրել մեկ հարկի տակ: Չի կարող, օրինակ, գիշերային ժամերին ակումբներում «տժժալու» սովոր տղան մերվել մի աղջկա հետ, ով սիրում է երեկոները տանն անցկացնել:

Մոլորություն 3-րդ. Սեքսը երջանիկ հարաբերությունների հիմքն է:

Առանց սեքսի երջանիկ ընտանիք, լիարժեք հարաբերություններ չեն կարող լինել, դա հաստատ է: Բայց դա չի նշանակում, որ զուգընկերներին բավարարող ինտիմ կյանքը կարող է փոխարինել մնացած ամեն ինչին: Եթե ամուսնու և կնոջ միջև բացակայում են վստահությունը, փոխըմբռնումը և հոգևոր միասնությունը, ապա միայն լավ սեքսի միջոցով ամուսնական կապը երկար «չի ձգի»:

Մոլորություն 4-րդ. Եթե սեր կա, դրամի մասին կարելի է մոռանալ:

Մեծ սիրո և ռոմանտիկայի հանդեպ հակվածության դեպքում կարելի է աչք փակել ֆինանսական դժվարությունների առջև: Բայց միայն առժամանակ: Հետո անխուսափելիորեն կսկսկվեն դժվարությունները` մշտական հոգսեր ծայրը ծայրին հասցնելու համար, որոնք կարող են կործանարար լինել նույնիսկ ամենախորը զգացմունքային կապով ստեղծված հարաբերությունների համար:

Ֆինանսական խնդիրները «գրավում» են այն տարածքը, որն անհրաժեշտ է միմյանց հանդեպ ուշադրություն ցուցաբերելու համար: Խոսքը անսպառ հարստության մասին չէ, այլ կայուն եկամուտի, որը պարտադիր պայման է և անհրաժեշտ է ամուր ամուսնական կապի համար:

Մոլորություն 5-րդ. Մարդիկ ժամանակի հետ սովորում են իրար:

Բնավ: Մարդիկ ամենևին էլ չեն սովորում իրար, այլ հակառակը` հոգնում են մշտապես իրենց կողքին գտնվող «երկրորդ կեսից»: Եվ այդ ժամանակ այն բացասական հատկանիշները, որոնք նյարդայնացնում են ձեզ, ավելի ակնառու են դառնում և նման են կարմիր փալասի ցլերի համար:



 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 04.09.11

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (04.09.11)
Դիտումներ: 6625 | Տեգեր: սեր, սխալ պատկերացումներ, անփոխադարձ սեր, սիրո հոգեբանություն, սիրահարություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...