Էրոտիկ մերսում ասելով՝ նկատի ունենք ոչ միայն այն շարժումները, որոնք գրգիռ են առաջացնում: Թուլացնող, հանգստացնող մերսումը, եթե դա իրար սիրող մարդիկ են անում, իրենց միությունը առանձնահատուկ մտերմությամբ է լցնում, ընտանիքի մթնոլորտն ամբողջությամբ լավացնում է: Իսկ դա ավելի է անդրադառնում սեքսուալ հարաբերությունների վրա: 

 

▶ Մերսումը՝ զգացմունքի և մարմնի արթնացման միջոց

 

Նույնիսկ ընտանեկան մեծ «ստաժ» ունեցող զույգերը, երբ սկսում են զգայական մերսում կիրառել, կարծես նորովի են իրար ճանաչում:

/Երկուսով - Մերսումը՝ զգացմունքի և մարմնի արթնացման միջոց " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Մերսումը՝ զգացմունքի և մարմնի արթնացման միջոց
 
 


   

Էրոտիկ մերսում ասելով՝ նկատի ունենք ոչ միայն այն շարժումները, որոնք գրգիռ են առաջացնում: Թուլացնող, հանգստացնող մերսումը, եթե դա իրար սիրող մարդիկ են անում, իրենց միությունը առանձնահատուկ մտերմությամբ է լցնում, ընտանիքի մթնոլորտն ամբողջությամբ լավացնում է: Իսկ դա ավելի է անդրադառնում սեքսուալ հարաբերությունների վրա:

 

▶ Մերսումը՝ զգացմունքի և մարմնի արթնացման միջոց

 

Նույնիսկ ընտանեկան մեծ «ստաժ» ունեցող զույգերը, երբ սկսում են զգայական մերսում կիրառել, կարծես նորովի են իրար ճանաչում: Չնայած մինչ այդ կարծում էին, թե իրար ոտքից գլուխ գիտեն արդեն: Իսկ նրանց համար, ովքեր նոր են իրար ճանաչում, մերսումը մարմնի առավել զգայուն հատվածների ճանաչման ուղիներից մեկն է դառնում: Էրոտիկ մերսումն արթնացնում է զգայականությունը: Եվ եթե դուք դրանից հետո չէիք պատրաստվում սեքսով զբաղվել, մերսումը, որպես կանոն, ինքն իրեն վերածվում է ինտիմ մտերմության, որն ավարտվում է անհավանական օրգազմով: Մերսումը թույլ է տալիս սովորել սիրել զուգընկերոջը, կարգավորում և ամրապնդում է երկկողմանի հարաբերությունները՝ դարձնելով դրանք առավել վստահելի: 

Բարեհաջող մերսում կատարելու համար անհրաժեշտ է մի քանի պայման:

Առաջին հերթին վստահություն այն հարցում, որ ձեզ ոչ ոք չի խանգարում: Այնպես որ, չմոռանաք այնպես անել, որ ձեր ընտանիքի անդամները տանը չլինեն կամ ինչ-որ բանով զբաղված լինեն:

Երկրորդ պայմանը՝ տաք սենյակ: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 24 աստիճան: Բանն այն է, որ պառկած մարդը արագ է մրսում եւ մկանները լարվում են: Հաջորդ հարցն այն է, թե որտեղ մերսում կատարել: Դրա համար տեղը լայն, բայց չպետք է շատ փափուկ լինի: Մահճակալը կամ բազմոցը միշտ չէ, որ համապատասխանում են այդ պահանջներին: Լավ կլինի մերսումը հատակին կատարել, քանի որ այն ամուր է եւ զուգընկերոջ շուրջը պտտվելու լայն հնարավորություն է տալիս: Կարելի է պառկել գորգին:

Չմոռանաք մաքուր սավանի մասին: Մի սավան էլ ձեռքի տակ ունեցեք, որ եթե ձեր ընկերը մրսի՝ գցեք վրան: Հարմարավետություն ստեղծելու համար տարբեր բարձեր օգտագործեք: Մեջքի տակ դրած համապատասխան բարձը որովայնի կամ կրծքավանդակի մերսումը բավական կհեշտացնի: Անկախ նրանից, թե ինչքան հաճելի եւ օգտակար է այս զբաղմունքը, մերսումը կարելի է կատարել միայն այն դեպքում, եթե զուգընկերոջը տհաճ չէ:

Գոյություն ունի բուժական մերսում, որը նշանակում է բժիշկը: Իսկ դուք ընդհանուր, թուլացնող մերսում եք անում: Որպեսզի վնաս չտաք, պիտի համոզված լինեք, որ ձեր զուգընկերը առողջ է: Յուղը կամ քսուքը շատ անհրաժեշտ են, քանի որ մարմնի վրայով ձեռքերի շարժումը բավական հեշտացնում են: Իրական զգայական կամ թուլացնող մերսումը միայն փափուկ սահելու դեպքում է հնարավոր:

 

 

Յուղի ընտրությանը շատ զգուշորեն մոտեցեք: Սկզբունքորեն՝ ցանկացած կոսմետիկ միջոց հնարավոր է օգտագործել, բայց դրանք, որպես կանոն, սավանների և հագուստի վրա հետք են թողնում կամ էլ արագ ներծծվում են, և ձեռքերը դժվար են սահում: Դրա համար պետք է ձեր ընտրությունը կատարեք մասնագիտացված քսուքներից, որոնք նախատեսված են հենց էրոտիկ մերսման համար: Չմոռանաք, մերսելուց առաջ ձեռքերի մեջ քսուքը մի քիչ տաքացնել: Որովհետև սառը յուղը և ձեռքերը զուգընկերոջը՝ սեքսուալ զգացումների փոխարեն, լրիվ այլ զգացումներ կառաջացնեն:

Մերսումը պետք է սկսել փափուկ, լայն, սահող շարժումներով, յուղը քսելով մաշկին: Հետո շարժումները պետք է դառնան առավել ակտիվ, ապահովելով ավելի ինտենսիվ մերսում: Կախված նրանից՝ շարժումը մակերեսային է, խոր, փափուկ և ուժեղ՝ փոխվում է նաև նրա ռիթմը: Կատարելով մերսում, սահուն անցում կատարեք մի հատվածից մյուսը, սկսած շարժումը մի՛ ընդհատեք ու մի՛ անցեք մի մասից մյուսը: Շարժումները պիտի ավարտուն լինեն, պետք չէ այն կտրուկ դադարեցնել կամ ուղղությունը փոխել: Անցումը պետք է բնական լինի, օրինակ, պարանոցից՝ մեջքին կամ կրծքից՝ որովայնին: Եվ ցանկալի է սխեման այնպես կառուցել, որ գրգռումը աստիճանաբար աճի:

Ձեռքերը պետք է սահեն մարմնի վրայով և նրբորեն արձագանքեն մերսվողի զգացողությանը: Ինչքան էլ շարժումները ակտիվ լինեն, էրոտիկ մերսման պայմանը նրբությունն է: Չէ՞ որ ձեր նպատակը զգացմունքի և մարմնի արթնացումն է, այլ ոչ թե մկանների ձգումն ու լարումը: Մերսման ավարտը պետք է նույնքան սահուն լինի, որքան սկիզբը: Այդ պահը շատ կարևոր է, անհրաժեշտ է ուշադրություն ու նրբություն: Հատկապես այն դեպքում, երբ մերսումը ավարտվում է հանգստով կամ քնով: Բայց ավելի շուտ այն աստիճանաբար վերածվում է սիրո գիշերի…

Զգալով մեկը մյուսի հպումը, մարդիկ հասնում են ոչ միայն ֆիզիկական կոնտակտի, այլ նաև խոր էմոցիոնալ ներդաշնակության: Եթե զույգերին միացնում է իսկական զգացմունքը, մերսումը միայն կհարստացնի այն: Մերսումը, կարծես, սեքսի և իսկական մտերմության միջև կամուրջ է գցում:

Թեմայի մասին մանրամասն կարդա՛ նաև այստեղ:
 



 

* Տեքստային հոլովակները խորհուրդ է տրվում դիտել լիէկրան (fullscreen):


* Տեքստային հոլովակները խորհուրդ է տրվում դիտել լիէկրան (fullscreen):


 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 1629 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...