Կին-տղամարդ ընկերությանը խանգարող հանգամանքներըԱռաջինը, որը շատերի մոտ է պատահում, զգացմունքների մեջ չկողմնորոշվելն է` ընկե՞ր է, թե՞ սիրեցյալ: Ինչպե՞ս կարելի է տարբերակել. լիարժեք անկե՛ղծ եղեք Ձեզ հետ և հա՛րց տվեք ինքներդ Ձեզ` արդյո՞ք Դուք կիրք եք զգում այդ մարդու հանդեպ: 

/Երկուսով - Կին-տղամարդ ընկերությանը խանգարող հանգամանքները " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 17.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Կին-տղամարդ ընկերությանը խանգարող հանգամանքները
 
 


   

Կին-տղամարդ ընկերությանը խանգարող հանգամանքներըԱռաջինը, որը շատերի մոտ է պատահում, զգացմունքների մեջ չկողմնորոշվելն է` ընկե՞ր է, թե՞ սիրեցյալ: Ինչպե՞ս կարելի է տարբերակել. լիարժեք անկե՛ղծ եղեք Ձեզ հետ և հա՛րց տվեք ինքներդ Ձեզ` արդյո՞ք Դուք կիրք եք զգում այդ մարդու հանդեպ:

Չնայած մի քիչ դժվար է տարանջատել՝ ռոմանտիկ, ընկերական, թե սեքսուալ ձգողականություն ունեք այդ մարդու հանդեպ, բայց մի բան հաստա՛տ իմացեք՝ ընկերական հարաբերությունների ժամանակ կիրքը պետք է բացակայի: Մի մեջբերում Օմիրիայի խոսքերից . «Դու գիտես, որ դու սիրում ես մեկին և նրա ներկայությունը քեզ  հաճույք է պատճառում, բայց որը բավական չէ ժամադրելու կամ ամուսնանալու համար: Ի՞նչ է սա նշանակում»:

Երկրորդը  գրավչությունը չվերահսկելն է. այն, որ հանկարծ սեքսուալ գրավչությունը հայտնվում է ընկերների մեջ,  խոսում է նրա նախահիմքերի մասին: Երբ Դուք ընկեր-ընկեր հարաբերության մեջ եք, հանկարծ այդ ժամանակ Ձեր մեջ խոսում է Ձեր կանացի կամ տղամարդկային հատվածը, որի դեպքում դժվար է գրավչությունից խուսափել: Այ հենց այս վճռորոշ պահին պետք է որոշում ընդունեք հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ:

Երրորդը, որը մանավանդ հայկական հասարակության համար վճռորոշ դեր է խաղում, ընկերների միջև հավասարության առկայությունն է: Բայց  Օմիրիան ասում է. «Կան մշակույթներ, որտեղ տղամարդիկ ավելի բարձր են, քան կանայք: Եթե կա տղամարդկային գերակայություն, ապա կանայք ենթագիտակցորեն հակված են ընդունել հնազանդության դերը. այս դեպքում տուժում է իսկական ըներությունը, բայց հարկ է նշել, որ հասարակությունն աստիճանաբար գնում է դեպի գենդերային հավասարություն»:

Շարունակությունը կարդալ այստեղ կամ հոլովակում.
 

 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 355 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...