Կարևոր խորամանկություններ, և դու կպարզես Նա սիրահարվա՞ծ է, թե՞ հրապուրվածՍիրահարված ու պարզապես հրապուրված տղամարդու միջև բավականին մեծ տարբերություն կա: Քնքուշ Ռոմեոյի հետ ձեր սիրավեպը, բնականաբար, 100%-ով տարբերվելու է կրքոտ Դոն Ժուանի հետ սիրավեպից: Ուստի, կնոջ գլխավոր խնդիրներից է չշփոթել այս երկու հերոսներին:

/Երկուսով - Կարևոր խորամանկություններ, և դու կպարզես՝ Նա սիրահարվա՞ծ է, թե՞ հրապուրված " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 25.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Կարևոր խորամանկություններ, և դու կպարզես՝ Նա սիրահարվա՞ծ է, թե՞ հրապուրված
 
 
Загрузка...


Սիրահարված ու պարզապես հրապուրված տղամարդու միջև բավականին մեծ տարբերություն կա: Քնքուշ Ռոմեոյի հետ ձեր սիրավեպը, բնականաբար, 100%-ով տարբերվելու է կրքոտ Դոն Ժուանի հետ սիրավեպից: Ուստի, կնոջ գլխավոր խնդիրներից է չշփոթել այս երկու հերոսներին:

 

Կարևոր խորամանկություններ, և դու կպարզես Նա սիրահարվա՞ծ է, թե՞ հրապուրված

 

Նա սիրահարված է, եթե.

•     Հավաստիացնում է, որ բոլոր հոլիվուդյան գեղեցկուհիներն իր համար նույն արտաքինն ունեն:

•     Խոստովանում է, որ իր նախկին սիրավեպերն այնքան էլ հաջող չեն եղել:

•     Գովում է քո մեջ այն, ինչ իրենից առաջ ոչ ոք չէր նկատել:

•     Անհանգստանում է քո ծնողների և բարեկամների հետ ծանոթությունից առաջ:

•     Նրա տրամադրությունը փչանում է, երբ պատմում ես քո տղամարդ ընկերների մասին:

•     Մեծ ուշադրությամբ լսում է մայրիկիդ պատմվածքները քո մանկապարտեզային տարիքի մասին:

•     Սովորեցնում է քեզ մեքենա քշել և ձուկ որսալ:

•     Անկեղծորեն զարմանում է՝ լսելով, որ դու ցանկանում ես նիհարել:

•     Անմիջապես հիշում է ծննդյանդ օրը:

•     Մոռանում է, թե ինչ են ասել իր ընկերները քեզ հետ ծանոթությունից հետո:

•     Քեզ իր տուն հրավիրելով՝ խոստանում է ցույց տալ իր մանկական նկարներն ու ծանոթացնել իր չորքոտանի ընկերոջ հետ (եթե ունի):

•     Քեզ տուն է ճանապարհում անկախ նրանից, թե երբ է ավարտվել ձեր ժամադրությունը:

•     Խորհրդակցում է քեզ հետ, թե ինչ կոստյում գնել:

•     Մանրամասնություններով պատմում է, թե ինչպես նա մեկ շաբաթ տանը մենակ մնաց և սովից չմեռավ:

•     Հետաքրքրվում է քո մասնագիտական հաջողություններով:

•     Ծիծաղում է քո անհաջող հումորի վրա:

•     Քեզ դիմում է. «Արևս», «Քնքուշս», «Քաղցրս» որոշիչներով:

•     Ծանոթացնում է քեզ իր բոլոր ամուսնացած ընկերների հետ և խոստովանում, որ նախանձում է իրենց:


Նա հրապուրված է, եթե.

Կարևոր խորամանկություններ, և դու կպարզես Նա սիրահարվա՞ծ է, թե՞ հրապուրված

 

     Հաճույքով պատմում է իր նախկին սիրավեպերի մասին:

•     Այնպիսի հաճոյախոսություններ է անում, որոնք իրենից առաջ արդեն լսել էիր:

•     Հարցուփորձ է անում իր մրցակիցների մասին:

•     Հետաքրքրվում է քո լուսանկարչական ալբոմով միայն այն ժամանակ, երբ արդեն հասնում եք հասուն տարիքի լուսանկարներին:

•     Հարմար առիթի դեպքում կսովորեցնի քեզ խեցգետին ուտել և օգտվել իր երաժշտական համակարգից:

•     Օգտակար խորհուրդներ է տալիս քո արտաքին տեսքի վերաբերյալ:

•     Հիշում է օծանելիքիդ բույրը և հեռախոսահամարիդ առաջին երեք թիվը:

•     Ոչ մի կերպ չի կարողանում հիշել մայրիկիդ անունը և սիրածդ կոնֆետների անվանումը:

•     Քեզ նմանեցնում է ինչ-որ հոլիվուդյան աստղի:

•     Իր տուն հրավիրելով խոստանում է շամպայնի ծով, մոմեր և իր հատուկ բաղադրատոմսով պատրաստված սուրճ:

•     Եթե ձեր ժամադրությունը մի փոքր երկար է տևել, քեզ տաքսի է նստեցնում և չի ուղեկցում մինչև տուն:

•     Խորհրդակցում է, թե ինչ փողկապ կապի իր ղեկավարի ծննդյան օրվա հավաքույթին գնալիս:

•     Մանրամասն պատմում է, թե ինչ տպավորություն ես գործել իր ընկերների վրա:

•     Խոսքի մեջ պատմում է, թե ինչ հաջողություններ ունի ինքն աշխատավայրում, ինչ մեքենա է պատրաստվում գնել մոտ ապագայում և որ վայրերն է համարում լավագույնը հանգիստն անցկացնելու համար:

•     Սիրում է, երբ դու զվարճալի պատմություններ ես պատմում և հորանջում է, երբ խոսում ես աշխատանքային խնդիրներիդ մասին:

•     Քեզ անվանում է «Շքեղ կին», «Խորամանկ կատու», «Աշխարհի 8-րդ հրաշալիք»

•     Գունագեղ կերպով նկարագրում է ամուսնության բոլոր վատ կողմերը և պատմում իր ամուսնացած ընկերների խեղված ճակատագրերի մասին:

 


10 նշան, որ նա սիրում է քեզ

 


Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 456 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...