RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Կանանց արարքներ, որոնք դուր չեն գալիս տղամարդկանց
 


 


   

Բոլորս գիտենք, որ տղամարդկանց առնչվող որոշ պահերում կանայք կարող են չափն անցնել: Սակայն կան արարքներ, որոնք տղամարդիկ, իրոք, տանել չեն կարողանում և ոչ միշտ են ներում: Ահա դրանցից մի քանիսը․

Հեռախոսից կախվել

Վատագույն տարբերակը, երբ ընկերոջ հետ եկել եք սրճարան, իսկ ինքներդ մտել եք Ինստագրամ, կամ հաղորդագրութնունների միջոցով պատմում եք ընկերուհուն դեռ չավարտված ժամադրության մասին: Մեկ այլ վատ տարբերակ է նայել հեռախոսին՝ գլուխը չբարձրացնելով՝ պարբերաբար կյանքի նշաններ տալով:

Ես այնքան սահմանափակ եմ

Որոշ աղջիկներ տղամարդկանց համար անհայտ պատճառներով ենթադրում են, որ ծանոթության սկզբում ճիշտ է հիմարիկ ձևանալ: Այսպես նրանք կարծում են, որ իրենց զուգընկերոջ աչքերում անպաշտպան կերևան: Սակայն այդպես չէ, մոռացեք դրա մասին:

Ավելի լավ է ինձ մի դիպչիր

Մեկ այլ վարքի մոդել է անհասանելիությունը: Այլ բան է, եթե դա կյանքի սկզբունք է: Սակայն, երբ դա խաղ է «մի կպիր ինձ, խնդրում եմ»՝ համատեղված կարճփեշ-զգեստի հետ, դա կբարկացնի յուրաքանչյուր տղամարդու:

Որոշիր ինքդ

Նա հարցնում է ձեզ՝ ու՞ր գնալ, իսկ դուք ասում եք ձեր հայտնի «ես չգիտեմ»-ը: Այդ ժամանակ տղան առաջարկում է մի քանի տարբերակներ, որոնք դուք անխղճորեն մերժում եք: Այդպես պետք չէ: Տղամարդու համար այդ իրավիճակը նման է դժոխային ոլորանների, որոնք նա ստիպված է ամեն անգամ անցնել հավաքելով իր համբերությունը:

Սուտը

Մի բան է խորամանկություն անել, սակայն այլ բան է զվարճանալ սեփական ստից: Ասել, որ զգեստը  գնել եք զեղջով, երբ այն դեռ չկար, դա նորմալ է: Սակայն ասել, որ գնացել եք ընկերուհու մոտ, իսկ իրականում հանդիպել նախկին ընկերոջը, ում հետ դուք միայն ընկերական հարաբերություններ ունեք, մեծ սխալ է: Տղամարդիկ զգում են, երբ նրանց անընդհատ հիմարեցնում են:

Մայրիկս ասաց

Ծնողները հրաշալի են, նրանց պետք է սիրել և այցելել հանգստյան օրերին: Սակայն, երբ դուք անընդհատ ասում եք՝ մայրիկս ասաց այսպես անել, գնալ այնտեղ, գնել սա... վաղ, թե ուշ նրա համբերությունը կսպառվի: Ապրել ձեր մայրիկի հրամաններով վերջինն է, ինչ նա այս կյանքում կցանկանար:

Դու հայրիկ ես դառնալու, ելք չկա

Շատ տղամարդիկ բնականոն են վերաբերվում հայրությանը, սակայն նրանցից ոչ մեկը երջանիկ չի եղել, երբ հղիությամբ նրանց մանիպուլյացիայի են ենթարկում: Դա ամենավատ բանն է, ինչ կինը կարող է անել՝ փորձելով իր մոտ պահել տղամարդուն:

Ո՞վ է նկարում քո կողքինդ 

Երբեմն խանդը ցույց է տալիս, որ մարդն, իրոք, անտարբեր չէ: Սակայն այն պետք է լինի չափավոր, այլապես աղետից չեք խուսափի: Դրա համար պետք չէ հարցնել, թե ինչո՞ւ է նա 5 վայրկյանից ավելի նայել մատուցողուհուն, գործընկերուհուն, կասկածել նրանց գրավելու փորձերի մեջ կամ արգելել նրան շփվել դպրոցական ընկերուհու հետ:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (24.07.18)
Դիտումներ: 362 | Տեգեր: Կանանց, տղամարդկանց, արարքներ, որոնք, դուր, ԳԱԼԻՍ, չեն | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...