Տղամարդու և կնոջ հարաբերությունը բարդ հոգեբանական խաղ է, որը կա՛մ ավարտվում է հարսանիքով, կա՛մ էլ բաժանումով և սկանդալներով: Նշենք մի քանի առավել տարածված սխալներ, որոնք կատարում են կանայք հակառակ սեռի հետ հարաբերություններում` այդպիսով վանելով տղամարդկանց իրենցից և զրկելով իրենց սիրուց և ուրախությունից:
 
Կանա'յք, խուսափե'ք այս սխալներից տղամարդու հետ շփվելիս...

1. Սիրահարվելով կինը աշխատում է անընդհատ լինել սիրելի մարդու կողքին: Եթե դա նրան չի հաջողվում (ասենք աշխատանքի բերումով) նա սկսում է զանգահարել, sms-ներ և էլ. նամակներ ուղարկել: Որոշ տղամարդկանց այդ ամենը դուր է գալիս (հատկապես նրանց, որոնք ինքներն էլ սիրահարված են այդ կնոջը) և նրանց անչափ գրավում է այդ կանանց կողմից իրենց ուղղված ցանկացած ուշադրության դրսևորում: Սակայն այն տղամարդկանց, որոնք դեռևս չեն կողմնորոշվել իրենց զգացմունքներում, դա կարող է վախեցնել: Բացի այդ՝ այն կնոջը, որը ինչպես հատակի շոր ընկած է ոտքերի առջև, տղամարդու մոտ նրան գրավելու ոչ մի ցանկություն էլ չի առաջացնում և թուլացնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը: Թույլ տվեք նրան նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել և զգալ իրեն իսկական տղամարդու պես: /Երկուսով - Կանա'յք, խուսափե'ք այս սխալներից տղամարդու հետ շփվելիս... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Կանա'յք, խուսափե'ք այս սխալներից տղամարդու հետ շփվելիս...
 
 
Загрузка...



Տղամարդու և կնոջ հարաբերությունը բարդ հոգեբանական խաղ է, որը կա՛մ ավարտվում է հարսանիքով, կա՛մ էլ բաժանումով և սկանդալներով: Նշենք մի քանի առավել տարածված սխալներ, որոնք կատարում են կանայք հակառակ սեռի հետ հարաբերություններում` այդպիսով վանելով տղամարդկանց իրենցից և զրկելով իրենց սիրուց և ուրախությունից:
 
Կանա'յք, խուսափե'ք այս սխալներից տղամարդու հետ շփվելիս...

1. Սիրահարվելով կինը աշխատում է անընդհատ լինել սիրելի մարդու կողքին: Եթե դա նրան չի հաջողվում (ասենք աշխատանքի բերումով) նա սկսում է զանգահարել, sms-ներ և էլ. նամակներ ուղարկել: Որոշ տղամարդկանց այդ ամենը դուր է գալիս (հատկապես նրանց, որոնք ինքներն էլ սիրահարված են այդ կնոջը) և նրանց անչափ գրավում է այդ կանանց կողմից իրենց ուղղված ցանկացած ուշադրության դրսևորում: Սակայն այն տղամարդկանց, որոնք դեռևս չեն կողմնորոշվել իրենց զգացմունքներում, դա կարող է վախեցնել: Բացի այդ՝ այն կնոջը, որը ինչպես հատակի շոր ընկած է ոտքերի առջև, տղամարդու մոտ նրան գրավելու ոչ մի ցանկություն էլ չի առաջացնում և թուլացնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը: Թույլ տվեք նրան նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել և զգալ իրեն իսկական տղամարդու պես:

2. Շատ հաճախ կանայք առաջին իսկ հանդիպման ժամանակ սկսում են խոսել իրենց թերությունների մասին (այն մասին, թե որքան գեր են, թե որքան կցանկանային, որ իրենց չափից մեծ քիթը փոքր լիներ և այլն)` այսպիսով «առաջարկելով» տղամարդուն հաճոյախոսել: Ինքնաքննադատությունը բնավորության ողջունելի գիծ է, սակայն ոչ այս դեպքում, քանի որ տղամարդը կարող է հավատալ դրան և հեռանալ` փնտրելու համար ավելի գրավիչ կնոջ:

3. Չի կարելի նաև առաջին հանդիպման ժամանակ խոսել ձեր խնդիրների և նախկին ընկերների մասին: Խոսելով ձեր խնդիրների մասին՝ դուք նրան կարող եք թվալ դեպրեսիվ, նյարդայինի մեկը, ով ծանրաբեռնում է իր խնդիրներով նույնիսկ առաջին պատահածին: Իսկ խոսելով ձեր նախկին ընկերների կամ ամուսնու մասին` տպավորություն կստեղծեք, որ դեռևս անտարբեր չեք կամ որ անտակտ եք:

4. Կարիք չկա առաջին հանդիպման ժամանակ հագնել նորաձևության վերջին ճիչով (այն, ինչը սազում է նիհար մոդելներին, երբեմն սարսափելի տեսք է հաղորդում սովորական կանանց): Պետք չէ հագնել հայտնի ապրանքանիշերի շատ թանկ հագուստ. դրանով դուք կվախեցնեք նրան: Եղեք բնական և վստահ, այդ դեպքում դուք չեք կատարի հիմար սխալներ, իսկ եթե անգամ սխալվեք, ապա դա կդիտվի որպես ձեր շփման յուրահատուկ ոճ:

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ (տեքստային հոլովակները դիտեք լիէկրան /fullscreen/ )
 

 
 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (13.03.13)
Դիտումներ: 5278 | Տեգեր: կին-տղամարդ փոխհարաբերություններ, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...