Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Իսկական տղամարդու 5 հատկանիշ
 
 
Загрузка...


 

Նորմալ տղամարդու առաջին հատկանիշը՝ նա ստելու կարիք չունի: Ոչ այն մասին, որ երեկ երեկոյան ուշ ընկերների մոտից էր գալիս, ոչ իր աշխատավարձի, ոչ էլ ընտանեկան դրության մասին: Կանոնները շատ հասարակ են՝ հենց սկզբից ասելով ճշմարտությունը՝ նա ինքն իրեն ապահովագրում է ստի վերաբերյալ պարզաբանումներից:

Նորմալ տղամարդու երկրորդ նշանը սկանդալային մարդկանց հետ ապրելու ցանկություն չունենալն է: Լսելով իր հասցեին բղավոց՝ նորմալ տղամարդը նախևառաջ կլռեցի բղավողին: Երկրորդը՝ կհարցնի, թե ինչն է խնդիրը: Երրորդը՝ կլուծի այն (թե ինչպես՝ կախված է խնդրի տեսակից): Չորրորդ քայլ լինել չի էլ կարող հենց որովհետև նորմալ տղամարդու բերանը սկանդալներով փակել չի հաջողվի: 

Նորմալ տղամարդու երրորդ հատկանիշը սիրո նկատմամբ ձգտումն է: Նրանք ունակ են ընդունել սերը ու վերադարձնել բոլոր հնարավոր միջոցներով ու չեն վախենում զգացմունքներից: Եվ քանի որ ագահությունը նրանց բնորոշ չէ, իսկ վախերի հետ էլ նրանք սովոր են պայքարել, այդպիսի մարդկանց հաջողվում է մինչև խորը ծերություն պահպանել սիրելու ունակությունը: Իրենց կանանց նրանք սիրում են անձնուրաց ու միշտ շատ գործնական, այլ ոչ թե ցուցադրական՝ պաշպանելով փորձանքներից ու անտեղի չնեղացնելով:

Նորմալ տղամարդու չորրորդ նշանը՝ իր սխալները ընդունելու կարողությունն է: Նա իր արժանապատվությունից ցածր չի համարի ասել «ես հիմարություն եմ արել, կներես»: Նորմալ տղամարդու այս նույն հատկանիշի երկրորդ մասը սխալները շտկելու ու դրանք այլևս չկրկնելու կարողությունն է:

Նորմալ տղամարդու հինգերորդ նշանն է նվիրվածությունը երեխաներին (համենայն դեպս իր սեփական): Ոչ ամուսնալուծությունը, ոչ Երկրի ուղեծրի մոտով երկնաքարերի թռիչքները չեն կարող խանգարել նրան լավ հայր լինել:

 

Աղբյուր՝ Creu

NEWS.am STYLE



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (28.08.16)
Դիտումներ: 800 | Տեգեր: Իսկական, տղամարդու, հատկանիշ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...