RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Ինչպիսի՞ տղամարդու հետ երջանիկ ամուսնություն կստեղծես
 


 


   

Մի հարց, որի շուրջ մտածում են միլիոնավոր աղջիկներ: Կարևոր է իմանալ, թե ում հետ միշտ հետաքրքիր կլինի, ուրախ, անհոգ, ում հետ' անտանելի: Ձեզ ենք ներկայացնում տղամարդկանց մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են բնավորությամբ, խառնվածքով, կենսակերպով: Փորձեք ընտրել ձեր տարբերակը:


Ինչպիսի՞ տղամարդու հետ երջանիկ ամուսնություն կստեղծես


Ճնշված. Սա ավելի ճիշտ ոչ թե տղամարդու տեսակ է, այլ հոգեվիճակ, անցումային շրջան: Եթե դուք որոշել եք հանդիպել տղամարդու հետ, որը վերջերս է բաժանվել իր նախկինից, կամ ուրիշ անախորժություններ ունի, ապա այդ դեպքում պետք է պատրաստ լինեք, որ յուրաքանչյուր անհեթեթության պատճառով նա կարող է հունից դուրս գալ, դառնալ անկառավարելի: Եթե տղամարդը ձեզ դուր է գալիս, և դուք պատրաստ եք անվերջ լսել նրա մենախոսությունները պատահածի մասին, ապա պետք չէ նրանից հրաժարվել:

Գործնական. Նա իրեն ուժեղ և գրեթե ամենակարող է համարում, որովհետև կարող է սեղան պատվիրել ռեստորանում և հետաքրքիր հանդիպումներ կազմակերպել հեղինակավոր մարդկանց հետ: Նա ագրեսիվ է և ձգտում է միշտ դոմինանտության: Նրա մոտեցումը կանաց հանդեպ միակն է' կամ դու ընդունում ես ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, կամ մենք բաժանվում ենք: Պետք է բավականաչափ ուժ ներդնեք, որպեսզի այս մարդը չհամարի ձեզ իր գործնական ձեռքբերումներից մեկը:

Երազող. Սա այն տղամարդն է, որի պլանները շատ քիչ առնչություններ ունեն իրականության հետ: Նրա առօյան լեցուն է անսպասելի, չնախատեսված պլաններով: Երազողներին դժվար չէ տարբերել. նրանք հաճախ են փոխում աշխատանքը, որովհետև չեն հարմարվում ոչ մի կոլեկտիվում: Նա երազում է փոխել աշխարհը, իսկ առօրյայում ի վիճակի չէ անգամ նորմալ հյուրեր ընդունել: Նրանք լավ տարբերակ են ղեկավար կանանց համար, ովքեր համաձայն են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել, ունեն հստակ նպատակներ:

Միայնակ. Պատկերացրեք մի հանգիստ մարդու, ով սիրում է երկարատև մնալ միայնակ: Այսպիսի տղամարդկանցից շատերը ընկերասեր են, բարեհոգի, բայց որպեսզի իրենց լավ զգան, նրանք պետք է այնքան ժամանակ անցկացնեն միայնակ, որքան ձեզ հետ:

Ռոմանտիկ. Նրանք սիրահարվում են վայրկենական: Նրանց հետ մի քանի օր շփվելով' դուք ձեզ ավելի խելացի, ավել բարեկազմ և գեղեցիկ կզգաք, քան առաջ: Սակայն այս ամենի հետ մեկտեղ նրանք չեն սիրում երկարատև հարաբերություններ: Չեք հասցնի նկատել անգամ, թե ինչպես նա այլևս ձեր կողքին չէ: Ռոմանտիկները հիանալի տարբերակ են այն կանանց համար, ովքեր վերջերս անձնական դրամա են ապրել և ընկճված են: Նա միանգամից ձեզ ոտքի կկանգնեցնի և կսովորեցնի գնահատել կյանքը:

Պատասխանատու. Նա պատասխանատու է սիրելի կնոջ, իր ընկերների և նույնիսկ կնոջ ընկերների համար: Պարզ և զարգացած տրամաբանությունը թույլ է տալիս նրան լուծել խնդիրները գրեթե առանց վրիպումների: Նրա հետ ձանձրալի չէ, կարող է խուսափել անիմաստ երեկոներից, հանդիպումներից և իր ժամանակը տրամադրել սպորտին կամ մեկ ուրիշ օգտակար զբաղմունքի: Այսպիսով' եթե ձեր կյանքում հայտնիվ պատասխանատու տղամարդ, մի հապաղեք, ամուսնացեք նրա հետ:

Զոհ. Այսպիսի տղամարդիկ գրավում են հենց առաջին հայացքից: Եվ միայն որոշ ժամանակ հետո Դուք կհասկանաք, որ նրա բոլոր անհաջողություններում մեղավոր է ուրիշ մեկը: Երբեմն նա այնքան տխուր, ընկճված տեսք ունի, որ նրան մերժել պարզապես հնարավոր չի լինում: Նա կգնահատի ձեր հոգատարությունը, բայց մի հավատացեք նրա խոսքերին կուրորեն:

Չհղկված ադամանդ. Աշխատանքի վայրում նրան գնահատում են, կոլեգաները հարգում են: Սա տղամարդկանց այն տիպն է, որոնք ամեն ինչի այս կյանքում հասնում են ինքնուրույն: Սովորաբար նրանց կոստյումն այնպիսի տեսք ունի, որ ասես քնել է այն հագին, իսկ կոշիկների նախնական գույնն ընդհանրապես անհնար է կռահել: Նրանք լավ «աշակերտներ են»: Նրանք հիանալի են այն կանանց համար, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 900 | - Վարկանիշ -: 0.0/0