Դուք խնդիր ունե՞ք կանանց հետ: Ինչ միջոցների դիմում եք, ինչ քայլեր անում եք, դրանից խնդիրը չի՞ լուծվում, փոխարենը այդ ամենը կարող է հանգեցնել խնդրի խորացմա՞նը:

Հավանաբար այն տղամարդկանց տեսակին եք պատկանում, որոնք վանում են իրենցից կանանց: Հատկապես վերոնշյալը բնորոշ է ծանոթության փուլում: Մեր նպատակն է նշել տղամարդկանց բնավորության այն գծերը, որոնք վանում են կանանց: Իմանալով դրանք` դուք կարող եք վերահսկել ձեզ և թողնել հաճելի տպավորություն կնոջ վրա: Տեսնենք, թե ինչպիսի տղամարդիկ են վանում կանանց:

 
/Երկուսով - Ինչպիսի՞ տղամարդկանց չեն սիրում կանայք " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչպիսի՞ տղամարդկանց չեն սիրում կանայք
 
 


   

Դուք խնդիր ունե՞ք կանանց հետ: Ինչ միջոցների դիմում եք, ինչ քայլեր անում եք, դրանից խնդիրը չի՞ լուծվում, փոխարենը այդ ամենը կարող է հանգեցնել խնդրի խորացմա՞նը:

Հավանաբար այն տղամարդկանց տեսակին եք պատկանում, որոնք վանում են իրենցից կանանց: Հատկապես վերոնշյալը բնորոշ է ծանոթության փուլում: Մեր նպատակն է նշել տղամարդկանց բնավորության այն գծերը, որոնք վանում են կանանց: Իմանալով դրանք` դուք կարող եք վերահսկել ձեզ և թողնել հաճելի տպավորություն կնոջ վրա: Տեսնենք, թե ինչպիսի տղամարդիկ են վանում կանանց:

 
Ինչպիսի՞ տղամարդկանց չեն սիրում կանայք
 
1. Զգացմունքային
 
Երբ տղամարդը զգացմունքային է, երբ անընդհատ վստահ չէ իր վրա, և նրան պետք է անդադար կրկնել, որ ձեր միջև ամեն ինչ լավ է, որ նա լավ աշխատանք և ընկերներ ունի:
 
Տղամարդուն ցանկալի են դարձնում բնավորության այնպիսի գծերը, ինչպիսիք են վստահությունն ու անկախությունը: Կանայք ձգտում են ուժեղ տղամարդկանց, այդ պատճառով ձեր զգացմունքայնությունը կարող է խանգարել ձեզ ծանոթության շրջանում: Սակայն կանայք հակասական անհատականություն են, նրանց միաժամանակ մատուցեք իրար հակասող որակներ: Ձեր զգացմունքայնությունը առավելություն կլինի, երբ ավելի մոտ հարաբերություններ հաստատեք նրա հետ, այդ ժամանակ կարող եք անկեղծ, հոգեպես զրուցել ինչքան ցանկանում եք, կինը այդ ժամանակ նույնիսկ կձգտի իմանալ,՝ ինչ կա ձեր մտքում և սրտում:
 
2. Կանխատեսելի
 
Ոչինչ այնքան չեն սպանում հարաբերությունները, ինչքան շաբլոնը և ձանձրույթը, անակնկալների և անսպասելիության բացակայությունը:
 
Անկանխատեսելիությունը և անկեղծությունը գրավում են կանանց, դրա համար նրանք այդքան հաճախ հայտնվում են "վատ տղամարդկանց” շրջապատում: Սա չի նշանակում, որ պետք է դառնալ "վատ տղամարդ”, պարզապես եղեք տարբերվող, խառնեք կանխատեսելին և անկանխատեսելին, օրինակ՝ անսպասելի զանգահարեք և հրավիրեք ընթրիքի:
 
3. Մեծամիտ
 
Երբ մարդկանց հետ շփումներում այնպես է տղամարդն իրեն դրսևորում, կարծես թե մարդիկ իրենից վատն են և անխելք, կոպիտ է, երբ համարում է, որ ցածր մակարդակի տեր մարդու հետ է շփվում:
 
Կինը գնահատում է տղամարդուն նրա շրջապատողների հետ շփվելու ունակությամբ: Այս ձևով կինը կանխատեսում է, թե հետագայում ինչպես կվերաբերվի իր հետ ավելի նեղ շրջապատում: Եթե ցանկանում եք լավ տպավորություն թողնել կնոջ վրա, հարգանքով վերաբերվեք շրջապատողներին: Հիշե՛ք՝ կինը հետևում է ձեզ:
 
4. Ժլատ
 
Կինը հենց առաջին հանդիպումից չպետք է լինի տնտեսման ռեժիմի տակ: Տնտեսում և բյուջե բառերը անհամատեղելի են առաջին հանդիպման հետ: Կնոջ հետ շփման փուլում նա պետք է իրեն յուրահատուկ զգա, այլապես ոչինչ չի ստացվի:
 
5. Կռվարար
 
Ցանկացած զրույց վերածվում է լեզվակռվի: Կինը այս դեպքում իրեն հարմար չի զգում, նա ստիպված է լինելու պաշտպանվել: Այսպիսի տղամարդկանց հետ շփումը սթրես է կնոջ համար: Եթե այդպիսին եք, փորձե՛ք առավելագույնս թուլանալ հանդիպման ընթացքում, քանի որ կռվելու ցանկությունը առաջանում է նրանից, որ դուք նյարդային եք և չգիտեք՝ ինչ ասել: Շրջանցեք "վտանգավոր՛ թեմաները…
 
6. Այն տղամարդը , ով կարծում է, թե միշտ ճիշտ է
 
Այսպիսի տղամարդը իրեն իրավունք է վերապահում դատել մարդկանց: Առաջին հանդիպման ժամանակ նա արդեն կնոջը հասկացնում է, թե կինը ինչ կարող է անել, ինչ` ոչ:
 
Այսպիսի պահվածքը կնոջ մոտ առաջացնում է միայն զայրույթ: Արարքները ցանկացած մարդու անձնական գործն են: Եթե կնոջ հետ առաջին հանդիպման ժամանակ ինչ-որ բան չեք հավանում, մի՛ շարունակեք հանդիպել: Ցանկացած մարդ ունի առավելություններ և թերություններ: Որոշ բնավորության գծերի հետ կարելի է հաշտվել, որոշ գծերի հետ` ոչ: Մարդկանց փոխելը անշնորհակալ գործ է:
 
7. Կնոջն ատող տղամարդիկ
 
Այս տեսակի տղամարդը չի թաքցնում իր հակակրանքը կնոջ հանդեպ` թողնելով վիրավորական մեկնաբանություններ իգական սեռի հասցեին, այդ թվում և այն կնոջ հասցեին, որը այդ պահին ձեզ հետ է:
 
Սա տղամարդու բացասական գծերից ամենավատն է, որը 100%-ով առաջացնում է բացասական հակազդեցություն ցանկացած կնոջ մոտ: Եթե կանանց այդքան չեք սիրում, ինչու" եք, առհասարակ, հանդիպում նրանց հետ: Այս տեսակի տղամարդկանց խորհուրդ է տրվում մի կողմ դնել պատրանքները և փոխվել, ավելի համբերատար դառնաք, որպեսզի կարողանաք գտնել ձեր երկրորդ կեսին:
 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 14.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (14.03.16)
Դիտումներ: 1135 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...