Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչպիսի՞ կանանց են տղամարդիկ գնահատում
 
 


   Blognews.am

 

Տղամարդու համար միակն ու անկրկնելի դառնալը հեշտ բան չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել և բողոքել: Ոչ ոք չի կարող Ձեզ խանգարել իդեալին հասնելու ճանապարհին:

1. Եղեք տարբեր

Ժամանակին Կոկո Շանելն ասում էր, որ անփոխարինելի լինելու համար կինը պետք է անընդհատ փոխվի: Այս կանոնն աշխատում է և տղամարդկանց հարցում, հատկապես որ խոսքը գնում է ոչ միայն ոճի փոփոխության մասին:

2. Ընդունեք տղամարդուն այնպիսին, ինչպիսին կա

Հիշեք, որ եթե ընկերություն եք անում տղամարդու հետ, դա Ձեզ դեռ իրավունք չի տալիս փոփոխություններ կատարել նրա հետ: Ձեզ դուր կգա՞ր, եթե տղամարդն ամեն պահի Ձեզ նկատողություններ աներ և գոհ չլիներ Ձեզանից: Բնականաբար` ոչ:

3. Եղեք վստահելի

Ձեզ այնպես պահեք, որպեսզի տղամարդն իմանա, որ կարող է հույսը Ձեզ վրա դնել, և Դուք նրա կողքին կլինեք ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահին: Եվ որ Դուք նրան ուժ կտաք, այլ ոչ մի բան էլ կմեղադրեք:

4. Սիրեք ինքներդ Ձեզ

Տղամարդիկ սիրում են այն կանանց, ովքեր չեն սիրում իրենք իրենց, բայց միայն որովհետև նման կանանց հետ հարմար է, ոչինչ ավելին:

5. Մի՛ վախեցեք վիճելուց

Որքան էլ տարօրինակ է, վեճերը զույգի էներգիայի աղբյուրն են: Այնպես որ, այն պատկերացումները, որ իդեալական ընտանիքում վեճեր չպիտի լինեն, սխալ են: Վիճել կարելի է և պետք է, միայն թե վիճելու պահին պետք է մոռանալ նախկին վիրավորանքներն ու քննարկել միայն առկա խնդիրը:

6. Մի՛ եղեք տղամարդու ընկերը

Հարաբերություններից մոտ մեկ տարի հետո «քիմիական» հեղափոխությունը մեղմանում է, և կնոջ մոտ ցանկություն է առաջանում դառնալ տղամարդու իսկական ընկերը, հարազատ մարդը, հետաքրքրվել միայն նրանով, ինչ տղամարդուն է հետաքրքրում: Բայց դա այդքան էլ ճիշտ չէ. կինը միշտ պետք է առանձնահատուկ դիրք ունենա տղամարդու կյանքում և առաջին հերթին սիրած անձնավորություն լինի:

7. Մի՛ մոռացեք զրույցների մասին

Իհարկե մի մոռացեք, որ զրույցը երկկողմանի գործողություն է, և պետք չի տղամարդուն ծանրաբեռնել Ձեր վերջին գնումների մասին խոսակցություններով:

8. Պահեք «տալու» և «վերցնելու» բալանսը

Եթե Դուք անընդհատ տալիս եք և փոխարենը ոչինչ չեք պահանջում, Ձեզ մոտ զարգանում է զոհի հոգեբանություն: Իսկ ահա տղամարդու մոտ կուտակվում է մեղքի զգացում, ինչի հետ ժամանակի ընթացքում անհնար է ապրել, և տղամարդը վերջիվերջո հեռանում է:

Աղբյուրը:



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 07.09.16 | Հեղինակ: Blognews.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.09.16) | Հեղինակ: Blognews.am
Դիտումներ: 1168 | Տեգեր: Են, Ինչպիսի՞, գնահատում, Կանանց, տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...