Շատ հաճախ, երբ մենք գրավում ենք մեր երազած աղջկա սիրտը և սկսում ենք նրա հետ ընկերություն անել, փորձում ենք ամեն կերպ պահել նրան և հենց այդ ժամանակ էլ թույլ ենք տալիս սխալներ, որոնց պատճառով նա մեզ լքում է: Ձեզ ենք ներկայացնում մոտեցում, որը կարող է օգնել Ձեզ Ձեր կողքին պահել Ձեր երազանքի աղջկան և գեղեցիկ ձևով վերահսկել իրավիճակը:

 

 

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչ անել, որ Ձեր երազանքի աղջիկը, ում հետ ընկերություն եք անում, Ձեզ չլքի.


1. եղե´ք կայուն,
Երբ Դուք գտնում եք Ձեր երազանքի աղջկան, ինքներդ Ձեզ փոխելու բնական հակում է առաջանում պայմանավորված նրանով, որ փորձում եք նրան ավելի շատ դուր գալ։ Դուք սկսում եք լսել այնպիսի երաժշտություն, ինչպիսին նա է լսում, ուտել այն, ինչ նա է ուտում, անել բաներ, որ նրան են դուր գալիս: 

/Երկուսով - Ինչպե՞ս պահել երազանքի աղջկան " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչպե՞ս պահել երազանքի աղջկան
 
 
Загрузка...


Շատ հաճախ, երբ մենք գրավում ենք մեր երազած աղջկա սիրտը և սկսում ենք նրա հետ ընկերություն անել, փորձում ենք ամեն կերպ պահել նրան և հենց այդ ժամանակ էլ թույլ ենք տալիս սխալներ, որոնց պատճառով նա մեզ լքում է: Ձեզ ենք ներկայացնում մոտեցում, որը կարող է օգնել Ձեզ Ձեր կողքին պահել Ձեր երազանքի աղջկան և գեղեցիկ ձևով վերահսկել իրավիճակը:

 

 

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչ անել, որ Ձեր երազանքի աղջիկը, ում հետ ընկերություն եք անում, Ձեզ չլքի.


1. եղե´ք կայուն,
Երբ Դուք գտնում եք Ձեր երազանքի աղջկան, ինքներդ Ձեզ փոխելու բնական հակում է առաջանում պայմանավորված նրանով, որ փորձում եք նրան ավելի շատ դուր գալ։ Դուք սկսում եք լսել այնպիսի երաժշտություն, ինչպիսին նա է լսում, ուտել այն, ինչ նա է ուտում, անել բաներ, որ նրան են դուր գալիս: Մի խոսքով, ցույց եք տալիս, որ չունեք կայուն բնավորություն: Մի´ փոխեք Ձեր ճաշակը և հետաքրքրությունները, և այն Ձեր ընկերուհու ճաշակին մի´ նմանեցրեք. դա մեծագույն սխալ է, նույնիսկ այն դեպքում, եթե նա ասում է, որ ուզում է՝ Դուք փոխվեք։ Եթե Դուք դա անեք, նա կձանձրանա Ձեզնից:

2. ունեցե´ք նպատակ և հետաքրքիր կյանք,
Կանայք սիրում են այն տղամարդկանց, ովքեր ունեն ձգտում ու նպատակ, որը տարբերվում է իրենցինից: Դուք պետք է ունենաք կյանք, որում ամեն ինչ ինքնահոսի առաջ է շարժվում: Գուցե Դուք մտածեք, թե նա կցանկանա, որ թողնեք Ձեր բոլոր ընկերներին և հոբիները՝ հանուն իրեն, բայց հենց դա էլ կարող է դառնալ Ձեզնից ձանձրանալու պատճառ: Գրավիչ տղամարդն ունենում է նպատակ և մեծ ու հետաքրքիր կյանք, որի մասն է դառնում կինը: Այդպիսի տղամարդն ամեն ինչ պատուհանից չի շպրտում, երբ նրա կյանքում կին է հայտնվում:

3. չափազանց շուտ ամբողջովին մի´ նվիրվեք,
Տղամարդն ավելի արագ է գայթակղվում հարաբերությունների սկզբնական փուլում. գրեթե միշտ տղամարդիկ են սիրահարվում առաջինը: Եթե Դուք ասում եք նրան, որ սիրում եք և ուզում եք նրա հետ լինել հավետ կամ այլ նման խոսքեր, օրինակ՝ «Դու ինձ գերել ես», «Ես քոնն եմ», Դուք սխալ եք գործում: Դա ռոմանտիկ է, բայց կինը կասկած է ուզում, նա ուզում է, որ Դուք լինեք իրենը 90, բայց ոչ երբեք 100 %-ով: Մի քանի ամսից հետո Դուք կարող եք թույլ տալ Ձեզ այդպիսի քայլեր, բայց ուշադի´ր եղեք և ճշտե´ք` արդյոք նրան չեք կորցնում:

շարունակությունը՝ այստեղ:


 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 444 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...