Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչպե՞ս կողքիդ պահել տղամարդուն. հոգեբան Կելլի Ֆլանագանի նամակը դստերը
 
 


   

Հոգեբան Կելլի Ֆլանագանն իր դստերը նամակ է գրում ամեն ինչի մասին` որպես իմաստուն խորհուրդներով լի ուղերձ ապագայի համար: Ինչպես գրում է ADME.ru-ն` այս նամակը հոգեբանը գրել է դստերը, սակայն ցանկանում է նվիրել բոլոր հասուն կանանց:

 

«Փոքրի'կս,

Վերջերս մայրիկիդ հետ ինչ-որ բան էինք փնտրում Google-ում, որի պատասխանների մեջ որոնողական համակարգը բերեց ամենատարածված որոնումները, որոնց ցուցակը գլխավորում էր «Ինչպե՞ս կողքիդ պահել տղամարդուն» հարցը:
 
Փոքրի՛կս, դու երբեք նման խնդիր չես ունենա` «կողքիդ պահել տղամարդուն»:

Քո միակ խնդիրը հիշելն է, որ դու արժանի ես լավ մարդու սիրուն: Պահպանի՛ր այդ վստահությունը հոգուդ խորքում, որտեղ այն չեն կոտրի մերժումներն ու եսասիրությունը, որոնց հանդիպում ենք կյանքի ճանապարհին: Եթե հիշես, որ ո՛չ միայն դու, այլև`ցանկացած մարդ արժանի է հարգանքի և սիրո, կյանքիդ պայքարում հաղթանակած կլինես:

Եթե հավատաս, որ դու արժանավոր ես այնպիսին, ինչպիսին կաս, ապա կգրավես այն տղային, ով կգնահատի քեզ, և ում հետ կցանկանաս անցկացնել քո միակ կյանքը:

Փոքրի՛կս, ուզում եմ խոսել քեզ հետ տղայի մասին, ով կարիք չունի, որ իրեն համոզեն, քանի որ ինքը կցանկանա լինել քո կողքին:

Կարևոր չէ` ճի՞շտ է նա դնում արմունկները սեղանին, թե՞ ոչ, գլխավորը, որ նա աչքը չկտրի քո քթիկից, երբ դու ծիծաղելի դեմք ընդունես` լցնելով սենյակը ծիծաղով:

Կարևոր չէ` կարո՞ղ է նա գոլֆ խաղալ, թե՞ ոչ, գլխավորը, որ նա կարողանա խաղալ երեխաների  հետ, որոնց դու նրան կպարգևես, և նկատել հիացմունքով կամ վրդովմունքով, թե որքան նման են նրանք քեզ:

Կարևոր չէ` որքան առնական է նա, գլխավորը, որ նա ուժ գտնի՝ թույլ տալու քեզ ցույց տալ քո սրտի ուժը:

Կարևոր չէ` ինչ գույնի մաշկ ունի նա, եթե կարողանա ձեր համատեղ կյանքը լցնել համբերատարության, նրբության և մեկը մյուսի համար զոհաբերվելու  գույներով:

Կարևոր չէ` ինչ կրոն է նա դավանում, գլխավորը, որ նա յուրացնի, որ կյանքում կան սուրբ բաներ, և իմանա, որ կյանքի յուրաքանչյուր րոպեն և քեզ հետ կյանքի յուրաքանչյուր րոպեն սրբազան են:

Եվ վերջում, փոքրի՛կս, եթե հանդիպես նման տղամարդու, և նա ինձ հետ ոչ մի ընդհանրություն չունենա, մենք միևնույն է` կունենանք ամենագլխավոր ընդհանուր արժեքը կյանքում` ՔԵԶ:

Արդյունքում միակ բանը, որ դու պիտի անես «նրան պահելու» համար, ինքդ քեզ նման լինելն է:

Միշտ քեզ սիրող տղամարդ՝
Հայրիկ»:

 


 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 1245 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...