Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչպե՞ս դառնալ սիրելի
 
 
Загрузка...


 
 
 
«Ինչպե՞ս դառնալ սիրելի»…  ամեն մեկս էլ այս հարցը երբևէ ուղղել ենք և ուղղում ենք ինքներս մեզ: Յուրաքանչյուրին էլ հաճելի է դուր գալ: Ի վերջո մարդուն մեծագույն բավարարություն պատճառում են սեփական կարողությունների իրացումը, հասկացված լինելն ու հավատարիմ մարդիկ ունենալը: Իսկ այդ ամենը լիարժեք է դառնում, երբ կյանքդ կապում ես նրա հետ, ով առավելություններով ու թերություններով հանդերձ լրացնում է քեզ, ում մեջ կա և’ քնքշանք ու նվիրում, և’ հարգանք ու գնահատում, և’ վստահություն ու հետաքրքրություն: Ում է պետք մարդը, ով կնվաճի աշխարհը, բայց իր կողքին չի ունենա անկեղծ մարդիկ, ովքեր կուրախանան իր ձեռքբերումներով ու հուսալի հենարան կլինեն ցանկացած իրավիճակում:
 
  «Համակրանքը համոզում է առանց խոսքերի և ստանում առանց արժանանալու»- մտածում էր իսպանացի փիլիսոփա Գրասիանը: Եվ իսկապես, համակրանքն է, որ ընկած է հաջողությունների հիմքում: Սակայն, թող որ այն չլինի թվացյալ ու կարճատև: 
 
  Ինչպես դառնալ սիրելի: Փորձենք պարզել, համադրելով մեր և մեծերի եզրակացությունները:
 
 
  Մոլիերի ժամանակակիցներից մեկի խոսքը` «Ուրիշներին դուր գալու համար պետք է նրանց հետ խոսել այն մասին, ինչը հաճելի և հետաքրքիր է նրանց, խուսափել քիչ կարևոր առարկաների մասին վճերից, հազվադեպ հարցեր տալ և ոչ մի դեպքում առիթ չտալ կասկածելու, որ կարելի է իրենցից խելացի լինել»:
 
  Այո, եթե ուզում ենք, որ մեզ սիրեն, պետք է ուրիշների հետ խոսենք ոչ թե այն մասին, ինչը հետաքրքրում է մեզ, այլ այն մասին, ինչը հետաքրքրքում է իրենց: Իսկ ինչն է իրենց հետաքրքրում: Հենց իրենք: Մենք երբեք չենք ձանձրացնի կնոջը, եթե նրա հետ խոսենք իր բարքերի և գեղեցկության մասին, եթե հարցուփորձ անենք նրան իր մանկության, ճաշակի մասին, այն մասին, թե ինչն է վշտացնում իրեն:
 
  Դուք նույնպես երբեք չեք ձանձրացնի տղամարդուն, եթե խնդրեք նրան պատմել իր իսկ մասին:
 
  «Խուսափել քիչ կարևոր առարկաների մասին վեճերից»: Խիստ տոնով շարադրվող փաստարկները հավասարակշռությունից հանում են զրուցակցին: Հատկապես` երբ ճշմարտությունը ձեր կողմն է: «Սիրո մեջ տղամարդը ձգտում է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»: Երջանիկ են քնքուշ և հեզաբարո կանայք, նրանց ավելի ուժեղ կսիրեն: Ոչ մի բան այնպես չի հանում տղամարդուն հավասարակշռությունից, ինչպես կնոջ ագրեսիվությունը:
 
 
  Դուր գալու մյուս միանգամայն արժանավոր միջոցը մարդկանց մասին գովասանքով արտահայտվելն է: Եթե նրանց պատմեն այդ մասին, դա նրանց հաճույք կպատճառի և նրանք, ի պատասխան, կհամակրեն ձեզ:
 
  Ճիշտ է նաև հակառակը. անբարյացակամորեն արտասանված մեկ խայթիչ խոսքը ամենաոխերիմ թշնամիներ է ծնում: «Եթե մենք բոլորս իմանայինք այն ամենը, ինչ ասվում է մեզ բոլորիս մասին, ոչ ոք ոչ ոքի հետ չէր խոսի»:
                                                   
  Վերադառնանք Լառոշֆուկոյին. «ոչ մի դեպքում նրանց առիթ չտալ կասկածելու, որ կարելի է իրենցից խելացի լինել»:
 
  Միթե չի կարելի միաժամանակ և սիրել, և հիանալ որևէ մեկով: Անշուշտ կարելի է, բայց միայն այն դեպքում, եթե նա մեծամտորեն չի արտահայտում իր գերազանցությունը և այն հավասարակշռում է փոքր թուլություններով, որոնք թույլ կտան ուրիշներին իրենց հերթին կարծես թե հովանավորելու նրան: Մեկը միանգամայն անկաշկանդ է դրսևորում իր խելքը, խոր մտքերին կատակային ձև տալիս: Մեկ այլ մարդ և լրջմիտ է, և ինքնագոհ, բայց այնուամենայնիվ զվարճացնում է բարեկամներին իր չգիտակցված պարծենկոտությամբ, ցրվածությամբ կամ տարօրինակություններով: Նրան ներում են, որ տաղանդավոր է, որովհետև ծիծաղելի է լինում. Ձեզ էլ կներեն, որ դուք գեղեցիկ եք, որովհետև ձեզ հասարակ եք պահում: Կինը երբեք չի ձանձրացնի նույնիսկ մեծ մարդուն, եթե հիշի, որ նա էլ մարդ է:
                                                        *    *     *
  Ուրեմն` ինչպե՞ս դառնալ սիրելի: Ցույց տվեք, որ գոհ եք նրանցից, ում ցանկանում եք գերել: «Սերն սկսվում է սեփական ուժի ուրախ գիտակցումով, որը զուգակցվում է մեկ ուրիշ մարդու երջանկության հետ»: Դուր գալ նշանակում է և պարգևել, և ընդունել:
  Եղեք սիրված և հմայեք ինքնըստինքյան:
                                                                                                                                           



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (12.04.15)
Դիտումներ: 5670 | Տեգեր: անձի հոգեբանություն, Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...