Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչու են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսին
 
 
Загрузка...


Ինչու են տղամարդիկ և կանայք տարբեր կերպ վերաբերվում սեքսինԱմերիկացի սեքսոլոգներ Ստեֆան Բեչելը և Լորենս Ռոյ Սթենսը տղամարդկանց սեքսուալությանը վերաբերող իրենց գրքում ներկայացրել են կատարված հետազոտությունների արդյունքները, որոնք իրականացվել են հարյուրավոր կանանց և տղամարդկանց շրջանում:

 «Կանայք ավելի քիչ են հակված սեքսուալություն դրսևորելու, եթե բացակայում են զգացմունքները: Նրանք ավելի շատ կարիք ունեն ռոմանտիկ «նախերգանքի
»  սեքսից առաջ, քան տղամարդիկ:- նշում է սեքսոլոգ Շիլի Զասմանը,- Կանայք պահանջ ունեն հպումների, նուրբ փաղաքշանքի,  զրույցների, սիրո հավաստիացումների…»:

 Հարցված տղամարդկանցից մեկը ուշագրավ միտք է հայտնել` «Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ բազմաթիվ կանայք չեն հասկանում մի բան` տղամարդիկ սիրով զբաղվելն օգտագործում են մտերմության հասնելու համար, իսկ մտերմությունը կանայք դիտում են որպես նախապայման սիրով զբաղվելու համար»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան մեծ քանակությամբ տղամարդիկ, որոնց կարծիքով սերը և սեքսը բացարձակապես տարբեր բաներ են, և որևէ կապ դրանց միջև գոյություն չունի: Դա են վկայում հարցված տղամարդկանց բազմաթիվ պատասխաններ, ինչպես, օրինակ, այս երիտասարդինը. «Շատ հնարավոր է, որ արական սեքսուալությանն առնչվող ամենաանհասկանալի փաստն այն տարբերակումն է, որով տղամարդն առանձնացնում է սեքսը զգացմունքից»:

 Մեկ այլ տղամարդու խոստովանություն. «Ըստ երևույթին կանայք չեն հասկանում, որ սեքսը տղամարդու համար մարմնական գործողություն է, որը պետք է ունենա պարբերական բնույթ: Ռոմանտիկան (սերը) և սեքսը նույն բանը չեն: Հրաշալի է, եթե դրանք միաժամանակ են դրսևորվում, բայց, իմ պատկերացմամբ, այդ երկուսն անկախ են իրարից: Սերը շնորհ է, պարգև, իսկ սեքսուալ լիցքաթափումը` անհրաժեշտություն»:

«Իմ կարծիքով կանայք չեն կարողանում ընդունել, որ տղամարդկանց մեծ մասին առաջնորդում է հաճույքի ձգտումը:- նշում է մեկ այլ արական սեռի ներկայացուցիչ,- Մենք քաղցած գայլեր ենք, ովքեր բավարարություն են փնտրում իրենց գազանային ախորժակի համար… Բայց դա չի նշանակում, թե մենք անզգացմունք վայրենիներ ենք: Միայն այն, որ մենք տարբերություն ենք դնում ֆիզիկական ակտի և սրտահույզ ապրումների միջև, հիմք չի տալիս մեզ այդպիսիք համարելու»:

«Կանանց չի խանգարի հետևյալ  «ստուգման մեթոդը»: Դուք կարող եք եզրակացնել, որ նա Ձեզ հետ զգացմունքային կապով է մերձեցել, եթե գրկել է, համբուրել, նուրբ խոսքեր շշնջացել անգամ ֆիզիկական ակտից բավական ժամանակ անց: Իսկ եթե արագ վեր է կացել` ասելով «Դու հրաշալի էիր, քաղցրիկս», ու սկսել հագնվել, նշանակում է դա ընդամենը հերթական սեքս էր»:
 
Կանանց համար նախնական փաղաքշանքները հաճախ ավելի կարևոր են, քան բուն մերձեցումը: Ինչու…
Տարածված հումորային  հարցուպատասխանը դա բացատրում է  այսպես.
-     Ինչու են այդքան շատ կանայք կեղծում հեշտանքը:
-     Որովհետև բազմաթիվ տղամարդիկ պարտավորությունից ելնելով են երկարացնում  նախնական գվանքները:

Սա, իհարկե, տխուր կատակ է, բայց բավականին հստակ է սահմանում գլխավոր խնդիրը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 3/4-ը սեքսի վրա ծախսում է ընդամենը մի քանի րոպե` սկզբից մինչև վերջ: Սակայն բազմաթիվ կանանց անհրաժեշտ է 15 րոպեից ոչ պակաս ժամանակ հեշտանքի հասնելու համար: Իսկ այդ հանգամանքը հիասթափության, զայրույթի և սեռական անհամատեղելիության է հանգեցնում:

 Ֆիզիոլոգիական այդ առանձնահատկությունը, որի մասին մոռանում է տղամարդկանց մեծամասնությունը, զգալիորեն ազդում է սեռական ներդաշնակ հարաբերությունների վրա: Ի տարբերություն տղամարդու, ով հեռուստացույց դիտելու գործողությունից վայրկյաններ անց կարող է «անջատվել» և անմիիջապես տրամադրվել սեքսի, կնոջ համար կարևոր են իրավիճակը, մթնոլորտը, տրամադրությունը…

Սեքսոլոգները խորհուրդ են տալիս զուգընկերներին փնտրել սիրախաղի այնպիսի տարբերակ, որը բավարարում է երկուսին հավասարապես:
Ըստ մասնագետների` արդյունավետ է, օրինակ, տեխնիկական այն միջոցը, երբ կինը ձեռքով ուղղորդում է տղամարդուն, թե մարմնի որ մասում և ինչպես հպվի իրեն: Երբ կինը պարզապես բարձրաձայնում է` ինչ անել, տղամարդն ընդունում է դա որպես դիտողություն կամ մտածում է, թե զուգընկերուհին համեմատում է իրեն նախկին ինչ-որ սիրեկանի հետ:

 Բացի այդ`  պետք է գիտակցել, որ փոխադարձ բավարարող սեռական շփման հասնելը անհնար է մեկ օրվա կամ գիշերվա ընթացքում: Պետք չէ նեղսրտել նրա համար, որ հարաբերությունների սկզբում զուգընկերուհին (զուգընկերը) որևէ բան այնպես չի անում, ինչպես կցանկանայիք: Մեկ անգամը քիչ է իրար լիարժեք «զգալու» համար: Կարևորը եսասիրությունից, խանգարող բարդույթներից ձերբազատվելն ու լիովին լիցքաթափվելու կարողությունն է:


Նյութի աղբյուրը՝ «Լինա» ամսագիր
 







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (18.02.12)
Դիտումներ: 7300 | Տեգեր: սեքս, սեր, սեռերի հոգեբանություն, կանայք և տղամարդիկ, սեռական կյանք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...