Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչու՞ է կինը հեռանում, եթե անգամ սիրում է տղամարդուն
 
 


   

Ինչու՞ է կինը հեռանում իր սիրելի տղամարդուց։
Նա իրեն սարսափելի է զգում, սիրտը կտոր-կտոր է լինում, սակայն այնուամենայնիվ դիմում է այդ քայլին։

Նա հավաքում է իր ողջ ուժն ու տղամարդկությունը, թողնում ամուսնուն ու հեռանում։ Գրեթե միշտ այդ քայլին դիմելու պատճառը մեկն է։

Կանայք հեռանում են, որովհետեւ իրենց տղամարդն այլեւս  չկա նրանց կյանքում։
Տղամարդն աշխատում է, ֆուտբոլ կամ համակարգչային խաղ խաղում, հեռուստացույց դիտում… ցանկը կարելի է անվերջ շարունակել։
Նա կարող է լավ մարդ լինել, լավ հայր, հաճելի տղամարդ, սակայն իր կնոջն ընդունում է ասես պարտականություն, կինն ասես չկա նրա կյանքում։
«Ով պետք է տուն վերադառնա եւ ինձ էմոցիոնալ առումով աջակցի… նա չկա, անգամ եթե ես լաց եմ լինում»,- մտածում է կինը։

Տղամարդիկ,  ձեր կինը ձեր սեփականությունը չէ, նա իհարկե, պարտավոր է ձեզ սիրել ամբողջ սրտով, սակայն այդ սերը պետք է վաստակել օրեցօր, րոպե առ րոպե, հենց այնպես, ինչպես օրինակ գումար եք վաստակում։
Դուք պետք է նվաճեք նրան ոչ թե փողով եւ սոցիալական կարգավիճակով, այլ ձեր ուշադրությամբ։ Նա պետք է զգա, որ ձեզ համար միեւնույն չէ։ Նա պետք է իմանա, որ իր խոսքերն ու ապրումները ձեզ համար նշանակություն ունեն։ Նա պետք է իմանա, որ իրեն լսում եք։

Երբ նա ձեզ ինչ-որ բան է պատմում, պարզապես անտարբեր գլխով մի արեք, նրան մի հանգստացրեք «ամեն ինչ լավ կլինի» միանվագ արտահայտությամբ։
Նա ցանկանում է, որ զգաք իրեն, նա չի ցանկանում, որ իր կողքին լինի  մի «սարք»։

Նա ցանկանում է, որ դուք իր հանդեպ կիրք ունենաք, ձեր ամուսնութունն ապրում է այնքան, քանի դեռ երկուսդ էլ կիրք ունեք իրար հանդեպ։

Դուք վստա՞հ եք, որ դեռ չեք հանգչել։
Իսկ եթե կորցրել եք այդ հատկությունը, ապա պարզեք, թե ինչու։
Մի արդարացեք նրանով, թե այժմ անհանգիստ ու բարդ ժամանակահատվածում եք։ Բոլորն էլ միշտ ապրում են բարդ ժամանակներում։
Փորձեք լսել նրան, իսկապես լսել։

​Շարունակությունը՝ WNews.am-ում:



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 19.10.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (19.10.16)
Դիտումներ: 426 | Տեգեր: Եթե, Ինչու՞, Կինը, անգամ, հեռանում, տղամարդուն, սիրում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...