Ինչո՞վ է առանձնահատուկ հասուն մարդկանց սերըՍիրո մեջ ամենառաջին պայմանը հասուն լինելն է. այդ ժամանակ դու կգտնես հասուն զուգընկերոջ, այդ ժամանակ չհասունացած մարդիկ արդեն քեզ չեն գրավի:

Եթե արդեն 25 տարեկանն անց եք, իհարկե չեք կարող սիրահարվել փոքր երեխայի պես. դա անհնար է: Հասուն մարդը բավականին ամբողջական է միայնակ լինելու համար, իսկ երբ հասուն մարդը տալիս է սեր, ապա տալիս է առանց գաղտնի ակնկալիքների, նա պարզապես սիրում է: 

/Երկուսով - Ինչո՞վ է առանձնահատուկ հասուն մարդկանց սերը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 21.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ինչո՞վ է առանձնահատուկ հասուն մարդկանց սերը
 
 
Загрузка...


Սիրո մեջ ամենառաջին պայմանը հասուն լինելն է. այդ ժամանակ դու կգտնես հասուն զուգընկերոջ, այդ ժամանակ չհասունացած մարդիկ արդեն քեզ չեն գրավի:

Եթե արդեն 25 տարեկանն անց եք, իհարկե չեք կարող սիրահարվել փոքր երեխայի պես. դա անհնար է: Հասուն մարդը բավականին ամբողջական է միայնակ լինելու համար, իսկ երբ հասուն մարդը տալիս է սեր, ապա տալիս է առանց գաղտնի ակնկալիքների, նա պարզապես սիրում է: 

 

Ինչո՞վ է առանձնահատուկ հասուն մարդկանց սերը

 

Երբ հասուն մարդը սեր է տալիս, ինքն է  շնորհակալության զգացում ունենում նրա համար, որ դու այն ընdունել ես. նա չի սպասում շնորհակալության, նա դրա մասին նույնիսկ չի էլ մտածում: Իսկ երբ հասուն մարդը սիրահարվում է մեկ այլ հասուն մարդու, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է տեղի ունենում։ Նրանք միասին են, բայց միևնույն ժամանակ առանձին: Նրանք այն աստիճանի միասին են, կարծես մի ամբողջություն լինեն, բայց նրանց միացումը չի քանդում նրանց անհատականությունները, ընդհակառակը, այն ուժեղացնում է:

Երկու հասուն մարդիկ սիրո մեջ միմյանց օգնում են ավելի ազատ և ուժեղ դառնալ: Չկա ոչ մի դիվանագիտական կամ ուրիշին իրեն ենթարկելու փորձ. ինչպե՞ս կարելի է սիրելի մարդուն ենթարկել քո կամքին կամ ցանկություններին: Ինչ-որ մեկին քեզ ենթարկելու փորձը չարության, ատելության արտահայտման ձևերից մեկն է:

Սիրո պարադոքսը այստեղ այն է, որ երկու հասուն մարդ միանալով չեն կորցնում իրենց անհատականությունը, այլ ընդհակառակը, ավելի ուժեղնում են՝ միևնույն ժամանակ դառնալով ավելի ազատ:

Հասուն մարդը միշտ իր կողակցին ուզում է ազատ, ինքնուրույն և հետաքրքիր տեսնել: Որքան հետաքրքիր ու տարբեր և միևնույն ժամանակ նման են սիրահարները, այնքան ավելի մեծ է միասին լինելու ցանկությունը: Այս աշխարհում սերն ամենահաճելի պարադոքսն է,- գրում է «Դուք և աշխարհը»:
    


Սիրո 12 դաս, որ պետք է յուրացնենք 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 482 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...