Կանանց և տղամարդկանց մասին բազմաթիվ կարծրատիպեր կան, ո՞վ չգիտի դրանցից մեկը: Դու, հավանաբար, հաճախ ես լսել, որ կանայք շատ ավելի զգացմունքային են, փափուկ, բայց միևնույն ժամանակ առավել հոգատար, իսկ գեղեցկությունն էլ պարտադիր է: Մյուս կողմից, տղամարդկանց մասին կա կարծրատիպ, որ նրանք առնական են, պաշտպանող, որոշումներ կայացնող, բայց երբեմնէլ ագրեսիվ: «Ո՞րն է տղամարդու և կնոջ իդեալը» նույնպես կարծրատիպ է: 

 

/Երկուսով - Իդեալականե կին և տղամարդ. կարծրատիպերի ազդեցությունը " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Իդեալականե կին և տղամարդ. կարծրատիպերի ազդեցությունը
 
 
Загрузка...


Կանանց և տղամարդկանց մասին բազմաթիվ կարծրատիպեր կան, ո՞վ չգիտի դրանցից մեկը: Դու, հավանաբար, հաճախ ես լսել, որ կանայք շատ ավելի զգացմունքային են, փափուկ, բայց միևնույն ժամանակ առավել հոգատար, իսկ գեղեցկությունն էլ պարտադիր է: Մյուս կողմից, տղամարդկանց մասին կա կարծրատիպ, որ նրանք առնական են, պաշտպանող, որոշումներ կայացնող, բայց երբեմնէլ ագրեսիվ: «Ո՞րն է տղամարդու և կնոջ իդեալը» նույնպես կարծրատիպ է: 

 


 

Մենք խնդրեցինք երիտասարդներին առանձին փոքր խմբերով նկարագրել իրենց կարծիքը իդեալական տղամարդու և կնոջ մասին: Հետաքրքիրն այն է, որ խմբերի նկարագրած տեսակետերի մեջ բազմաթիվ նմանություններ կային: Շատերը կարծում էին, որ տղամարդը պետք է լինի ուժեղ, ջանասիրաբար աշխատող, հայրենասեր, խելացի և ունենա բարձր հասակ: Իսկ կանայք ենթադրվում էր, որ պետք է լինեն գեղեցիկ, լավ տնային տնտեսուհի, մոդայիկ և խելացի: Ամեն դեպքում կային նաև հակառակ տեսակետեր այս հարցի վերաբերյալ: Օրինակ, երկու խումբ գրել էր, որ տղամարդը պետք է լինի ռոմանտիկ, իսկ երկու այլ խումբ էլ կարծում էր, որ տղամարդը պետք է հարգի կնոջը: Իսկ ինչ վերաբերում է կնոջը, ապա երկու խումբ գրել էր, որ կինը գեղեցիկ լինելու համար պետք է երկար մազեր ունենա: Մի այլ խումբ էլ կարծում էր, որ կինը նաև պետք է լինի շարժուն և սիրող անձ:

Նայում ես այս պատկերներին և մտածում, թե ինչպիսի՞ ազդեցություն ունեն այս կարծրատիպերը տղամարդկանց և կանանց կյանքում և հասարակության մեջ: Եվ առավել կարևորն այն է, թե ի՞նչ կլինի, եթե որևէ մեկը չհամապատասխանի այս ձևին: Եթե կինը բավարար գեղեցիկ չէ կամ տղամարդը առնական չէ, արդյոք դա տղամարդուն կամ կնոջը դարձնու՞մ է ուրիշներից տարբեր...

Երբևե մտածե՞լ եք այս մասին

Հրշեջը մի՞շտ է տղամարդ։  Կարո՞ղ է կինը լինել ոստիկան։  Ծխախոտով կինը վա՞տ կին է։ Ինչու՞ են կանայք կերակուր պատրաստում տանը, իսկ գլխավոր խոհարարները տղամարդիկ են։  Ինչո՞ւ երբ տղամարդը անում է կնոջ աշխատանք,  նրան ձեռք են առնում։ Կարո՞ղ է դայակը լինել տղամարդ։  Կի՞նն է լավ մեքենա վարում, թե՞ տղամարդը։  Կարո՞ղ է տղամարդը արթնացնել երեխային և դպրոց տանել։  Արդյոք ճի՞շտ է,  երբ կինն ավելի շատ փող է վաստակում, քան տղամարդը։ Միայն կի՞նը կարող երեխայի տակդիրը փոխել։ Ինչո՞ւ տղամարդկանց ֆուտբոլային առաջնությունները կանանց ֆուտբոլային առաջնություններից ավելի շատ են անցկացվում։ Կարո՞ղ է տղամարդը ևս լվացք անել։ Կարո՞ղ է կինը երթուղային տաքսիներում տղամարդու փոխարեն վճարել։

Ցանկալի՞ է արդյոք, երբ կինը գնում է մերսման, իսկ մերսողը տղամարդ է։ Եվ թույլատրելի՞ է, երբ կինը գնում է տղամարդ գինեկոլոգի մետ։ Արդյո՞ք միայն տղամարդն է կարող խորոված և խաշ պատրաստել։ Ի՞նչ կմտածեք ամուսնացած կնոջ մասին, որն առանց իր ամուսնու գնում է դիսկոտեկ և տուն է վերադառնում առավորտյան ժամը չորսին։  Ի՞նչ եք մտածում, երբ հասուն տղամարդկանց տեսնում եք կարճ շալվարով և բաց կոշիկով (բոկոտիներով)։ Ի՞նչ եք կարծում այն զույգերի մասին, որոնք, առանց պաշտոնապես իրենց կապը գրանցելու, ապրում են իրար հետ։



 

Подпишитесь на доски (Երկուսով (կին-տղամարդ շփում)) следующих пользователей Pinterest: Օգտակար.



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 575 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...