Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Ի՞նչ է պետք տղամարդուն դուր գալու համար
 
 


   

Առօրյա կյանքում և կենսական իրավիճակներում այդքան էլ հեշտ չէ պահպանել նուրբ ու վստահելի հարաբերությունները երկու սիրող սրտերի միջև: Ամեն օր տեղի են ունենում դեպքեր, որոնք ձեր կապի ամրությունը կործանարար փորձության են ենթարկում և փորձում բազմաբնույթ գայթակղությունների ու գրավիչ առաջարկների միջոցով թուլացնել հարաբերությունների ջերմությունը: Շատ դեպքերում ամուսնությունը պահպանելու բանալին գտնվում է կնոջ ձեռքում, ով կարող է վերահսկել իրավիճակը և թույլ չտալ հարաբերությունների սառեցում, օտարացում միմյանց նկատմամբ:

 


 

Ինչպիսի՞ դրվածք դնել, վարքի ո՞ր կերպն ընտրել, ինչպե՞ս գրավել ընտրյալին և պահպանել ազդեցությունը նրա վրա՝ ահա մի քանի իսկապես գործող խորհուրդներ, որոնք կօգնեն արդյունքի հասնել անելանելի թվացող իրավիճակում, կամ էլ օգտակար, «պրոֆիլակտիկ» տեղեկություն կհանդիսանան ապագայի համար:


Ձեր ընտրյալին պետք է ամեն կերպ ապացուցել ու պնդել, որ նա ամեն ինչի կարող է հասնել ինքուրույն՝ առանց մյուսների օգնության. պետք է միայն հավատալ սեփական ուժերին: Ոչ մի դեպքում հաջող կարիերայի, ֆինանսական բարեկեցության, անձնական ձեռքբերումների ու արժանիքների օրինակ մի բերեք՝ այլ տղամարդկանց հիշատակելով. այդ կերպ դուք ռիսկի եք ենթարկվում երկերաժամկետ, եթե ոչ ընդմիշտ հեռացնել նրան ձեզնից:


Հիացմունքով, աչքերի մեջ փայլով արձագանքեք նրա արժանի դիրքի մասին, երբ հանրության մեջ եք, ցույց տվեք, որ բավարարված եք գործերի ներկա վիճակից. դա տղամարդկանց դուր է գալիս: Բացի այդ, տղամարդը ձեր մեջ իր նախաձեռնությունների ու ամենօրյա դժվարությունների հաղթահարման ընթացքում աջակցողի է տեսնում: Համենայն դեպս, դժգոհություն մի՛ արտահայտեք նրա՝ չափազանց զբաղվածության կամ գործերով տարվելու համար. դուք պետք է կայունության կղզյակ  ու ներշնչանքի աղբյուր լինեք նոր գործնական ձեռքբերումների համար:

 


Այլ տղամարդկանց դրական կողմերը հիշատակելը շատ ցավոտ թեմա է, և մտքներովդ չանցնի համեմատել ձեր տղամարդուն այլոց հետ՝ քննադատելով նրա թույլ կողմերը:


Սկանդալներ մի՛ արեք շրջապատողների հետ նրա ներկայությամբ: Մի՛ ձգտեք «չեղած տեղից» կռիվ ստեղծել:
Մի' ձգտեք նրանից ավելի խելացի թվալ, ամրապնդե՛ք նրա մեջ այն համոզվածությունը, որ հենց նա՛ է ձեր միակ հենարանը կյանքում:


Աշխատե'ք, որ նա իմանա, թե որտեղ եք գտնվում, հնարավորության դեպքում հաճախ զանգեք, բայց, իհարկե, ոչ հոգնեցնելու աստիճան:


Կարգուկանոն մի' հաստատեք նրա «նվիրական» առարկաների կամ գործնական փաստաթղթերի մեջ: Մի' փորփրեք նրա պայուսակը, հագուստը կամ սեղանի վրայի արկղը, մի' բացեք նամակները՝  նախատեսված նրա համար և, ընդհանրապես, քիչ վերահսկեք նրան:


Ուրիշների հետ մի՛ քննարկեք նրա հետ ձեր հարաբերությունները: Հանրության մեջ մի' դիմեք քնքշացուցիչ-ինտիմ դիմելաձևով (կյանքս, սրտիկս, արևս և այլն):

Նրանից աջակցություն ու օգնություն խնդրեք, խորհրդակցե՛ք նրա հետ, ավելի հաճախ հետևեք նրա խորհուրդներին:


Մի՛ թերագնահատեք նրա հետ սեռական հարաբերությունները:


Եվ հիշե՛ք, հարաբերություններում կարևոր են անգամ մանրուքները:

 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 11.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (11.03.16)
Դիտումներ: 1055 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...