Ձեր հարցերին պատասխանում է փորձագետ Նարե Աթոյանը
 

Հարցեր փորձագետին. «Աղջիկն, ում սիրահարված եմ, ասում է, թե որպես եղբայր է ինձ ընդունում...»


Հարց՝

«Ողջույն, իմ շատ սիրելի Նարե ջան:
Կցանկանայի, մի քանի խորհրդով էլ ինձ օգնեիք: Ես աղջիկների հարցում մի փոքր բծախնդիր եմ ու շատ դժվարությամբ եմ կարողանում սիրել, բայց երբ սիրում եմ, սիրում եմ ամբողջ սրտով ու շատ նվիրված: Իմ կյանքում մի աղջիկ կա, ում ճանաչում եմ արդեն 4 տարի: Մեր մտերմությունը եղել է շատ ընկերական, բայց վերջիվերջո նրան ասացի իմ սիրո մասին: Նրա պատասխանը հետևյալն էր. «Ես քեզ սիրում եմ եղբոր պես, կներես»:

/Երկուսով - Հարցեր փորձագետին. «Աղջիկն, ում սիրահարված եմ, ասում է, թե որպես եղբայր է ինձ ընդունում...» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Հարցեր փորձագետին. «Աղջիկն, ում սիրահարված եմ, ասում է, թե որպես եղբայր է ինձ ընդունում...»
 
 


   

Ձեր հարցերին պատասխանում է փորձագետ Նարե Աթոյանը
 

Հարցեր փորձագետին. «Աղջիկն, ում սիրահարված եմ, ասում է, թե որպես եղբայր է ինձ ընդունում...»


Հարց՝

«Ողջույն, իմ շատ սիրելի Նարե ջան:
Կցանկանայի, մի քանի խորհրդով էլ ինձ օգնեիք: Ես աղջիկների հարցում մի փոքր բծախնդիր եմ ու շատ դժվարությամբ եմ կարողանում սիրել, բայց երբ սիրում եմ, սիրում եմ ամբողջ սրտով ու շատ նվիրված: Իմ կյանքում մի աղջիկ կա, ում ճանաչում եմ արդեն 4 տարի: Մեր մտերմությունը եղել է շատ ընկերական, բայց վերջիվերջո նրան ասացի իմ սիրո մասին: Նրա պատասխանը հետևյալն էր. «Ես քեզ սիրում եմ եղբոր պես, կներես»:
Մեկ տարի անց փորձեցի կրկին ասել իմ սիրո մասին ու հասկանալ, թե արդյոք մի բան փոխվե՞լ է, թե՞ ոչ:
Նա հիմա ոչ մի բան չի ասում, բայց շարունակում է գրել ու պատասխանել ինձ: Զգում եմ, որ չի ուզում ինձ հրաժեշտ տալ և ամեն անգամ այդ մասին խոսելիս թեման փոխում է, բայց շարունակում է գրել:
Նարե ջան, չգիտեմ, ինչ անել, ախր շատ եմ սիրում նրան, չեք պատկերացնի»:

Հ. Վարդանյան, 19 տ.

 

Պատասխան՝

Փորձե՞լ եք երբևէ պարզել, թե ինչ է նշանակում «Ես քեզ սիրում եմ եղբոր պես» արտահայտությունը:
Նման ձևով աղջիկներն արտահայտվում են շատ տարբեր պատճառներով, օրինակ, երբ սիրում են այդ մարդուն, բայց նրան չեն պատկերացնում ընկերոջ՝ այս դեպքում բոյֆրենդի դերում: Կամ սիրում են ուղղակի որպես ընկերոջ և, չցանկանալով կորցնել այդ մտերմությունը, տղային ասում են, թե նա իր համար եղբայր է և այլ կերպ նրան սիրել չի կարող: Բայց հավատացեք, ոչ մի աղջիկ էլ այդ խոսքերն ասելիս համոզված չէ, որ դա այդպես է, քանի որ, ամեն դեպքում, «հարազատ» բառը հեռու է մնում այդ տեսակ «եղբորից»:
Եղբայրը միշտ էլ եղբայր է, իսկ այդ տեսակ «եղբայրը» նաև տղամարդ է: Սա շատ կարևոր է գիտակցել:
Դու փորձիր պարզել, նա անտարբե՞ր է քո նկատմամբ, թե՞ ոչ: Գուցե նրան ուղղակի դուր է գալիս իր կողքին ունենալ մեկին, ով իրեն այդքան նվիրված է ու շատ է սիրում: Եվ հենց դրա պատճառով չի ուզում վերջնականապես պատասխան տալ: Բայց չի բացառվում, որ ինքն էլ իր համար է ուզում պարզել. սիրո՞ւմ է քեզ, թե՞ ոչ: Ակնհայտ է, որ նրա համար հաճելի է քեզ հետ շփվել, բայց դու հասկացրու նրան, որ քեզ համար էլ հաճելի կլինի, եթե նա իր որոշումներում լինի ավելի պարզ: Օրինակ՝ սիրում եք, ուզում եք լինել միասին, սիրում եք, բայց չեք կարող միասին լինել, կամ էլ՝ չեք սիրում, բայց միասին լինելը լավ է: Հավատա, Հ. Վարդանյան ջան, իգական սեռը գրեթե միշտ, և մանավանդ՝ սիրո հետ կապված հարցերում այնքան է խորանում զուտ կանացի տարօրինակությունների լաբիրինթոսում, որ բոլորի համար դառնում է անբացահայտելի:
Այո՛, աղջիկները շատ հաճախ իրենք են խճճվում իրենց գործողություններում, իրենց մտքերում, իրենց որոշումներում, էլ ուր մնաց տղաները մի բան հասկանան:
Շատ լավ եմ պատկերացնում, թե դու ինչ ես զգում: Դու սիրում ես նրան այնքան, որ նրա բոլոր խաղերն ու քեզ տանջելու փորձերը ներում ես:     Չի բացառվում, որ նա էլ է սիրում և ուզում է փորձել քեզ, հասկանալու, թե իրոք անկե՞ղծ ես սիրում:
Եթե զգում ես, որ նա անտարբեր չէ քո նկատմամբ, ձեռք բեր նրա վստահությունն ու հասկացրու, թե նա որքան թանկ է քեզ համար: Հակառակ դեպքում հիշիր ցավալի մի փաստ՝սիրեը ստիպողաբար չի լինում:

 



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 10.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 708 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...