Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 23.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Եթե սիրահարված ես, այս տողերը սրտիցդ կլինեն... «Կարոտել եմ քեզ...»
 
 


   mariloveblog.blogspot.com

Կարոտել եմ քեզ: Կամ թե մեզ, կամ թե ինձ` կողքին քո, սրտում քո: Մենք երկուսս էլ մեծ ջանքեր ենք գործադրում` մոռանալու միմյանց, կամ թե մեզ` կողքին միմյանց, սրտում միմյանց: Ասում են` դժվար բան չկա: Ասում են, թե շատ ցանկանաս, կստացվի, կմեծանաս, կանցնես հիշողության ու ներկաների բարակ սահմանը, որ երբեմն սեփական բարակությունից ճաքում է ու կորչում, իսկ մենք ընկած փնտրում ենք, փնտրում, ամեն նորը տխմարաբար ներկա համարում, բայց նորից հայտնվում հիշողության ճահիճներում:

Կարոտել եմ քեզ: Քանի՞ ամիս կլինի, ինչ ձեռքդ չեմ բռնել: Այդ ամուր, մի փոքր կոպիտ ձեռքդ: Քանի՞ օր ու գիշեր միմյանց բարի լույս ու բարի գիշեր չենք մաղթել: Քանի՞ րոպե ու ժամ միմյանց սեր չենք պատմել: Ինչպե՞ս է ստացվում, որ այն մարդկանց, ում ամենաշատն ենք փնտրում ամբոխներում, երբեք չենք տեսնում: Ես փնտրում եմ քեզ ամենուր, բայց դու չկաս: Ինձ փնտրու՞մ ես: Երանի՜:

Կարոտել եմ քեզ: Այնպես, ինչպես երբեք, ինչպես ոչ ոքի: Կարոտել եմ անգամ քո վրա բարկանալը, քեզնից նեղանալը, մեր «ամեն ինչ վերջացած»-ները: Կարոտել եմ մեր խենթ արարքները, որոնց համար հիմա, գուցե, համարձակություն չունենայինք: Կարոտել եմ մեր մրսելն ու շոգելը, միմյանց մոտ շտապելը: Խելահեղ կարոտել եմ ձայնդ, ձայնդ լսելուց սրտիս թրթիռը, ձեռքդ ամուր սեղմելուց հոգուս հրճվանքը: Կարոտել եմ մեր առավոտները, կարճ զգեստների պատճառով քո զայրույթը, իմ տրամադրության անկումները հերոսորեն տանելու կարողությունդ: Ուրիշ էլ ոչ ոքի կողքին ես չկարողացա այդքան թույլ լինել:

Կարոտել եմ քեզ: Ու քեզ հետ կապված ամեն ինչ: Անգամ ինձ: 








Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 19.06.17 | Հեղինակ: mariloveblog.blogspot.com

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (19.06.17) | Հեղինակ: mariloveblog.blogspot.com
Դիտումներ: 563 | Տեգեր: սրտիցդ, Այս, Ես, Եթե, կլինեն..., տողերը, եմ, քեզ...», «Կարոտել, սրիահարված | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...