Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Եթե դեռ ամուսնացած չեք, ապա անպայման կարդացեք սա
 
 
Загрузка...


Wnews.am-ը գրում է՝
zam


Ինչպես ամուսնանալ եւ ինչու՞ դուք ամուսնացած չեք. այսօր երեւի թե միայն ալարկոտները չեն քննարկում այդ թեման։ Որպես պատասխան մենք հաճախ լսում ենք մեծ թվով պատճառաբանություններ, թե ինչու աղջիկը չի  ամուսնանում։

Օրինակ, որ նա, ով շատ է ուզում ամուսնանալ, այդպիսով վանում է տղամարդուն կամ այն, որ շատ է աշխատում դրա համար էլ անձնականը կառուցելու ժամանակ չի ունենում, կամ, որ միշտ տանն է, իսկ տանը, որպես կանոն, չեն ծանոթանում (եթե իհարկե խոսքը համացանցային ծանոթության մասին չէ)։
Մեր շրջապատում շատ աղջիկներ կան, ովքեր սիրում են իրենք իրենց, հոյակապ տեսք ունեն, հետեւում են իրենց արտաքինին, քիչ են աշխատում, տանը չեն նստում, բայց ամուսնացած չեն։

Ո՞րն է պատճառը…

Իհարկե համաձայն ենք, որ ամեն մարդ ունի իր ինդիվիդուալ պատճառը, սակայն պատասխանը պարզ է. եթե նա ամուսնացած չէ, ուրեմն չի ցանկանում ամուսնանալ։ Եթե որոշեք ամուսնանալ, ապա անպայման դա տեղի կունենա։ Սա կյանքի օրենքն է։
Մենք ունենք այն, ինչի կարիքն ունենք։
Թե ինչպես եք դուք այժմ ապրում, ձեզ համար մեծ արժեք ունի, թեկուզ չգիտակցված եւ դա ձեր ընտրությունն է։

Չգիտակցված պատճառները հետեւյալն են.

Հարաբերությունների հանդեպ վախը, հատկապես, եթե ձեր ծնողների միջեւ հարաբերությունները բարդ են ու կոնֆլիկտային;
Չեք ցանկանում ցավ ապրել, հնարավոր է, որ դուք ունեցել եք հիասթափություն, բաժանում, դավաճանություն եւ այլեւս չեք ցանկանում նոր հարաբերություններ ունենալ։
Հնարավոր է, չեք ցանկանում հասունանալ եւ ցանկանում եք շարունակել ապրել ծնողների հետ, բոլորիս է հաճելի մեզ փոքր զգալ։

Ինչպես ամուսնանալ. այնուամենայնիվ տրամաբանորեն գիտակցում եք, որ դուք հասել եք 30-ի եւ դեռ ամուսնացած չեք։

Այստեղ կարեւոր է հասկանալ, որ դուք դուք ոչ ոքից վատը չեք, պարզապես չեք ցանկանում ամուսնանալ, քանի որ ձեր ներկայիս կարգավիճակը ձեզ դուր է տալիս։
Եվս մեկ անգամ կրկնենք, որ այդ շահեկանությունը դուք կարող եք չգիտակցել, բայց դա ձեր ենթագիտակցության մեջ է եւ այդ պատճառով էլ դուք ամուսնացած չեք։
Կինը անգիտակցակաբար ընտրում է այնպիսի տղամարդու, ով ունակ չէ ամուսնանալ, այսպես ասած կնամոլների կամ ամուսնացածների։ Նրա պահվածքը չի տանում լուրջ հարաբերությունների։ Ամենուր նա հայտարարում . «Ես չեմ էլ ուզում ամուսնանալ» կամ «Ես չեմ ամուսնանա», իսկ դա լուրջ ներքին ազդակ է, որը կարող է ծածկել ցանկացած բարեհաջող ամուսնության հնարավորություն։
Նա տղամարդու հանդեպ անիրական պարտավորություններ է դնում ի սկզբանե իմանալով, որ դա հնարավոր չէ։ Սկսում է ինքն իրեն խղճալ ու մտածել, որ բան էլ դուրս չի գա, ամեն ինչ ապարդյուն է. նման կանայք ընդհանրապես ոչինչ չեն անում. չեն հետեւում իրենց արտաքինին, գիրանում են։
Ոմանք իրենց ծանրաբեռնում են մի շարք գործերով, որ ժամանակ չունենան մտածելու, թե ինչու ամուսնացած չեն։

Իսկ պատճառը պարզ է. չեմ ցանկանում, հենց սա պիտի գիտակցել։ Այլ պատճառներ չկան. հիվանդը կարող է բուժվել միայն այն դեպքում, երբ ընդունում է իր հիվանդությունը։
Երբ մարդուն հուզում է հարցը, նա լուծում է փնտրում, իսկ երբ մարդ չի փնտրում լուծումներ, ապա նրան չի հուզում հարցը եւ նրան պետք չէ լուծումներ գտնել։ Ամեն բան պարզ է։

Բավական է միայն գիտակցությունը։

Պետք է դիտարկել, թե ինչ եք փնտրում տղամարդու հետ հարաբերություններում եւ ինչու եք ցանկանում ամուսնանալ։ Եթե ձեր ներսում թաքնված երեխան որոշել է փրկվել մենությունից տղամարդու օգնությամբ, ապա ոչինչ չի ստացվի, որովհետեւ դուք ոչ թե ցանկանում եք ամուսնանալ, այլ վերադառնալ մանկություն։

Կինը, ով պատրաստ է ամուսնության, պետք է զբաղվի իրենով, գտնի իր կանացի հատկանիշները, հասուն դառնա եւ պատրաստ լինի նաեւ տալ, այլ ոչ միայն ստանալ։ Այստեղ անհրաժեշտ կլինեն ռեսուրսներ. ժամանակ, էներգիա եւ գումար եւ որոշում. միայնակ գործել, թե ինչ-որ մեկի օգնությամբ։
Մի թողեք այդ որոշումները հետագայի վրա։ Հիշեք, որ կյանքը մեկն է եւ կանգ առնելու ժամանակ չկա։



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (04.03.16)
Դիտումներ: 4414 | Տեգեր: ամուսնություն, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...