«Ընկերդ կարող է հավանել ինչ-որ աղջկա կամ հետաքրքրվել նրանով: Իմ կարծիքով` դա նորմալ է, սակայն ուրիշին սիրելն արդեն չափազանց է: Պիտի զսպի իեն, սպանի իր մեջ զարգացող զգացմունքները: Ուրիշին սիրելը խաբեություն է, ստորություն»,-ասում է 22-ամյա Անժելան: Հարցին, թե ինչ կանի այն դեպքում, երբ ընկերը խոստովանի, որ ուրշին է սիրում, նա պատասխանում է. «Թարս կնայեմ, հետո կգրկեմ, բայց չեմ լացի, կթողնեմ ու կխզեմ բոլոր կապերս նրա հետ»: 
 
 
Իսկ 19-ամյա Գայանեն հավաստիացնում է՝ նման պարագայում հանգիստ կթողնի ընկերոջը. «Եթե ինձ չի սիրում ու անկեղծությամբ դա խոստովանում է, ինչքան էլ իրեն սիրեմ, հո զոռով կողքս չեմ պահելու..կասեմ՝ աշխատի էս անգամ չսխալվես»: Հավաստիացնում է՝ նրան չի ների, եթե նույնիսկ որոշ ժամանակ անց վերադառնա և ընդունի, որ ինքը սխալվել է. «Կարողա տուն-տունիկ ա խաղում: Այս կյանքում ես մեկ ձեռք բարձրացնելը երբեք չեմ ների, մեկ դավաճանությունը կամ դրան համարժեք բաները»: 
 
/Երկուսով - Երկու միջոց սիրահարությունից բուժվելու համար " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 19.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Երկու միջոց սիրահարությունից բուժվելու համար
 
 
Загрузка...


 
«Ընկերդ կարող է հավանել ինչ-որ աղջկա կամ հետաքրքրվել նրանով: Իմ կարծիքով` դա նորմալ է, սակայն ուրիշին սիրելն արդեն չափազանց է: Պիտի զսպի իեն, սպանի իր մեջ զարգացող զգացմունքները: Ուրիշին սիրելը խաբեություն է, ստորություն»,-ասում է 22-ամյա Անժելան: Հարցին, թե ինչ կանի այն դեպքում, երբ ընկերը խոստովանի, որ ուրշին է սիրում, նա պատասխանում է. «Թարս կնայեմ, հետո կգրկեմ, բայց չեմ լացի, կթողնեմ ու կխզեմ բոլոր կապերս նրա հետ»: 
 
 
Իսկ 19-ամյա Գայանեն հավաստիացնում է՝ նման պարագայում հանգիստ կթողնի ընկերոջը. «Եթե ինձ չի սիրում ու անկեղծությամբ դա խոստովանում է, ինչքան էլ իրեն սիրեմ, հո զոռով կողքս չեմ պահելու..կասեմ՝ աշխատի էս անգամ չսխալվես»: Հավաստիացնում է՝ նրան չի ների, եթե նույնիսկ որոշ ժամանակ անց վերադառնա և ընդունի, որ ինքը սխալվել է. «Կարողա տուն-տունիկ ա խաղում: Այս կյանքում ես մեկ ձեռք բարձրացնելը երբեք չեմ ների, մեկ դավաճանությունը կամ դրան համարժեք բաները»: 
 
Առօրյայում շատ հանդիպող այս երևույթը, երբ զույգերից մեկը դադարում է սիրել մյուսին և սիրահարվում է ուրիշին, դարձել է հոգեբանության քննարկման առարկա: Շատ հոգեբաններ պնդում են, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ անձը իրականում չի սիրել նրան, դա միայն սիրահարվածություն է եղել: Սակայն միևնույն ժամանակ նշում են՝ հնարավոր է կենցաղային վեճերը, ընդհանուր հետաքրքրություններ չունենալը և այլ հանգամանքներ նպաստեն զույգի վատթարագույն հարաբերություններին, ինչի արդյուքում նրանցից մեկը, չի բացառվում նաև երկուսը, սկսեն նոր հետաքրքրություններ գտնել: Դա կարող է հանգեցնել դավաճանության, բաժանման կամ «որոշակի ընդմիջման»: 
 
Հոգեբանները նաև նշում են՝ այլ բան է ուրիշով տարվելը և այլ բան է ընկերուհուն դադարել սիրելը, թեկուզ և երևույթները զուգակցվեն: Իսկ տվյալ դեպքը կարող է պարզապես սիրահարվածության արդյունք լինել: 
 
Ամերիկացի հոգեբան Դորոտի Տեննովի խոսքով՝ սիրահարվածությունը իսկական սեր չէ որ առանց սեռական հակման գոյություն չունի: Երևույթը նա անվանում է «հիվանդագին վիճակ», որից բուժվելու համար կա ընդամենը 2 միջոց: Դադարեցնել բոլոր շփումները տվյալ անձի հետ, ինչը կարող է ուղեկցվել դեպրեսիայով, կամ շփվել ուրիշ մեկի հետ՝ այս պարագայում ավելի կենտրոնանալ ընկերուհու հետ հարաբերություններում: Պատահում է, որ տղան, ով արդեն խոստովանել է ընկերուհոն, որ ուրիշին է սիրում (ինչը իրականում սիրահարվել է նշանակում), նրա հետ խզում է հարաբերությունները, որոշ ժամանակ անց շփվում «նոր անձնավորության» հետ, այնուհետև վերադառնում է և ներողություն խնդրում նախկին ընկերուհուց իր սխալի համար: Ոմանք ներվում են, ոմանք տանջվում ներման չարժանանալուց: Կան աղջիկներ, որոնց խոսքով` իրենք ըմբռնումով են մոտենում և նույնիսկ տղայի խոստովանության ժամանակ չեն կշտամբում նրան:
 
Օրինակ՝ 19-ամյա Մարիամը հավաստիացնում է՝ այդպիսի դեպք պատահել է իր հետ և նա չի մեղադրի սիրելիին. «Մենք 2 ամիս անընդհատ վիճում էինք, ինձ մոտ քննական շրջան էր, իր մոտ՝ աշխատանքային խնդիրներ: Երկուսս էլ զզվել էինք իրարից: Ասաց՝ սիրում է իրենց հարևանի աղջկան, իսկ ես ձևացրի, թե չեմ հավատում, այնուհետև բաժանվեցինք: Այդ ընթացքում ես ինձ շատ խելոք էի պահում, բայց հանդիպումներ էի խնդրում: Ի վերջո հասա ուզածիս՝ միացանք»: Պետք է խոստովանենլ, որ ոչ բոլոր աղջիկներն են Մարիամի պես համբերատար՝ հատկապես երբ մի քիչ էլ խանդոտ լինես: Ի դեպ, «հիվանդագին սիրահարվածությունը», ինչպես բնորոշել է ամերիկացի հոգեբան Դորոտի Տեննովը, սովորաբար մարում է 1-4 տարվա ընթացքում: Հարց է առաջանում՝ ինչու՞ կորցնել ժամանակ, առավել ևս վշտացնել ընկերուհուն՝ ուրիշի հետ սիրաբանելով: 
 
Նազենի Բաղդասարյան
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 873 | Տեգեր: սեր, սիրո հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...