Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով |
Սերը մարդկային ամենախորհրդակոր, ամենագեղեցիկ զգացմունքներից է։ Դրա մասին շատ է գրվել ու խոսվել։ Եթե սիրում ես որևէ մեկին, ապա ուզում ես միշտ նրա կողքին լինել, նրա համար անել հաճելի բաներ, անել ամեն ինչ, որպեսզի նա երջանիկ ու վտանգներից պաշտպանկած լինի։ Սակայն իրենց սիրած մարդու մոտ լինելու, նրա հետ երջանիկ պահեր անցկացնելու համար մարդիկ հաճախ շատ դժվարություններ են հաղթահարում, բախումներ են ունենում ընտանիքի, շրջապատի, ընկերների հետ։
15 տարեկանում դեռ նոր սկսում են շոշափել կյանքը, զգալ սիրո զարթոնքը։
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ։ ճշմարիտ սիրային, ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի։ Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը։ Նրան թվում է, թե ազատությունը կորցրել է։ Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին, այլև բուն հարաբերություններին։ ԱՆԿԵՂԾ ՇՓՄԱՆ ԿԱՆՈՆ։ Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է, թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել։ Բայց սերն արհեստական ծաղիկ չէ, որ խնամքի կարիք չունենա։ Այն, ինչպես բույսը, կարող է ծաղկել, կարող է և թոշնել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք այն փայփայում։ ՆՎԻՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆ։ Որպեսզի իսկական սեր գտնեք, հարկ է, որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը։ Եթե ցանկանում եք սեր ստանալ, պետք է նվիրեք այն։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ կստանաք։ Եվ հիշեք, սիրո պաշարն անսպառ չէ։ Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին., չտալն է։ ՀՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆ։ Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է։ Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները։ Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել, հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը, առանց սեքսուալ շարժառիթների, չարաճճիություններ արեք, ինչպես երեխաները, մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք, ինչպես պատանի սիրահարները։ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ: Եթե մարդուն սիրում եք, ապա ազատություն տվեք նրան։ Ընտրելու ազատություն, սիրելու ազատություն, իր ուզածին պես ապրելու ազատություն, և ոչ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Իհարկե, դա հեշտ բան չէ։ Բայց ուրիշ ելք չկա։ Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա, անձնական տարածություն է անհրաժեշտ։ Տարածել... | |||||||
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում
| |||||||
Դիտումներ: 1186 | |