Երբեմն շատ ջերմ ու ռոմանտիկ սկսված հարաբերությունները անսպասելի ընթացք են ստանում, և ամեն ինչ տանում է դեպի կապի խզում: Ինչպե՞ս խուսափել դրանից:
Խորհուրդ է տրվում պարզապես թույլ չտալ մի շարք տարածված սխալներ...
 
Երբ սիրավեպը նոր է սկսվում... Ինչպե՞ս պահել նրան քո կողքին
 
Մրցակցություն տղամարդու հետ
 
Չարժե՛ տղամարդուն ապացուցել, որ դուք ավելի լավն եք ու խելացի, առավել  վառ անհատականություն ունեք, քան նա: Նման դրսևորումները կընկալվեն ընդամենը որպես հարված տղամարդկային ինքնասիրությանը: Որքան էլ տհաճ լինի որոշ կանանց համար ընդունելը,  փաստ է այն, որ տղամարդկանց մեծամասնությունը, մեղմ ասած, չի ձգտում իրենցից ավելի վառ անհատականություն ունեցող կանանց: Եվ հարաբերությունների զարգացման հեռանկարը մտովի պատկերացնելով` արական սեռի ներկայացուցիչը մտածում է, որ նման աղջկա հետ համատեղ կյանքում իրեն բաժին կընկնի միայն «կրկնի տակ» գտնվող ամուսնու դերը: Իսկ այդ վախը գիտակցված կամ անգիտակից ունի ցանկացած տղամարդ:
/Երկուսով - Երբ սիրավեպը նոր է սկսվում... Ինչպե՞ս պահել նրան քո կողքին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Երբ սիրավեպը նոր է սկսվում... Ինչպե՞ս պահել նրան քո կողքին
 
 


   


 

Երբեմն շատ ջերմ ու ռոմանտիկ սկսված հարաբերությունները անսպասելի ընթացք են ստանում, և ամեն ինչ տանում է դեպի կապի խզում: Ինչպե՞ս խուսափել դրանից:

  Խորհուրդ է տրվում պարզապես թույլ չտալ մի շարք տարածված սխալներ...

Մրցակցություն տղամարդու հետ

 
  Չարժե տղամարդուն ապացուցել, որ դուք ավելի լավն եք ու խելացի, առավել  վառ անհատականություն ունեք, քան նա: Նման դրսևորումները կընկալվեն ընդամենը որպես հարված տղամարդկային ինքնասիրությանը: Որքան էլ տհաճ լինի որոշ կանանց համար ընդունելը,  փաստ է այն, որ տղամարդկանց մեծամասնությունը, մեղմ ասած, չի ձգտում իրենցից ավելի վառ անհատականություն ունեցող կանանց: Եվ հարաբերությունների զարգացման հեռանկարը մտովի պատկերացնելով` արական սեռի ներկայացուցիչը մտածում է, որ նման աղջկա հետ համատեղ կյանքում իրեն բաժին կընկնի միայն «կրկնի տակ» գտնվող ամուսնու դերը: Իսկ այդ վախը գիտակցված կամ անգիտակից ունի ցանկացած տղամարդ:
 
  Ուստի եթե տղամարդը ձեզ դուր է գալիս և չեք ցանկանում կորցնել նրան, չափավորեք ձեր ակտիվությունն ու առավելություններն ի ցույց դնելու ձգտումը: Խելացի կինը տղամարդուն ղեկավարում է անուղղակիորեն:
 
 

Ոչ մի դեպքում մի համեմատեք նրան նախկին ընկերոջ հետ

  Երբեք մի համեմատեք ձեր տղամարդուն նախկին զուգընկերոջ հետ (եթե ունեցել եք): Ոչ մի տղամարդու դա հաճելի չէ: Երբեմն պատահում է, որ տղամարդն ինքն է հարցնում ձեզ նախկին հրապուրանքների, անցյալի որոշ դրվագների մասին, բայց դրանով նա ընդամենը մղում է ձեզ անկեղծության կամ անում է դա իր օգտին հաճոյախոսություններ լսելու համար: Եթե նախկինում զուգընկեր եք ունեցել, նրա հետ կապված բոլոր հիշողությունների վրա անդառնալի տաբու դրեք:

Անդադար սիրո խոստովանություններ մի պահանջեք

  Չարժե տղամարդուն հաճախակի զգացմունքների «փորձարկման» ենթարկել: Տղամարդիկ կոնկրետ արարածներ են և եթե ունենում են որոշակի զգացմունք, ապա հասկանալ են տալիս, որևէ կերպ արտահայտում են այն: Եվ եթե կինն սկսում է մշտապես հարցնել այդ մասին, տղամարդն սկսում է մտածել, թե նա կասկածում է իր զգացմունքներին կամ էլ «շեղված է» այդ ուղղությամբ: Ոչ առաջին, ոչ էլ երկրորդ վարվելակերպը ձեզ չի բարձրացնի սիրելիի աչքում:

 
 

Մի' ձգտեք վերափոխել տղամարդուն

Բացարձակ անհեռանկարային զբաղմունք է: Հասուն մարդուն բնորոշ է կայացած, արմատացած սովորույթների ու սկզբունքների ամբողջությունը, և փոխել որևէ բան այդ ամբողջության մեջ չափազանց դժվար է: Եթե դուք ունեք փոխադարձ և խորը զգացմունք, ապա բավական է նրբորեն ասել այն մասին, թե ինչը ձեզ դուր չի գալիս նրա մեջ: Այդ դեպքում տղամարդն ինքը կջանա ընդառաջ գնալ ձեզ և կփորձի վերանայել տվյալ բացասական գծերը:
 
 

Կպչուն բնավորություն

Տղամարդիկ առանձնահատուկ թրթռուն վերաբերմունք ունեն իրենց ազատությանն ու անկախությանը, ուստի նրանց նյարդայնացնում և զայրացնում են աղջիկներն, ովքեր մշտապես զանգում են իրենց, հանդիպումներ պահանջում, հայտնվում են անկոչ հյուրի պես կամ հեռախոսը հեղեղում են հաղորդագրություններով: Արական սեռի ներկայացուցիչը չի սիրում զգալ իրեն թակարդն ընկածի կարգավիճակում, հետևաբար միշտ ձգտում է ազատվել նման զգացողությունից… հաճախ էլ հարաբերությունները խզելու ճանապարհով:
 
 

Հեռահար ծրագրեր

  Եթե անգամ ծրագրում եք տվյալ տղամարդու հետ կապել ձեր հետագա կյանքը, մի’ բարձրաձայնեք այդ մասին: Եթե տղամարդն զգա, որ իրեն ցանկանում են «պսակել»,  նրա մոտ իսկական տագնապ կսկսվի: Նրբորեն գործեք` աստիճանաբար և անուղղակի տրամադրելով նրան ամուսնության: Թող որ ինքը հանգի այն մտքին, թե դա ձեր համատեղ որոշումն է: Այդպիսով` իրեն մանիպուլյացիայի զոհ չի զգա, ինչն ատում են բոլոր տղամարդիկ: 
 
  Այսպիսով` ուզում ես, որ տղամարդը ոչ ոքի չնկատի քեզնից բացի, մտածիր նրա նման և մի փորձիր փոխել նրա կյանքը:
 
Մի' սպասիր, որ նա ամենուր  և անընդհատ կրկնի` «Ես սիրում եմ քեզ»:
 
Հիշի'ր, որ իսկական  տղամարդը իր սերն արտահայտում է ոչ թե խոսքերով, այլ գործերով:
 
Իմացի'ր, երբ տղամարդն ասում է «Ես քեզ հետ ինձ լավ եմ զգում» կամ «քեզ տեսնելիս հանգստանում եմ»,  ուրեմն` նա արդեն քոնն է:
 
Հիշի'ր, որ բոլոր տղամարդիկ որսորդներ են: Տղամարդը միշտ պայքարում է և որքան դժվարությամբ է ձեռք բերում, այնքան նրա համար քաղցր են հաղթանակի պտուղները:
 
Ավելորդ հարցեր մի' տուր, եթե նա չի ուզում պատասխանել:
 
Ամեն մանրուքի համար մի'' վիճիր:
 
Ջերմացրու' նրան քո սիրով և մի խանդիր ընկերների, բարեկամների, ծանոթների հետ շփվելիս. չէ որ մենք սիրահարվում ենք նրան, ումից տարբերվում ենք, բայց ընկերություն ենք անում մեզ նմանների հետ միայն:



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 28.10.11

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (28.10.11)
Դիտումներ: 3934 | Տեգեր: կին տղամարդ հարաբերություններ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...