Սեքսի ժամանակ դու չես կարողանում քեզ լիովին ազատությու՞ն տալ, սիրելիիդ շոյանքներին պատասխանել հաճույքից թավշյա դարձած բարձր ձայնո՞վ, և անկողնում քեզ համար թույլատրելի ձայնային հնարավոր տարբերակը թույլ հոգոցնե՞րն են:
Պարզ է՝ դուք ապրում եք ծնողների հետ:

Անշուշտ, դու համոզված ես, որ այդպես սխալ է, քանի որ երբ սիրելիդ սկսում է քեզ գուրգուրել, կրքից այրվել ու այրել, դու հեշտանքը վայելելու փոխարեն մտածում ես այն մասին, որ հայրիկն ու մայրիկը գլխի կընկնեն, թե ինչ է կատարվում ձեր սենյակում:
Այո՛, բավականին դժվար է մերձեցումից հաճույք ստանալը, երբ կողքի սենյակում ծնողներն են հանգստանում: Սակայն պետք չէ հուսահատվել, ամուսնական կյանքում ծագած այս խնդիրը ևս կարելի է հաղթահարել, չէ՞ որ փորձված բան է՝ սերը այս հանգամանքներում էլ հնարավոր է պահպանել: Միայն պետք է փոքր-ինչ խելամիտ գործել:

Ահա քեզ համար հատուկ մշակված գործողությունների պլան:
  /Երկուսով - Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն են " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 22.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն են
 
 


   


Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն ենՍեքսի ժամանակ դու չես կարողանում քեզ լիովին ազատությու՞ն տալ, սիրելիիդ շոյանքներին պատասխանել հաճույքից թավշյա դարձած բարձր ձայնո՞վ, և անկողնում քեզ համար թույլատրելի ձայնային հնարավոր տարբերակը թույլ հոգոցնե՞րն են:
Պարզ է՝ դուք ապրում եք ծնողների հետ:

Անշուշտ, դու համոզված ես, որ այդպես սխալ է, քանի որ երբ սիրելիդ սկսում է քեզ գուրգուրել, կրքից այրվել ու այրել, դու հեշտանքը վայելելու փոխարեն մտածում ես այն մասին, որ հայրիկն ու մայրիկը գլխի կընկնեն, թե ինչ է կատարվում ձեր սենյակում:

Այո՛, բավականին դժվար է մերձեցումից հաճույք ստանալը, երբ կողքի սենյակում ծնողներն են հանգստանում: Սակայն պետք չէ հուսահատվել, ամուսնական կյանքում ծագած այս խնդիրը ևս կարելի է հաղթահարել, չէ՞ որ փորձված բան է՝ սերը այս հանգամանքներում էլ հնարավոր է պահպանել: Միայն պետք է փոքր-ինչ խելամիտ գործել:

Ահա քեզ համար հատուկ մշակված գործողությունների պլան:  Եվ այսպես՝

•    Նախևառաջ ննջարանի համար ընտրիր տան հնարավորին չափ հեռու  և մեկուսի անկյունը, անգամ եթե սկեսուր մայրիկը համոզի տեղափոխվել իրենց ննջարանին կից սենյակը կամ լայնարձակ հյուրասրահ. գոնե գիշերը դուք պետք է ունենաք ձեր՝ շրջապատից ու հարազատներից տարանջատված անկյունը, ուր ոչ ոք չի մտնի իրեն անհրաժեշտ որևէ բան վերցնելու համար, իսկ հյուրասրահում, ինչպես գիտեք, դա բացառված չէ:

•    Նկատի ունեցիր, որ բարձր երաժշտության վրա էլ հույս չի կարելի դնել. այդ երաժշտության ներքո դու թուլացած և ինքնամոռաց այնպիսի ձայներ կարձակես, որոնք պարզորոշ կտարբերվեն երաժշտական ռիթմերից, և բացի այդ երաժշտությունն էլ մի օր կարող է խանգարել նրանց հանգիստ քունը:

•    Երկուսով ծնողների համար հետաքրքիր զբաղմունքներ մոգոնեք՝ գնեք նրանց համար թատրոնի տոմսեր, խորհուրդ տվեք գնալ զբոսանքի կամ այցելել ազգականներին: Սա, թերևս, առանց վկաների սեքսի ամենահարմար տարբերակն է:

•    Ռոմանտիկան ևս չէր խանգարի. ցանկալի ազատությունը գտնել կարելի է ինչ-որ հյուրանոցում, որտեղ ապահովված է չկաշկանդող և հետաքրքիր գիշերը կամ էլ բարեկամներից ու ընկերներից կարելի է խնդրել նրանց ազատ բնակարանների բանալիները:

•    Այս ամենով հանդերձ, մի՛ մոռացեք այն անհերքելի դրական կողմերի մասին, որոնք կան ծնողների հետ ապրելու պարագայում:

 

Երբ պատից այն կողմ հայրիկն ու մայրիկն են

Այսպես, 20-50  տարեկան կանանց շրջանում անցկացրած փոքրիկ հարցախույզը ցույց տվեք, որ ծնողների հետ ապրելը երբեմն նույնիսկ անհրաժեշտ է: Եթե փորձենք ըստ այդ կարծիքների ներկայացնել ամուսնական զույգի՝ ծնողների հետ ապրելու առավելությունները, ապա կստանանք հետևյալ պատկերը.

1.    Տնային գործերի մի մասից ազատվելը:
2.    Մենակությունից խուսափելը:
3.    Երեխայի համար անհրաժեշտ շփումը տատիկի ու պապիկի հետ:
4.    Ամուսնու հետ վիճելիս զսպվածության և չափի զգացումի պահպանումը:
5.    Տան նկատմամբ մեծի անփոխարինելի հոգատարությունն  ու ջերմությունը:


Չբացառելով, որ ծնողների հետ ապրելը ենթադրում է ազատության և ինքնուրույնության որոշակի սահմանափակումներ, այդուհանդերձ, կարելի է մինչև ծնողներից առանձնանալու որոշում ընդունելը կշեռքի նժարներին դնել ինչպես վերոնշյալ թերությունները, այնպես էլ առավելությունները:



Տարածել...


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 20.07.14

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (20.07.14)
Դիտումներ: 5137 | Տեգեր: կին-ամուսին փոխհարաբերություններ, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...