Երբ աղջիկը զգացմունք է ունենում միաժամանակ երկու տղայի հանդեպ...​Երբեմն թվում է, թե սիրահարված ես միանգամից երկու հոգու: Նման իրավիճակ հաճախ է հանդիպում մեր օրերում: Ինչպե՞ս կողմնորոշվել նման դեպքերում, կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, այլապես հետո կզղջաս, որ կորցրել ես նրան, ում իրականում սիրում էիր: Առաջարկում ենք մտովի պատկերացնել մի քանի իրավիճակներ և կատարել ընտրություն:

1. Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ նրանք երկուսն էլ գտնվում են վտանգավոր իրավիճակներում, և միայն դուք կարող եք փրկել նրանց կյանքը: Ո՞ւմ կշտապեք առաջինը օգնություն ցույց տալու: Կողմնորոշվեցի՞ք, դե շտապեք ընտրություն կատարել:

/Երկուսով - Երբ աղջիկը զգացմունք է ունենում միաժամանակ երկու տղայի հանդեպ... " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Երբ աղջիկը զգացմունք է ունենում միաժամանակ երկու տղայի հանդեպ...
 
 
Загрузка...


Երբ աղջիկը զգացմունք է ունենում միաժամանակ երկու տղայի հանդեպ...Երբեմն թվում է, թե սիրահարված ես միանգամից երկու հոգու: Նման իրավիճակ հաճախ է հանդիպում մեր օրերում: Ինչպե՞ս կողմնորոշվել նման դեպքերում, կարևորը ճիշտ ընտրություն կատարելն է, այլապես հետո կզղջաս, որ կորցրել ես նրան, ում իրականում սիրում էիր: Առաջարկում ենք մտովի պատկերացնել մի քանի իրավիճակներ և կատարել ընտրություն:

1. Փակեք ձեր աչքերը և պատկերացրեք, որ նրանք երկուսն էլ գտնվում են վտանգավոր իրավիճակներում, և միայն դուք կարող եք փրկել նրանց կյանքը: Ո՞ւմ կշտապեք առաջինը օգնություն ցույց տալու: Կողմնորոշվեցի՞ք, դե շտապեք ընտրություն կատարել:

2. Հարցրեք ինքներդ ձեզ, ո՞ւմ հետ կցանկանայիք ապրել ողջ կյանքում: Շատ հաճախ մենք շփոթում ենք սերը հրապուրանքի կամ կրքի հետ, ժամանակի ընթացքում այդ ամենը անցնում է, իսկ իրական սերը մնում է ողջ կյանքի ընթացքում`ապրելով բազում փորձություններ:

3. Պատկերացրեք, որ նրանք լքել են ձեզ, ի՞նչ ապրումներ կունենաք դուք: Եթե տխրում եք, զգում կարոտի սուր զգացում և ձեր սիրտը ուղղակի ճզմվում է կորուստի զգացումից, ուրեմն դա է իրական սերը, իսկ եթե դուք զգում եք, որ պարզապես հաճելի ժամանակ եք անցկացնում նրա ընկերակցությամբ, և կորուստի այնքան էլ ցավալի չէ, ուրեմն հենց նրանից էլ բաժանվեք:

4. Ու՞մ հետ եք ավելի հաճախ վիճում, ո՞վ է ավելի շատ հասկանում ձեզ, նրանցից ո՞վ է ավելի կոպիտ, ոչ հարգալից ձեր նկատմամբ: Պատասխանեք այս հարցերին, իհարկե բաց աչքերով:

5. Ի վերջո լսեք ձեր սրտի ձայնին, հիշեք, որ կանացի ինտուիցիան հազվադեպ է սխալվում,- հաղորդում է «Կնոջ աշխարհ» -ը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 333 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...