Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով |
Բույրի դերը սիրո հարցում
Արդյո՞ք մեր մարմնի հոտը ազդում է մեր գրավչության վրա: Այս հարցի պատասխանը կարող ենք մասամբ տալ. գիտնականները արդեն վաղուց հայտնաբերել են, որ մեզանից արձակվող հոտը ազդանշան է տալիս մեր իմունային համակարգը կարգավորող գեների առողջ լինելու մասին, որն էլ արդեն գրավչության հիմք է հանդիսանում համապատասխան զուգընկերոջ ընտրելու հարցում, հատկապես սերնդաշարունակության հարցում:
Այսօր օծանելիքների մեծ քանակությունն ու հրաշալի բույրերը դժվարություն են առաջացնում մեր հոտառական օրգանի ճիշտ կողմնորոշման համար: Մեր խորհուրդը այն կլինի, որ որոշ ժամանակահատված հետո, երբ ձեզ գրավիչ թվացող մարդու օծանելիքի բույրը անցնում է, փորձեք վստահել ձեր քթին համապատասխան զույգ ընտրելու հարցում: Յուրաքանչյուրը (բացառությամբ գենետիկ զույգերի) ունի յուրահատուկ իմունային համակարգը կարգավորող գեներ, որոնք էլ հենց պատասխանատու են մեր մարմնի յուրահատուկ հոտի արտադրման հարցում: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ կանանց համար այն տղմարդկանց հոտն է գրավիչ, ովքեր ունեն իրենցինից բացարձակապես տարբերվող իմունային համակարգը կարգավորող գեներ: Բայց այս ամենը հենց այնպես չի տվել մեզ բնությունը. դրա նպատակն է իմունային համակարգը կարգավորող գեները ավելի կատարյալ դարձնել հաջորդ սերնդի համար, որը հնարավորություն կտա բարձրացնել գոյատևման և հարմարվողականության սանդղակը նոր սերնդի մոտ: Առողջ իմունային համակարգի մասին ազդանշան են տալիս նաև մեր մարմնի որոշ արտաքին մասեր: Օրինակ` տղմարդկանց համար կնոջ առողջության և գրավչության ազդանշան է հանդիսանում ավազի ժամացույցի նման կազմվածքը, լիքը շրթունքները, փայլուն մազերը, հարթ մաշկը և շողացող աչքեր ունենալը: Տարածել... | |
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Նոր նյութեր
Загрузка...
Загрузка...
| |
Դիտումներ: 1567 | | |