RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Բաներ, որ չի կարելի ասել տղամարդուն
 


 


   

Տղամարդկանց հետ շփման մեջ կանայք հաճախ սխալներ են գործում: Թեժ պահին ասված խոսքը կարող է խոցել հակառակ սեռին և փչացնել հարաբերությունները: Ահա, թե որ արտահայտություններից է պետք խուսափել տղամարդկանց հետ շփման ժամանակ: 
Եվ այսպես, չի կարելի տղամարդուն ասել.

 

 

«Փիսիկս, մռութս, դելֆինչիկս» (հասարակական վայրերում)

Բոլոր քաղցր բառերն, իհարկե, հաճելի են, սակայն հասարակական վայրում տղամարդն ուզում է իրեն ավելի տղամարդկային և ուժեղ զգալ: Իսկ քո ասած մռութներն ու փիսիկները դժվար տղամարդկային լինեն: Իսկ եթե նրա ընկերները լսեն, թե ինչպես ես նման կոչականներով նրան դիմում, վստահ եղիր, որ նա կատակների հերոս է լինելու:

 

«Ախր դու խոսք ես տվել»

Սկզբից կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում նրան ցույց տալ նման արտահայտությամբ. նրա անպատասխանատվությունը, մոռացկոտությունը, թե ինչ-որ բան անելու անկարողությունը: Բոլոր մարդկանց էլ հատուկ է ժամանակ առ ժամանակ գլուխ գովել, մի-փոքր ստել, խոստանալ, հետո մոռանալ: Կանանց նման հարցերում ավելի հեշտ են ներում: Իսկ կանայք սիրում են ավելորդ անգամ մեղադրել իրենց տղամարդկանց: Սիրելի՛ կանայք, դա մեթոդ չէ: Եթե ցանկանում եք հիշեցնել, արեք դա առանց մեղադրելու: Եվ հիշեք, որ տղամարդկանց մոտ էլ լինում են պահեր, երբ իրենք այնքան են տարվում այլ գործերով, որ մոռանում են ձեզ տրված խոստումները: Ներողամիտ եղեք: Եթե տղամարդու մոտ ինչ-որ բան չի ստացվում, ամենայն հավանականությամբ նա էլ է դա հասկանում, իսկ ձեր դժգոհությունը միայն ու միայն կիջեցնի նրա ինքնագնահատականը: Արդյո՞ք ձեզ պետք է անհաջողակ տղամարդ… Կասկածում ենք…

 

«Հիմար հետաքրքրություններ ունես»

Երբեք անուշադրության մի՛ մատնեք տղամարդու հոբբին, մի՛ վիրավորեք ու պիտակներ մի՛ կպցրեք նրա հետաքրքրություններին: Անգամ եթե դա իրոք հիմարություն է, ասենք թիթեռնիկների հավաքում կամ շաբաթական ձկնորսություններ: Հարգեք ձեր տղամարդուն և նրա հետաքրքրությունները: Եթե ընտրել եք տղամարդուն, ապա ստիպված եք հաշվի նստել նրա հոբբիների հետ նույնպես: Ցույց տվեք նրան, որ կիսում եք նրա հետաքրքրությունները կամ գոնե ընդունում եք դրանք: Եթե բացասաբար վերաբերվեք, ասենք, նրա ֆուտբոլին, նա չի դադարի ֆուտբոլ նայելուց, բայց արդեն նույն հաճույքը չի ստանա: Իսկ միթե դա այն է, ինչ ցանկանում եք պարգևել ձեր սիրելիին: Այս մասին գրում է Mary Love-ը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` Kiss.am - Ժամանց և Տեղեկատվություն
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.05.15)
Դիտումներ: 3015 | Տեգեր: երկուսով, կին տղամարդ հարաբերություններ | - Վարկանիշ -: 0.0/0