Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով


Բաց տեսարաններում նկարահանված հայ հայտնիները
 
 


   Slaq.am

Եթե նախկինում հայ ռեժիսորները ֆիլմերում բացառում էին համբույրի տեսարաններն, ապա հիմա կարծես դրա խնդիրը քիչ-քիչ վերանում է: Կա՛մ դերասանուհիներն են համարձակ դարձել, կա՛մ էլ մտածում են՝ համբուրվելով գուցե նոր առաջարկներ կստանան:

 
Բաց տեսարաններում նկարահանված հայ հայտնիները


Չգիտես ինչու Հայաստանում համբույրի տեսարաններն ավելի են քննարկվում, քան դերասանական խաղը: Շատ դերասաններ էլ խուսափում են այդ տեսարաններից, քանի որ մտածում են՝ ինչ կասեն նրանց ծնողները, հարևանները և վերջապես թաղի տղաները:

Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան

Համբույրի տեսարանները, կարելի է ասել, սկսվեցին Նազենի Հովհաննիսյանից, երբ հայ հանդիսատեսը նրան տեսավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմում Խորեն Լևոնյանի հետ համբուրվելիս: Ֆիլմում նա ոչ միայն համբուրվում էր, այլև կային անկողնային գեղեցիկ տեսարաններ: Հետաքրքիր է, որ եթե կա ֆիլմ նրա մանակցությամբ, ապա հաստատ կարելի է սպասել նաև համբույրի տեսարանի: Նազենին գուցե այդ քայլով ճանապարհ ցույց տվեց մյուս դերասանուհիներին, ովքեր մինչև այս խուսափում էին:

Խորեն Լևոնյանն էլ համբուրվելու հարցում խնդիր չունի: «Ոչինչ չի մնա», «Սպանված Աղավնի» ֆիլմերում համբուրվեց Նազենի Հովհաննիսյանի հետ. անկողնային տեսարաններ ևս եղան: «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում համբուրվեց Գայանե Ասլամազյանի հետ, իսկ «Իմ սրտի տնակ» ռուսական ֆիլմում՝ Եկատերինա Ստրիժենովայի: 
 
Տաթև Հովակիմյան և Տիգրան Մակարյան

Տաթև Հովակիմյանին հեռուստադիտողը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից, դերասանուհին հիշվեց ոչ միայն իր դերով, այլև հայերի աչքերի համար, քիչ թե շատ բաց տեսարաններով: Շատերը կարծեցին, որ Տաթևին դերն առաջարկել են միայն նրա համար, որ համաձայնել է խաղալ այդ տեսարանում: Տաթևն էլ նշել էր. «Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեին նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ»:

Հիշում եմ, երբ կինոթատրոնում նայում էի այս ֆիլմը, կողքիս նստած աղջիկը ընկերուհու հետ քննարկում էր, թե ինչ հաստ և սիրուն են Տիգրան Մակարյանի շուրթերը, և թե ինչ լավ է նա համբուրվում: Իսկ Տիգրանն ասել էր.« Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար շատ սովորական է»:
 
Անի Երանյան և Մովսես Երեմյան

«Խաղ իմ կանոններով». այս ֆիլմի մասին խոսվեց միայն այն պատճառով, որ գլխավոր դերակատարներն էին Անի Երանյանը և Մովսես Երեմյանը, ովքեր ժամանակին հանդիպում էին, և նրանց սիրավեպի մասին գիտեին բոլորը: Ֆիլմից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք կրկին միացել են, բայց երկուսն էլ հերքեցին այդ լուրը:
 
Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա

Հովհաննես Ազոյանը և Ռոզի Ավետիսովան միասին հանդես եկան «Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմում, և հադիսատեսը նրանց ևս տեսավ համբուրվելիս:
 
Արփինե Գաբրիելյան և Սոս Ջանիբեկյան

Արփինե Գաբրիելյանը իր առաջին քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում, իսկ  «Սկոտչ և Վիսկի» ֆիլմիում դերասանուհին ոչ միայն համբուրվում Սոս Ջանիբեկյանի հետ, այլև քիչ թե շատ երևում է նրա ներքնազգեստը: Սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որտեղ նա համբուրվում էր: Արփինեն այս ամենը մենկաբանեց այսպես. «Եթե անկեղծ ասեմ, մենք ի սկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք քննարկելու և խոսելու այդ թեմայով: Ոչ մեկը չհասկացավ՝ դա բեմադրված, թե իրական համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ ստացված տեսարան է: Ինչ վերաբերում է դերասանուհու համար համարձակ դերերին, ապա, կարծում եմ, ճիշտ չէ փախչել նման դերերից, եթե այդ ամենը ճիշտ է 
մատուցվում և արդարացված է: Այնսինքն՝ ես չեմ ընդունում կոմերցիայի համար ուղղակի նման տեսարաններ նկարահանելը, բայց երբ դա արդարացված է և ֆիլմին համահունչ է, ապա հրաժարվել նման դերերից՝ սխալ է»:
 
Սոս Ջանիբեկյան և Թամարա Պետրոսյան

Սոս Ջանիբեյանն էլ այն դերասաններից է, ում ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել համբույրի տեսարաններում: «Ուրիշի փոխարեն» ֆիլմում, երբ գլխավոր հերոսուհուն՝ Թամարա Պետրոսյանին ազատեց կապանքներից, կարծես չդիմացավ ու համբուրեց նրան:
Սոսը վերջերս ներկայանում էր «Բախտաբեր» հեռուստասերիալում, որտեղ խաղում էր Էթերի Ոսկանյանի հետ: Դերասանները ևս չեն խուսափում ցույց տալ իրենց էմոցիաները:
 



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: 09.10.15 | Հեղինակ: Slaq.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (09.10.15) | Հեղինակ: Slaq.am
Դիտումներ: 6695 | Տեգեր: Երկուսով ֆիլմադարան, համբույր, համբուրվել, կինո, Հայտնիներ, ֆիլմադարան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...