RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով » Երկուսով

Այս 5 սխալները թույլ է տալիս ամեն երկրորդ աղջիկը...
 


 


   

News.am-ը գրում է.

Ցանկացած կին կարծում է, որ իր հարաբերությունները իդեալական են։ Սակայն հանկարծ մի օր տղամարդը հավաքում է իր իրերը եւ հեռանում կամ խզում կապերը նրա հետ։ Իսկ ինչու՞։ Ներկայացնում ենք այն հինգ հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս կանայք։
 

Դիմակ

Երբ կինը տղամարդուն հանդիպելիս դիմակ է կրում եւ անկեղծ պահվածք չի դրսեւորում, ուրեմն այդ հարաբերությունները ժամանակավոր բնույթ ունեն։ Հանեք ձեր դիմակը եւ եղեք այնպիսին, ինչպիսին կաք։


Հետևել ամեն քայլին

«Եթե մենք ընկերություն ենք, ուրեմն միշտ պետք է միասին լինենք»․ սխալ մոտեցում։ Տղամարդիկ ցանկանում են ունենալ իրենց անձնական կյանքը եւ չեն հանդուրժում, որ ինչ-որ մեկը հետեւում ու վերահսկում է իրեն։


Տղամարդուն փոխել

Կանայք համոզված են, որ կարող են փոխել տղամարդուն։ Միեւնույնն է, չի հաջողվելու ձեզ։ Ուստի, փորձեք ընդունել եւ նրա առավելությունները, եւ թերությունները։


Ամուսնության ակնարկ

Ցանկացած աղջիկ, առաջին իսկ հանդիպումից հետո սկսում է մտածել ամուսնության մասին։ Սակայն տղամարդիկ ամուսնության որոշումը շատ դժվարությամբ են կայացնում եւ չեն շտապում այդ հարցում։ Եվ կինը երբեք չպետք է ակնարկի ամուսնանալու իր մեծ ցանկության մասին։


Նախաձեռնողի դերում

Այո, կինը չպետք է լինի միայն կատարողի դերում, սակայն տղամարդիկ սիրում են, երբ նրանց դերը կարեւորվում է։ Կինը պետք է թույլ տա, որ տղամարդը լինի նախաձեռնողի դերում, եւ նա կայացնի որոշումները։ 
Եվ վերջում միշտ պետք է հիշել, որ դժվարություններ լինում են բոլոր զույգերի կյանքում։ Պարզապես պետք է հասկանալ խնդիրը եւ փորձել լուծել այն։

 





Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: erkusov.com (07.05.17)
Դիտումներ: 1415 | Տեգեր: աղջիկը..., Այս, տալիս, Ամեն, երկրորդ, թույլ, սխալները | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...